Հիշել նախագիծը

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենքի) 13-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

 Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Հոդված 16. Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթեքի լաբորատոր փորձարկումների իրականացման կարգը

 

  1. 1. Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթեքի նմուշառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված դեպքերում և կարգով։
  2. 2. Սննդամթերքի նմուշառում և լաբորատոր փորձարկումներն իրականացվում են ապրանքը տնօրինողի հայեցողությամբ ընտրված Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ՝ Գնահատման մարմին) կողմից։ Ընդ որում ընտրվում է այլ Գնահատող մարմին և յուրաքանչյուր հաջորդ անգամ ընտրությունը կայացվում է նախորդ երեք Գնահատող մարմինները չկրկնելու սկզբունքով:
  3. 3. Ընտրված նմուշների չափը պետք է ապահովի համապատասխանությունն ապրանքի և ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին:
  4. 4. Գնահատման մարմնի կողմից նմուշառումն իրականացվում է սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի ներկայությամբ և փորձարկման է ներկայացվում Լիազոր մարմնի ուղեկցող նամակով։
  5. 5. Ապրանքը տնօրինողի ցանկությամբ սննդամթերքից վերցված պահեստային նմուշը կապարակնքված կամ դրոշմակնքված ի պահ է հանձնվում Լիազոր մարմնին: Պահեստային նմուշը պահվում է տվյալ ապրանքի համար նախատեսված համապատասխան պահման պայմաններում:
  6. 6. Պահեստային նմուշը փորձարկման է ներկայացվում Լիազոր մարմնի կողմից՝ ուղեկցող նամակով:
  7. 7. Նմուշի տեղափոխման և փորձարկման ծախսերը կատարվում են ապրանքը տնօրինողի հաշվին:
  8. 8. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիայի նշանակումը՝ լաբորատոր փորձարկումների արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողի հայեցողությամբ, իր միջոցների հաշվին, պահեստային նմուշն ուղարկվում էայլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա։ Պետությունների ցանկը սահմանում է կառավարությունը։ Ռեֆերենս լաբորատորիայի պատասխանը վերջնական է։
  9. 9. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիայի նշանակումը՝ լիազոր մարմինը ներմուծվող սննդամթերքի զննության և փորձարկման արդյունքների միջև ակնհայտ անհամապատասխանության դեպքում պահեստային նմուշը կարող է ուղարկվել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա:
  10. 10. Լիազոր մարմնի կողմից այլ պետության ռեֆերենս լաբորատորիա պահեստային նմուշն ուղարկվում և փորձարկվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։
  11. 11. Ռեֆերենս լաբորատորիայում իրականացված փորձարկման արդյունքների հիման վրա մեկ տարվա ընթացքում անհամապատասխանության 2 դեպք արձանագրման պայմաններում կասեցվում է Գնահատման մարմնի նշանակում և օրենսդրության համաձայն իրականացվում է ստուգումներ։
  12. 12. Երկու տարի անընդմեջ անհամապատասխանությունների կրկնության դեպքում նշանակումը չեղյալ է հայտարարվում։
  13. 13. Ռեֆերենս լաբորատորիայի կողմից իրականացված փորձարկման արդյունքների հիման վրա անհամապատասխանությունների արձանագրման դեպքում Գնահատման մարմինը հատուցում է ռեֆերենս լաբորատորիայի փորձարկման հետ կապված ծախսերը։

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը «նշանակվում է» բառից հետո լրացնել «պետությանը պատկանող լաբորատորիան՝» բառերը։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

 

  • Քննարկվել է

    25.05.2023 - 10.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2256

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

25.05.2023

ոչ փորձարկումը պիտի իրականացվի այս երկրում որից հետո անվտանգության պայմաններին համապատասխան լինելուց հետո թույլատրվի ներմուծում, սա սխալ նախագիծ է ու ես խստիվ դատապարտում եմ այն քանի , որ ներմուծողը կարող է իրեն հարմար ընկերություն ուղարկել ստուգման ապրանքը իսկ ստուգող ընկերությանը կաշառել հիմնականում այդպես էլ անում են

Տեսնել ավելին