ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1932-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
2023 թվականի ապրիլի 21-ին Կառավարության կողմից ընդունվել է N 593-Ն որոշումը, ինչի համաձայն Կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն որոշման հավելվածի 30-րդ կետի «դ» ենթակետը խմբագրվել է։ Նշված փոփոխության համաձայն մոնիթորինգ իրականացնող անձինք պարտավոր են կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին առնվազն 3 ամիսը մեկ անգամ տեղեկատվություն ներկայացնել անտառների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմնին։ Հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների մոնիթորինգի խորհրդին տեղեկատվության տրամադրումը հանվել է, հաշվի առնելով, որ խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1932-Ն որոշմամբ և ըստ էության այլևս չի գործում։ Միաժամանակ 2005 թվականից հետո տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում ներկայումս անտառների պետական մոնիթորինգն իրականացվում է անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնի` շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
-
Քննարկվել է
22.05.2023 - 06.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2418
Տպել