Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

        Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 295-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

     «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հազարերկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:»:

Հոդված 2. Oրենսգրքի 296-րդ հոդվածում.

  • 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:».

  • 2-րդ մասի 2-րդ կետում «տարածքներում» բառից հետո լրացնել «կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում,» բառերը.
  • 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.

«6) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

 7) կատարվել է շահադիտական դրդումներով՝».

  • 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:».

  • 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 297-րդ հոդվածում.

  • 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

  • 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 64-րդ,  66-րդ, 70-րդ, 71-րդ և 76-րդ հոդվածների վերնագրերից և հոդվածների տեքստերից  հանել  <<ֆոնդի>>  բառը:

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի <<հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով>> և <<հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով>> բառերը համապատասխանաբար փոխարինել <<հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով>> և <<երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով>> բառերով:

 

        Հոդված 3. Օրենսգրքի 65-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     <<Հոդված 65.            Հատատեղերի օգտագործման, բնափայտի                                                                                     մթերման և  դուրսբերման սահմանված կարգը     

                                          խախտելը,  ապօրինի  ձեռք           բերված  

                        անտառանյութը տեղափոխելը

 

 Հատատեղի օգտագործման, բնափայտի մթերման ու դուրսբերման սահմանված կարգը խախտելը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:>>:

Հոդված 4. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի <<հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով>> և <<հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով>> բառերը համապատասխանաբար փոխարինել <<հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով>> և <<երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով>> բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի <<հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով>> և <<հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի>> բառերը համապատասխանաբար փոխարինել <<հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով>> <<երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով>> բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի <<հարյուրապատիկի չափով>> բառերը փոխարինել <<երկուհարյուրապատիկի չափով>> բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի << հարյուրհիսնապատիկի չափով>> բառերը փոխարինել <<երեքհարյուրապատիկի չափով>> բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասի <<հարյուրհիսնապատիկի չափով>> բառերը փոխարինել  <<երեքհարյուրապատիկի չափով>> բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի <<հարյուրապատիկի չափով>> բառերը փոխարինել <<հարյուրհիսնապատիկի  չափով>> բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 77-րդ հոդվածի վերնագրում և տեքստում  <<անտառային ֆոնդում>> բառերը փոխարինել <<անտառային հողերում>> բառերով:

          Հոդված 11. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի <<հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով>> և << հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով>> բառերը համապատասխանաբար փոխարինել <<հարյուրապատիկից մինչև հարյուրվաթսունապատիկի չափով>> <<երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով>> բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 79-րդ հոդվածի   շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      <<Հոդված 79.                     Հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու

                     հետևանքով անտառներում ծառերը, թփերը,

                    մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ

                    վնասելը

 

Հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև անտառների հակահրդեհային կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրվաթսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրաապատիկի չափով:>>:

Հոդված 13. Օրենսգրքի 79.1-րդ հոդվածի 2-րդ մասի <<հիսնապատիկի չափով>> և <<հարյուրապատիկի չափով>> բառերը համապատասխանաբար փոխարինել <<հարյուրապատիկի չափով>> և <<երկուհարյուրապատիկի չափով>> բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 85.2-րդ հոդվածը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<Հոդված 85.2.  Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած

                           բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու

                            խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական,

                             անտառամերձ, անտառային ու բնության հատուկ

                             պահպանվող տարածքների հողերում այրելը

 

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում այրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի չափով:

Հոդված 15. Օրենսգրքի 90-րդ հոդվածի 4-րդ  մասի <<հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով>> և <<հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով>> բառերը համապատասխանաբար փոխարինել <<հարյուրապատիկից մինչև հարյուրվաթսունապատիկի  չափով>> և  `<<երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:>> բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի <<ութսունապատիկի չափով>> և << հարյուրհիսնապատիկի չափով>> բառերը համապատասխանաբար փոխարինել <<հարյուրվաթսունապատիկի չափով>> և  <<երեքհարյուրապատիկի չափով>> բառերով:

Հոդված 17. Օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի <<ութսունապատիկի չափով>> և <<հարյուրհիսնապատիկի չափով>> բառերը համապատասխանաբար փոխարինել <<հարյուրվաթսունապատիկի չափով>> և <<երեքհարյուրապատիկի չափով>> բառերով:

Հոդված 18. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի <<ութսունապատիկի չափով>> և <<հարյուրհիսնապատիկի չափով>> բառերը համապատասխանաբար փոխարինել <<հարյուրվաթսունապատիկի չափով>> և <<երեքհարյուրապատիկի չափով>> բառերով:

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    28.11.2017 - 18.12.2017

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9954

Տպել

Առաջարկներ`

Կանանց աջակցման կենտրոն

30.11.2017

1. Առաջարկում ենք Նախագծի 71-րդ հոդվածից պատիժը մեղմացնող հանգամանք հանդիսացող հանցանքը հանցագործությունից տուժած անձի հակաբարոյական վարքագծի ազդեցության տակ կատարելու նախապայմանը հանել, քանի որ այն հակասում է <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի տրամաբանությանը և ընդունման գաղափարախոսությանը: Նման մեղմացնող հանգամանքի նախատեսումը իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել ընտանեկան բռնության իրավահարաբերությունների դաշտում կատարվող հանցագործությունների մասով ոչ համաչափ պատիժների նշանակմանն, ինչն իր հերթին կարող է խթանել նման հանցագործությունների աճը: 2. Որպես պատիժը ծանրացնող առանձին հանգամանք առաջարկում ենք նախատեսել հանցանքը ընտանիքի անդամի նկատմամբ կատարելը, քանի որ ներկայումս հանցավոր բնույթի մի շարք արարքներ կատարվում են անմիջականորեն ընտանիքի ներսում՝ ընտանիքի անդամի նկատմամբ: Սակայն գործող քրեական օրենսգրքով նման ծանրացնող հանգամանքի կամ որևէ հանցագործության մասով որակյալ հատկանիշի բացակայությունը պատճառ է հանդիսանում արարքի ոչ ճիշտ որակման և ոչ համարժեք պատժամիջոցների նշանակման համար՝ արդյունքում նպաստելով ռեցիդիվի բարձր մակարդակին: 3. Նշված հիմնավորումներից ելնելով՝ առաջարկում ենք Նախագծի 74-րդ հոդվաից ևս հանել տուժողի հակաբարոյական վարքագծի մասին նախապայմանը: 4. Որպես հանցագործության որակյալ հատկանիշ առաջարկում ենք ընտանիքի անդամի նկատմամբ կատարված լինելու պայմանը նախատեսել մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությունների, առողջության դեմ ուղղված հանցագործությունների, կյանքը և առողջությունը վտանգող հանցագործությունների, ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների գլուխներում՝ ընտանեկան բռնության հանցագործությունների դեմ արդյունավետ պայքար իրականացնելու և այդ հանցագործությունները կանխարգելելու նպատակով: Նոնա Գալստյան Փաստաբան Կանանց աջակցման կենտրոնի

Տեսնել ավելին