Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգը հաստատելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

--մայիսի 2023 թվականի N ---Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023թ.

                                                            ___________ __ - ի

N ______ որոշման

 

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

  1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգը։
  2. Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարը և անդամները, Ամենայն հայոց կաթողիկոսը՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանն անցնում են պարզեցված կարգով՝ ազատվելով նույնականացման գործընթացն անձամբ անցնելու պահանջից։
  3. Նույնականացման գործընթացն անձամբ անցնելու պահանջից ազատվում են նաև Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների, փոխվարչապետերի, միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ղեկավարների և նրանց լիազորած պաշտոնատար անձանց, Սահմանադրական դատարանների նախագահների, գլխավոր դատախազների, նախարարների և նախարարին հավասարազոր կամ ավելի բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնյաների գլխավորած պատվիրակությունները։
  4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարները, իրենց ձեռքի իրերը և ուղեբեռը ազատվում են անվտանգության ապահովման նպատակով իրականացվող զննման ընթացակարգերից։
  5. Օդանավակայաններում տեղակայված անցման կետերում պաշտոնական պատվիրակությունների կազմի, մեկնման և ժամանման տվյալների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի համար հիմք է հանդիսանում ժամանող կողմի դիմումը ստանալուն պես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության կողմից օդանավակայան հասցեագրված գրությունը։
  6. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված անձանցից բացի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության հայտի հիման վրա՝ այլ պաշտոնատար անձինք, նրանց ձեռքի իրերը և ուղեբեռը կարող են ազատվել անվտանգության ապահովման նպատակով իրականացվող զննման և նույնականացման գործընթացն անձամբ անցնելու ընթացակարգերից։
  • Քննարկվել է

    31.05.2023 - 15.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միջազգային հարաբերություններ

  • Նախարարություն

    Արտաքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3216

Տպել