Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ  2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.

  Նախագծով ներկայացվող կարգավորումները պայմանավորված են հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, և որդեգրած նոր մոտեցումներն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջացել ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգում կատարել որոշակի փոփոխություններ՝ հիմքում դնելով կրթական ընդհանուր քաղաքականությունը:

1.1. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

 Գործող կարգում փորձարկվող առարկաներ (շախմատ, չինարեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն և ադրբեջաներեն) դասավանդողների, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչի թափուր տեղի մրցութային հանձնաժողովում զինկոմիսարիատից ներկայացուցիչ ընդգրկելու համար կարգավորումներ առկա չեն և արդյունքում առաջանում են խնդիրներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում ուսուցման կազմակերպման գործընթացում:

 Ներկայում կարգում սահմանված չեն կամավոր ատեստավորման երկրորդ տարում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած և հաստատությունից դուրս մնացած, ինչպես նաև կամավոր ատեստավորումն անցած մասնակիցների համար տարբերակված կարգավորումներ:  

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

 Առաջարկվող նախագծով փորձարկվող առարկաներ դասավանդողների, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչի թափուր տեղի մրցութային հանձնաժողովում զինկոմիսարիատից ներկայացուցիչ ընդգրկելու, կամավոր ատեստավորման երկրորդ տարում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած և հաստատությունից դուրս մնացած, ինչպես նաև կամավոր ատեստավորումն անցած մասնակիցների համար սահմանվել են կարգավորումներ:

2. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

 Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը հստակեցվել են, Կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակում կատարվել են լրացումներ, որոնց արդյունքում կլավարկվի հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի գործընթացը:

 Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի  2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի, եկամուտների նվազեցում կամ ավելացում չի նախատեսում:

  • Քննարկվել է

    05.06.2023 - 20.06.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2166

Տպել