Հիշել նախագիծը

«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակելու նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------------ 2023 թ. № ---------  Ա

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ

ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից մինչև 2025 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիներին՝
  • Հայկ Արամի Գուրգենյանին (ծնվ.՝ 2000 թվականի հուլիսի 6-ին, հասցե՝ քաղ. Երևան, Ուլնեցու 66 շենք, բն.67).
  • Արզաս Գրիգորի Ոսկանյանին (ծնվ.՝ 2005 թվականի մայիսի 17-ին, հասցե՝ քաղ. Երևան, Դեմիրճյան փող., 40 շենք, բն. 74).
  • Արմեն Լևոնի Պուչինյանին (ծնվ.՝ 2003 թվականի հունիսի 29-ին, հասցե՝ քաղ. Երևան, Նորագյուղ, տուն 14).
  • Պավել Արթուրի Պետրոսյանին (ծնվ.՝ 2005 թվականի ապրիլի 28-ին, հասցե՝ քաղ. Երևան, Անդրանիկի փող., 151 շենք, բն. 15).
  • Տիգրան Արտակի Այվազյանին (ծնվ.՝ 2005 թվականի մայիսի 2-ին, հասցե՝  քաղ. Երևան, Ավան 4-րդ փող., 3-րդ նրբ., տուն 16).
  • Վարդան Վահրամի Վարդանյանին (ծնվ.՝ 2005 թվականի ապրիլի 25-ին, հասցե՝ քաղ. Երևան, Անդրանիկի փող., 156 շենք, բն. 52).
  • Միքայել Նարեկի Աղաջանյան (ծնվ.՝ 2003 թվականի հունվարի 2-ին, հասցե՝ քաղ. Երևան, Դեմիրճյան փող., 25 շենք, բն. 6):
  1. Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Միսակ Սամվելի Հարթենյանին (ծնվ.՝ 1998 թվականի օգոստոսի 16-ին, հասցե՝ ք. Երևան, Վեգների 2/7) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում մինչև նրա 26 տարին լրանալու օրը:
  2. Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Սամվել Կարենի Դավթյանին (ծնվ.՝ 2003 թվականի օգոստոսի 3-ին, հասցե՝ ք. Երևան, Նանսենի փող., 5/2 շենք, բն. 40) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում մինչև 2025 թվականի ձմեռային զորակոչը, որի մասով սույն որոշմամբ տրված տարկետումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2180–Ա որոշմամբ տրված ժամկետն ավարտվելուց հետո:

 

 

              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                               ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                           ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Քննարկվել է

    30.05.2023 - 14.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2383

Տպել

Առաջարկներ`

Արմինե Դունամալյան

30.05.2023

Ողջունելի որոշում է, այլ բնագավառներում էլ նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին ևս պետք է տալ տարկետում:

Տեսնել ավելին