ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի №180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
5 - Դեմ
ՈՐՈՇՈՒՄ
-- 2023 թվականի №-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի №180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 19-ի «Էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման, լիցենզավորված անձանց ներդրումների մասին հաշվետվության ներկայացման, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց ներդրումային գործունեության մոնիթորինգի կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 14-ի №365-Ն և 2012 թվականի մայիսի 11-ի №166-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման №1 հավելվածի 3-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ կետերով․
«5.1. Ներդրումային ծրագիրը Հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացվում հետևյալ ժամկետներում՝
1) Ընթացիկ տարվա ներդրումային ծրագրի դեպքում՝ մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը,
2) Գործող ներդրումային ծրագրի ընթացիկ տարվա հատվածում փոփոխությունների դեպքում՝ մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը։
5.2․ Առանձին դեպքերում ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին Հանձնաժողովի որոշմամբ կարող են սահմանվել սույն կարգի 5.1-ին կետով սահմանված ժամկետներից տարբերվող ժամկետներ։
5.3. Սույն կարգի 5.1-ին և 5.2-րդ կետերով սահմանված ժամկետների ավարտից հետո ներկայացվող ներդրումային ծրագրերը ուսումնասիրության չեն ընդունվում:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
-- ----2023թ.
-
Քննարկվել է
01.06.2023 - 17.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 2246
Տպել