«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 720-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 720-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Ազգային ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունվել է ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովելու նպատակով, որոշ ենթաօրենսդրական ակտեր պետք է ընդունվեն Արդարադատության նախարարի կողմից: Նշված օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով «Հաշտարարության մասին» ՀՕ-351-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 14-րդ հոդվածի 5-րդ մասը վերաշարադրվել է հետևյալ կերպ. «Որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման ընթացակարգը սահմանվում են արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով»: Մասնավորապես, սահմանվել է, որ հաշտարարների որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման ընթացակարգը սահմանվում են արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
Վերոնշյալ օրենսդրական կարգավորման կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, հաշտարարների որակավորման դասընթաց կազմակերպելու և անցկացնելու, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 720-Ն որոշումը, քանի որ նշված կարգը պետք է սահմանվի Արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, հաշտարարների որակավորման դասընթաց կազմակերպելու և անցկացնելու, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 720-Ն որոշումը, քանի որ նշված կարգը պետք է սահմանվի Արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով։
- Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել Ազգային ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդուվնած ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքին համապատասխանությունը և Օրենքի կիրարկումը։
- Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ չեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
Նախագիծը բխում է 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ Կառավարության որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից (Հավելված 1-ով հաստատված «Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում» վերնագրված ռազմավարական նպատակի շրջանակներում), ինչպես նաև Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշումից: Մասնավորապես, նշված որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարության թիվ 8-րդ նպատակի («Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում») միջոցառումների թվում է «Հաշտարարության մասին» օրենքի վերանայմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակումը։ Ի կատարումն նշվածի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունվել է ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովելուն է ուղղված մշակված Կառավարության որոշման ընդունումը:
-
Քննարկվել է
29.05.2023 - 13.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Հաշտարարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2170
Տպել