Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք- Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ   ՄԱՐԶԻ   

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024- 2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ  ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

           Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1. հոդվածի` համայնքի  ղեկավարը կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում  համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի  (այսուհետ` ՄԺԾԾ)  նախագիծը: 

          Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ  ծախսերի ծրագիրը  հաստատելու  մասին  Սևան  համայնքի  ավագանու  որոշման  նախագիծը  մշակվել «Տեղական ինքնակառավարման մասին» և  «Հայաստանի Հանրապետության  բյուջետային  համակարգի  մասին»  օրենքների  պահանջներին համապատասխան:

2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը,  լինելով համայնքի եկամուտների  ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագրերի ուղենիշային փաստաթուղթ,  ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է  2024-2026 ֆինանսական տարիների համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում:

     «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024 -2026 թվականների  միջնաժամկետ   ծախսերի  ծրագրի   հաստատելու մասին»  համայնքի ավագանու որոշման նախագիծը  ընդունելու արդյունքում  ակնկալվում  է  եկամուտների  և  ծախսերի  արդյունավետ  կառավարում,  ոլորտային տարբեր  ծրագրերի  իրականացման  պլանավորված  մոտեցում, ուղղակի և ելքային  արդյունքների      ձեռքբերում՝  միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում:

          Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համայնքի հնգամյա զարգացման ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքն է, որը հնարավորություն է տալիս առավել իրատեսական և առարկայական դարձնել նախատեսվող ծրագրերը:  Եթե համայնքի զարգացման ծրագիրը հաստատվում է մեկ անգամ՝ ավագանու լիազորությունների ամբողջ ժամանակահատվածի համար ապա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվում և հաստատվում է յուրաքանչյուր տարի` առաջիկա երեք  տարիների համար: Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով` հնարավորություն տալով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար: Համայնքային ոլորտային գերակայությունները որոշվում են ինչպես համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի գերակայությունների, այնպես  էլ  ՀՀ կառավարության ծրագրերի առաջնահերթ  ուղղությունների հիման վրա:

           Սոցիալ-մշակութային ոլորտներում կարևորվում են սոցիալական ապահովության խնդիրները` ուշադրություն  դարձնելով անապահով ընտանիքներին, թոշակառուներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանվածության և հաշմանդամների  համար լուծում պահանջող ուղղությունները:

  

  1. Ծրագրի գծով եկամուտների և ծախսերի  կանխատեսում

    Կարևորվում է`

  • համայնքային ենթակայության մշակույթի և սպորտի բնագավառների` մշակույթի տների, գրադարանների, երաժշտական և արվեստի դպրոցների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը, շարունակվում են համայնքային ենթակայության հուշարձանների վերականգնման և պահպանման աշխատանքները,
  • ճանապարհային տնտեսության, առևտրի և տնտեսական զարգացման, քաղաքաշինության, անշարժ գույքի կադաստրի, գյուղատնտեսության և ջրային տնտեսության և բնապահպանության ոլորտներում տարվող աշխատանքները,
  • բազմաբնակարան շենքերի սպասարկման, տանիքների վերանորոգման ու ամրացմանն ուղղված ծրագրերի մշակման, ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը:

ՄԺԾԾ հիմնական նպատակն է ներկայացնել համայնքի ծախսային ռազմավարությունը հաջորդ  երեք  տարվա  բյուջեի ծախսային  ծրագրերի  ֆինանսական գնահատականը:  Տվյալ ռազմավարությունը ներառում է միջնաժամկետ հատվածում նախատեսված ծրագրերը, և թե  ինչպես  են  դրանք նպաստելու տեղական ինքնակառավարման մարմնի նպատակների և թիրախների իրագործմանը: Պետք է ներկայացնել նաև նախատեսված ծրագրերի ֆինանսական գնահատականը և հիմնավորել դրանք: 

     Համայնքի ՄԺԾԾ-ն բաղկացած է երկու մասից՝

  1. համայնքի եկամուտները շարադրող մաս,
  2. համայնքի` հնգամյա զարգացման ծրագրից բխող ծախսային քաղաքականությունը շարադրող մաս:

