Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և ընթացիկ իրավիճակը.

        Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 330-Ա որոշմամբ հաստատված ցանկի 8-րդ կետի միջոցառումը կատարելու անհրաժեշտությամբ:

     Գործող խմբագրությամբ քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը ապահովվում են  մի շարք իրավական ակտերը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 1-ին ցանկով սահմանված ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների), Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 2-րդ ցանկով սահմանված միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված տեխնիկապես ոչ բարդ և փոքրածավալ օբյեկտների, «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 17-րդ կետ և այլն), որոնք դժվարացնում են քաղաքաշինության բնագավառում տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը, ակնկալվող արդյունքը. 

     Նախագծով առաջարկվում է օպտիմալացնել քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատող, տարբեր տարիներին հաստատված և ներկայումս գործող օրենսդրական ակտերը («Լիցենզավորման մասին» օրենք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 15-ի N 596-Ն որոշում և այլն)` դրանք մեկ ընդհանրական փաստաթղթում միավորելու, առկա փոխհատումներն ու կրկնությունները վերացնելու, քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկի առավել հստակ և հնարավորին պարզ պայմաններ սահմանելու միջոցով` դրանք փոխկապակցելով օբյեկտների ռիսկայնության աստիճանի հետ:

      Նախագծով առաջարկվում է ստեղծել քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ մեկ ընդհանրական իրավական ակտ, որն ապահովվելու է հստակեցված մեկ ամբողջական ցանկ՝ դյուրացնելով տնտեսվարող սուբյեկտների քաղաքաշինական գործունեությունը:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները 

     Նախագծի գործընթացի իրականացմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություն չի նախատեսվում :

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ռազմավարական հետևյալ փաստաթղթերից. Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10.2-րդ կետ (ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում), ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի 9.1-րդ կետ (ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում), ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 330-Ա որոշմամբ հաստատված  ցանկի 8-րդ կետ:

 

 

  • Քննարկվել է

    31.05.2023 - 15.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3623

Տպել

Առաջարկներ`

Անի Աթոյան

31.05.2023

Դրա համար էլ մեր օրենսդրական դաշտը ցաքուցրիվ ա։ Իբր ցանկանում են ֆրագմենտացված կարգավորումը մի տեղ հավաքել, բայց արդյունքում ծնվում է նոր իրավական ակտ (այս որոշումը ), որը որևէ ավելացված արժեք չի տալիս իրավիճակին։ Հիմա, եթե այս նախագծի հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետում գրված է, որ Շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայություններից լիցենզավորման ենթակա չէ "10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 2-րդ ցանկով սահմանված միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող «Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված տեխնիկապես ոչ բարդ և փոքրածավալ օբյեկտներ", ՍԱԿԱՅՆ այս բացառությունը տրված չէ Լից․օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի 17-րդ կետի 4-րդ ենթակետում, Ձեր կարծիքով անձին իսկապե՞ս իրավունք ա տրվում այդ գործունեությունը առանց լիցենզիայի անել։ Բա օրենքն ավելի բարձր իրավաբանական ուժ չունի՞ քան Կառ․որոշումը: Սա պարզագույն իրավաբանություն ա։

Անի Աթոյան

31.05.2023

Ընդամենը պետք էր լրացում կատարել Լիցենզավորման մասին օրենքում, ոչ թե Կառավարության նոր որոշում ստեղծել։ Լիցենզավորման մասին օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ "Սույն օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և կարգավորում է լիցենզավորման հետ կապված հարաբերությունները"։ Սա նշանակում է՝ ինչ գրված է Լից․ օրենքում՝ պիտի լիցենզավորվի, ինչը նշված չէ Լից․օրենքում՝ ուրեմն չպիտի լիցենզավորվի։ Պարզից էլ պարզ է։ Տպավորություն է որ նախագիծ են գրում՝ գրելու համար։ Անիմաստ նախագիծ է։

Տեսնել ավելին