Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 873-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի N 873-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի (այսուհետ՝ Որոշման նախագիծ) ընդունումը պայմանավորված է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը դադարեցնելու և Ներքին գործերի նախարարության ստեղծման փաստով, որով և առաջարկվում է ներկայացված իրավակարգավորումների շրջանակներում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարության, ինչպես նաև կառավարչական ենթակայության փոփոխությունը ենթաօրենսդրական իրավական ակտերում ևս սահմանելու նպատակով։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ առաջարկվող Որոշման նախագիծը միտված է ապահովելու 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջները։

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.05.2023 - 10.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3252

Տպել