      Եկամուտները շարադրող մասը  պարունակում է  առաջիկա երեք տարիների համար եկամուտների մասին բովանդակային ու հաշվարկային հիմնավորումներ, եկամուտների ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ տարվա համայնքի բյուջեով եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ` նախորդ երեք տարվա համայնքային բյուջեով եկամուտների քաղաքականության նպատակների ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրություն, երեք տարվա կտրվածքով բոլոր տեսակի եկամուտների ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ:

      Ծախսային քաղաքականությունը պարունակում է այն արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով, ինչպես նաև այն ծախսային գործոնները, այդ թվում ` ակնկալվող տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակաշրջանի ընթացքում կազդեն իրագործվող ծախսերի վրա: Սևան համայնքի  համար առաջիկա տարիներին կարևոր է տնտեսական միջոցառումների իրականացումը, եկամուտների ու բոլոր այլ ռեսուրսների նպատակային վերաբաշխումը, բնակչության բարեկեցության աճը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ճիշտ քաղաքականության վարման արդյունքում՝ աղքատության  հաղթահարումը: ՄԺԾԾ-ն իրենից ենթադրում է գործընթացային ծրագիր, որն էլ ըստ էության իրենից ներկայացնում է քաղաքականությունների  ձևակերպում-պլանավորում բյուջետավարում տեսքով   շղթա՝  դառնալով  համայնքի բյուջեի կազմման ուղեցույց: 

       

  1. 2024-2026թվականների համար ծրագրի կանխատեսումը   

 Հայաստանի Հանրապետության  Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի   տնտեսական և սոցիալական  ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2024-2026 թվականներին նախագծվում են իրականացնել   հետևյալ ծրագրերը.

  1. Գեղարքունիքի մարզի «Սևան համայնքի Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն, Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն,  բնակավայրերի փողոցների ասֆալտ-բետոնյա  ծածկի վերանորոգում» ծրագիրը:
  2. «Սևան համայնքի Գագարին բնակավայրերի մանկապարտեզի հիմնանորոգում» ծրագիրը:
  3. «Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզի հիմնանորոգում» ծրագիրը:
  4. «Սևան համայնքի Ծովագյուղ,  Դդմաշեն,   բնակավայրերի մշակույթի տների  վերանորոգում» ծրագիրը:
  5. «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի նոր գերեզմանատան տարածքի ցանկապատում և բարեկարգում» ծրագիրը:
  6. «Սևան համայնքի Լճաշեն, Զովաբեր, Ծաղկունք և Վարսեր   բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը:
  7. «Սևան համայնքի Գեղամավան բնակավայրերում խմելու ջրի ցանցի վերակառուցում և խորքային հորի կառուցում» ծրագիրը:

    Թվարկված ծրագրերը վերջնական չեն, յուրաքանչյուր տարի, ելնելով ֆինանսական հնարավորություններից ու  նախորդ տարվա ծրագրերի ավարտական աստիճանից, դրանք ենթարկվում են փոփոխության, ինչպես նաև առաջանում են նոր առաջնահերթություններ: 

 «Տեղական  ինքնակառավարման   մասին»  և  «Հայաստանի  Հանրապետության բյուջետային   համակարգի        մասին»    օրենքները  հնարավորություն են ընձեռնում՝  ելնելով ֆինանսական  հնարավորություններից յուրաքանչյուր  տարվա ընթացքում  համայնքի  բյուջեում կատարել   համապատասխան ոլորտային  տեղաշարժեր,  ճշտել ծրագրերը, ծրագիրը  համապատասխանեցնել   ֆինանսական հնարավորություններին  և ապահովել ծրագրի կատարումը:

            Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի  Սևան համայնքի  2024-2026 թվականների  միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման  անհրաժեշտությու չկա:

  • Քննարկվել է

    23.05.2023 - 07.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական, Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Գեղարքունիքի մարզի Սևան համայնք

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2475

Տպել