Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2019 թվականին  Հայաստանի Հանրապետության նախարարությունը անվանափոխվել է շրջակա միջավայրի նախարարության։ Անվանափոխությամբ պայմանավորված մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Քանի որ անվանափոխության արդյունքում առաջնահերթ միջոցառումներից էր  նախարարության պաշտոնական նոր  կայքի ստեղծումը և դրանով պայմանավորված փոփոխվել է պաշտոնական կայքին հղումը, ուստի՝ www.env.am կայքի գործարկմամբ դադարեցվել է www.mnp.am կայքի գործարկումը։  

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծով կճշգրտվի շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքի հղումը, ինչը հնարավորություն կտա հասարակայնությանը տեղեկատվության միջոց ծառայող նախարարության պաշտոնական կայքից օգտվել և ծանոթանալ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի  կողմից մշակվող փաստաթղթերին։

   5.Տեղեկատվություն  լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N217-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների

 Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։

                                             

 

  • Քննարկվել է

    01.06.2023 - 16.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2584

Տպել