««Տիեզերական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու» և ««Պետական տուրքի մասին» օրենքում» լրացում կատարելու մասին» օրենքների
-
15 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Տիեզերական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու» և ««Պետական տուրքի մասին» օրենքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման
- Անհրաժեշտությունը.
Պետական տուրքի արտոնության տրամադրումը ոչ առևտրային կազմակերպություններին տիեզերական գործունեության ոլորտի զարգացման անհրաժեշտ պայմաններից է։ Օրենսդիրը նշված արտոնությամբ կխրախուսի սահմանափակ ռեսուրսներ ունեցող շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություններին՝ դրանով զարկ տալով երկրում նորարարական գաղափարներին, ծրագրերին: Միաժամանակ, տիեզերական ոլորտում տեխնիկական ռեսուրսներ ունեցող սուբյեկտները կներգրավվեն տիեզերական գիտության զարգացմանը:
Նշված արտոնության անհրաժեշտությունը բխում է նաև տիեզերական գործունեությունը պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորելու՝ օրենքով ամրագրված կարևորագույն սկզբունքից և ոլորտի սկսնակ ընկերություններին պետական աջակցություն տրամադրելու և պետական և մասնավոր հատվածների համագործակցության միջոցով գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ իրական հնարավորություններ ստեղծելու պահանջով:
- Ընթացիկ իրավիճակը.
Տիեզերական գիտության ձեռքբերումների և տեխնիկայի օգտագործման միջոցով միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման աջակցումը, տիեզերական գործունեության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման ապահովումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ համաշխարհային առաջնայնություններից է:
Տիեզերական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ճյուղերից մեկն է, որը կնպաստի երկրի տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը։
Տիեզերական գործունեության ոլորտում կազմակերպությունների զարգացման համար բավարար քայլեր ձեռնարկված չեն։ Նշված ոլորտում պետք է արձանագրել պետության իրականացրած կարգավորման հետևյալ քայլերը՝ 2020 թվականին ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենքը, ՀՀ կառավարության կողմից հաստատվել են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման կարգերը, տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման կարգը, տիեզերական գործունեության լիցենզավորման կարգը և պայմանները, շահագործումից հանված՝ պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման կարգը, տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների (ներառյալ՝ վթարների) և աղետների քննության կարգը, տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման՝ լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը:
Տիեզերական գործունեության լիցենզիա ստացել է միայն մեկ կազմակերպություն, իսկ ոչ առևտրային իրավաբանական անձանց համար պետական տուրքի բարձր չափը խոչընդոտ է այս ոլորտում գործունեություն սկսելու համար։
Պետական տուրքի արտոնության տրամադրումը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություններին կարևոր դեր կունենա ոլորտի հետագա զարգացման համար։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Տիեզերական գործունեության իրականացման տարեկան պետական տուրքի վճարումից առաջարկվում է ազատել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն համարվող այն իրավաբանական անձանց, որոնց կանոնադրությամբ նախատեսված է տիեզերական գործունեության իրականացումը։
Բացի վերոնշյալից ««Տիեզերական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված է լրացում կատարել նաև տիեզերական գործունեության ոլորտում լիազոր մարմնի իրավասությունները սահմանող հոդվածում, մասնավորապես նույն օրենքի 7-րդ կետի 1-ին մասի 1-ին կետում լրացվում է նոր ենթակետ, համաձայն որի՝ շահագործողի կողմից լիազոր մարմնին ներկայացված հայտարարության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, լիազոր մարմինը կտրամադրի շահագործողի կողմից տիեզերական տեխնիկայի օգտագործման հանգամանքը հավաստող փաստաթուղթ: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ տիեզերական օբյեկտի արձակման, շահագործման կամ գործունեության իրականացմանն առնչվող այլ դեպքերում տիեզերական գործունեություն իրականացնող անձին երբեմն անհրաժեշտ է լինում լիցենզավորված գործունեությունից բխող որոշ փաստաթղթեր և լիազոր մարմինը հնարավորություն չի ունենում այն տրամադրելու:
Նախագծերը կարծիքի է ներկայացվել է ՀՀ ֆինանսների նախարարություն և պետական եկամուտների կոմիտե: Լրամշակվել է նշված գերատեսչությունների առաջարկների և դիտողությունների համատեքստում:
- Նախագծերիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
- Իրավականակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը.
Իրավական ակտի ընդունման արդյունքում տիեզերական գործունեության ոլորտում կներգրավվեն գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող կամ նորարարական և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործունեությամբ զբաղվող փոքր ոչ առևտրային սուբյեկտներ, որոնց համար բարձր պետական տուրքը խոչընդոտ էր նշված ոլորտում գործունեություն ծավալելու համար։ Նշվածն էլ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման, գիտելիքահեն տնտեսության զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի համար։
6.Իրավական ակտն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.
Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի տարեկան եկամուտների կրճատմանը:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրի համաձայն Հեռահաղորդակցության ոլորտում Կառավարության նախատեսվող քայլերն են՝ ընդունել տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության և գիտության զարգացման, անվտանգության ամրապնդման ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության ընդլայնման համապարփակ ռազմավարությունը։
Նշված նախագծի ընդունումը տիեզերական գործունեության ոլորտում կատարվող կարևոր փոփոխություններից մեկն է։
-
Քննարկվել է
23.05.2023 - 13.06.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 2894
Տպել