ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 08-Ի N 1025-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 568-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 08-Ի N 1025-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 568-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 23-ից ուժը կորցրած են ճանաչվելու մի շարք տեխնիկական կանոնակարգեր, այդ թվում՝ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն, Կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն, Կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրակայանների և ցանցերի շահագործման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1605-Ն, Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն, Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 08-ի «Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1438-Ն, Կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Անվտանգության պահանջները մայրուղային գազատարներում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 119-Ն, Կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն, Կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 04-ի «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1033-Ն և Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշումներով սահանված կանոնակարգերը:
Վերոհիշյալ կանոնակրագերով սահմնված պահանջների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է էներգետիկայի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, այն է՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմինը): Տեսչական մարմինը վերոհիշյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների մասերով ստուգումները մասնավորապես իրականացնում է Կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշուման N 2-րդ, N 3-րդ, N 4-րդ և N 6-րդ հավելվածով սահմանված ստուգաթերթերի հիման վրա, այդ կանոնակարգերի ուժը կորցրած ճանաչելու արդյունքում ուժը կորցրած կճանաչվեն նաև նշված ստուգաթերթերի հարցաշարում նորմատիվ իրավական ակտերին սահմանված հղումները, ինչի արդյունքում անհնարին կդառնան իրականացնել 2023 թվականի Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված էներգետիկայի ոլորտի պալանային ստուգումներ։
Նշվածի մասով հարկ է նշել, որ ՀՀ կառավարության կողմից 13.04.2023 թ. հաստավել է «Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու մասին» N 539-Ն որոշումը և 21.04.2023 թ հաստավել են «Էլեկտրակայանների, ցանցերի և սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոնները հաստատելու մասին» N 568-Ն, «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 583-Ն, «էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոնները հաստատելու մասին» N 592-Ն և «Գազափոխադրման համակարգում անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու մասին» N 584-Ն որոշումները, որոնցով փոխարինվել են ուժը կորցրած վերոհիշյալ կանոնակարգերը:
Ներկայումս անհրաժետշություն է առաջացել Կառավարության 2019 թվականի օգոստոսի 08-ի N 1025-Ն որոշման 2-րդ, N 3-րդ, N 4-րդ և N 6-րդ հավելվածներով սահմանված ստուգաթերթի հարցերը և համապատասխան հղումները համապատասխանեցնել Կառավարության կողմից ընդունված նոր որոշման պահանջներին:
Հաշվի առնելով Կադաստրի կոմիտեի առաջարկությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 568-Ն որոշման հավելվածի 104 կետի 1-ին ենթակետում կատարվել է փոփոխություն, մասնավորապես՝ «հողամասերի կադաստրային պետական գրանցման վկայագրերը» բառերը փոխարինվել է «հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները» բառերով, որով կապահովի Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված էներգետիկայի ոլորտի պալանային ստուգումների անխափան կատարումը։
2. Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունման նպատակն է խմբագրել Էներգետիկայի բնագավառում ստուգումների իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթերը՝ այն համապատասխանեցնելով Կառավարության կողմից նոր հաստատված գազափոխադրման համակարգում անվտանգության և շահագործման մասով սահամնված պահանջներին:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Տեսչական մարմնի կողմից էներգետիկայի բնագավառում ստուգումների անխափան ընթացքը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
5. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
6. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Քննարկվել է
31.05.2023 - 16.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 2536
Տպել