Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայացվող նախագիծը նախապատրաստվել է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի կատարումն ապահովելու, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ ենթակետի կատարումն ապահովելու նպատակով՝ Անձնագրային և վիզաների վարչության գործառույթները Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը վերապահելու, ինչպես նաև պրակտիկայում առաջացած որոշակի խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը․
2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կառավարության կառուցվածքում ձևավորվեց ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով ՆԳ նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով գործում է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը վերապահված գործառույթները այսուհետ իրականացնելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ անհարժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման մեջ կատարել համապատասախան փոփոխություններ։
Միաժամանակ, գործող որոշման 5-րդ հավելվածով սահմանված է, որ ՀՀ մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած օտարերկրացու տվյալները վիզա տրամադրող մարմնի կողմից մուտքագրվում են անձնագրային և վիզաների վարչության կողմից վարվող տվյալների բանկ, որն իրավասու է մուտքի վիզա ստացած, տվյալների բանկից պահանջագրերի հիման վրա նշված կատեգորիայի օտարերկրացիների մասին տեղեկություններ տրամադրել որոշմամբ սահմանված իրավասու մարմիններին։
Այս առումով հարկ է նշել, որ մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած օտարերկրացու տվյալները մուտքագրվում են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ, որը համաձայն ՀՀ կառավարության 2006թ․ հունիսի 22-ի N 884-Ն որոշման շահագործվում է ազգային անվտանգության ծառայության կողմից։ Վերոգրյալով պայմանավորված սույն նախագծով 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման 5-րդ հավելվածում կատարվում է փոփոխություն, միաժամանակ ՀՀ մուտքի վիազ տալու (երկարաձգելու) իրավասություն ունեցող մարմիններին իրավունք է վերապահվում հարցումների դեպքում օրենքով սահմանված կարգով տրամադրել տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած օտարերկրացիների վերաբերյալ։
3․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների պահանջները։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
22.05.2023 - 07.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Միգրացիա և քաղաքացիություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2408
Տպել