Նախագիծը չի ընդունվել
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
7 - Կողմ
-
4 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«57) 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը։»։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
-
Քննարկվել է
05.06.2023 - 20.06.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տրանսպորտ, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3426
Տպել