-
4 - Կողմ
-
4 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետև՝ օրենք) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները․
- Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«2․ Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում և իրականացվում է «Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարության» հիման վրա, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։»,
- Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը «ստեղծումը» բառից հետո լրացնել «ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեության խթանումը, բարենպաստ միջավայրի ձևավորումը» բառերով,
- Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2 նոր պարբերություններով․
«ինքնազբաղ/անկախ ստեղծագործող՝ որևէ ստեղծագործական միության չանդամակցող և որևէ կազմակերպությունում մշտական գործունեություն չծավալող, անկախ արվեստագետ, անհատ ստեղծագործող անձ,
մշակութային գործունեությամբ զբաղվող անձ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի գործողության ոլորտներում գործունեություն իրականացնող, կամ մշակութային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ֆիզիկական անձ։»,
- Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ․
«Պետական ու համայնքային սեփականություն համարվող մշակութային արժեքները և հավաքածուները պարբերաբար ենթակա են գնահատման, որի ընթացակարգը սահմանվում է համապատասխան իրավական ակտով։»:
- Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ․
«2) Մշակույթի պահպանման, հանրահռչակման և զարգացման համար արդյունավետ կառավարման մեխանիզմների գործարկման, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ և հաստատում դրա կանոնադրությունը։ Հիմնադրամն իրականացնում է թանգարանների կառավարման, թատերահամերգային կազմակերպությունների առաջխաղացման և Հայաստանի Հանրապետությունում ու միջազգային հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված գործառույթներ»։
- Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ և 7-րդ կետերով.
«6) սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները:
7) հաստատում է թանգարանային մշակութային արժեքների և գրադարանային հավաքածուների առաջնահերթ տարհանման կարգը:»
- Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու միջնորդություններ.»,
- Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով.
«12. հաստատում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման կարգերը,
13․ հաստատում է մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման սկզբունքների ձևավորման կարգերը,
14․ սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների սակագնային ընդհանուր քաղաքականությունը։»
- Ուժը կորցրած ճանաչել օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը,
- Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ չարգելված, իր ստեղծման կանոնադրական նպատակին համապատասխանող մշակութային և ձեռնարկատիրական գործունեություն»,
- Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ. «Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը հաստատում է իր կողմից տրամադրվող ծառայությունների սակագները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և լիազոր մարմնի կողմից սահմանված սակագնային քաղաքականությանը համապատասխան, ինչպես նաև իրականացնում է աշխատակիցների պարբերական ատեստավորման գործընթացը»,
- Օրենքի 26.1-րդ հոդվածի 1-ին կետի «ֆիլմարվեստի» բառը փոխարինել «կինոարվեստի» բառով, իսկ 2-րդ կետի 1-ին ենթակետի «տարածմանը» բառը փոխարինել «տարածումը» բառով,
- Ուժը կորցրած ճանաչել օրենքի 26.1-րդ հոդվածի 4-րդ կետը և օրենքի 31-րդ հոդվածը։
Հոդված 2. Անցումային և եզրափակիչ դրույթներ.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։
- Օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերի և կանոնակարգերի նախապատրաստման համար սահմանել 9 ամիս ժամկետ:
-
Քննարկվել է
03.06.2023 - 19.06.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2489
Տպել