Նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարողական վարույթի հետ կապված նորմերը կենտրոնացնել և վարույթը համապարփակ կանոնակարգել «Կատարողական վարույթի մասին» օրենքով՝ դրան առնչվող փոփոխություններ և լրացումներ կատարելով հարակից մի շարք օրենքներում։ Մասնավորապես, Նախագծերի փաթեթով նախատեսվում է սահմանել կատարողական վարույթի՝ որպես վարչական վարույթի հատուկ տեսակի էությունից բխող կանոններ, վարույթի արդյունավետությանը միտված կարգավորումներ, ընդլայնել կատարողական վարույթի կողմերի դիսպոզիտիվ (տնօրինչական) հնարավորությունները, կատարողական վարույթում շահագրգիռ անձանց իրավունքների, ձեռնարկատիրական գործունեության պաշտպանությանն ուղղված կարգավորումներ, ոչ դրամական պահանջների հարկադիր կատարման ապահովմանն ուղղված նոր միջոցներ, նախատեսել կատարողական վարույթում պատասխանատվության և իրավունքների պաշտպանության համապարփակ մեխանիզմներ

  • Քննարկվել է

    19.05.2023 - 03.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Դատական ակտերի հարկադիր կատարում, Քաղաքացիական դատավարություն, Հանրային կառավարում, Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4842

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

21.05.2023

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մեր հասարակական կազմակերպությունը բազմաթիվ դիմում-բողոքներ է ստանում ՀՀ քաղաքացիներից ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման ու արդարադատության մարմինների կողմից իրենց սահմանադրական իրավունքների ու ազատությունների ամենօրյա ոտնահարման տարբեր հարցերով. զբաղվածության, կենսաթոշակի ու նպաստի նշանակման, առողջապահական ծառայությունների մատուցման, ճանապարհային ոստիկանության անբավարար աշխատանքի, դատական հայցերի անհիմն չբավարաման եւ այլ հարցերով: Մեր սակավաթիվ կամավորների ուժերով փորձում ենք օրենքի սահմաններում տալ լուծումներ այդ խնդիրներին: Մեր ջանքերը առանձին դեպքերում հաջողվում են: Սակայն դրանք շատ հազվադեպ են լինում: Մեր գործողությունները հաճախ հանդիպում են ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման ու արդարադատության մարմինների գերատեսչական շահից բխող ապօրինի, բյուրոկրատական քաշքշուկներով լի, հաճախ իրարամերժ ու օրենքին հակասող գորոծողոթյուններով: Դա հատկապես վերաբերում է տարբեր վարչական գործերով հարկադիր կատարման գործողություններին, որոնք իրականացվում են ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) կողմից: Այսպես, ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի ընդունոմից հետո տարիներ ի վեր բնակչության շրջանում դժգոհություններ են առաջանում ԴԱՀԿ գործունեությունից: Մասնավորապես, դրանք առնչվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, այսպես կոչված կարմիր գծերի կամ վճարովի կայանատեղիների համար ապօրինի պարտադիր վճար չկատարելու համար հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին: Օրինակ՝ հաճախակի են այն դեպքերը, երբ քաղաքացուն չեն ծանուցել վարչական ակտի մասին, բայց նրա դրամական միջոցներն արգելանքի են վերցվում կամ գույքի վրա արգելանք է դրվում, բայց քաղաքացուն չեն տեղեկացնում: Կամ տվյալ իրավախախտումը բողոքարկվել է դատարան և դատաքննությունն ընթացքում է, սակայն ԴԱՀԿ-ն տեղեկություն ստանալով համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, անմիջապես իրականացնում հարակադիր կատարման վարույթ՝ առանց ուսումնասիրելու դեպքը և արգելանք է դնում ֆիզիկական ու իրավաբանական անձանց բանկային հաշիվների վրա: Շատ հաճախ տվյալ վարչական գործի դատաքննությունը շարունակվում է ՀՀ դատական համակարգի տարբեր աստիճաններում, սակայն ԴԱՀԿ-ն չսպասելով վերջնական դատական ակտի ընդունմանը, իրականացնում է իր ապօրինի հարկադիր կատարման ապօրինի վարույթը: ՀՀ վարչապետի հանձնարարականում հնչած երեւույթի եւ դրա նման այլ երեւյթների մասին մեր կազմակերպությունը ևս ստանում է բազմաթիվ բողոքներ ՀՀ քաղաքացիներից, որոնցից մի քանիսի հարցերը կարողացել ենք կարգավորել: Սակայն մեր ջանքերն ապարդյուն են ԴԱՀԿ հետ հարաբերություններում: Վերջինիս առանձին աշխատակիցներ, ոտնահարելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, օրինականության եւ հավասարության կարեւորագույն սկզբունքները, ՙԴատական ակտերի հարկադիր կատարման մասին՚ ՀՀ օրենքի դրույթները` պատշաճ կարգով ուսւոմնասիրություններ անցկացնելու եւ որոշումներ կայացնելու վերաբերյալ, պատշաճ կերպով եւ ժամկետներում չեն քննարկում ՀՀ քաղաքացիների դիմումները, անտեսում են ներակայացված փաստերն ու փաստաթղթերը, կայացնում են ապօրինի որոշումներ, քաղաքացիներին ներքաշում են բյուրոկրատական անհարկի քաշքշքուկների մեջ` միայն թե ապահովեն ՀՀ պետական բյուջե տուգանքների եւ իրենց արտաբյուջետային հաշվին ավելի շատ գումարների մուտքագրումը: Մեր կարծիքով այսպիաի իրավիճակը, ի թիվս ԴԱՀԿ աշխատակիցների անփույթ և սուբյեկտիվ մոտեցաման, պայմանավորված է նաև և հատկապես «Դատական ակտերի կատարման մասին» ՀՀ օրենքի թերի կարգավորումներով, որոնցով չեն սահմանված «ուսումնասիրություն» գործողության բոլոր հստակ քայլերը: Ըստ այդմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցները ուսումնասիրություն են համարում ՀՀ ԿԱ տարբեր վարչական մարմինների նամակները և դատարանների կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումները և վեճի 3-րդ կողմի՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, հետ չեն պարզաբանում վարույթի մանրամասները: Այդպիսի իրավիճակում ԴԱՀԿ աշխատակիցները ամբողջովին հավատում են պետական կառավարման մարմինների տեղեկատվությանը և կանխակալորեն մտածում են, որ ՀՀ ֆիզիկական ու իրավաբանական անձինք գործել են ապօրինի և ոչ պարտաճանաչ հարկատուներ են: Այդպիսի մոտեցումը արդարացի չէ և հակասում է ՀՀ սահմանադրությամբ սահմանված մի շարք սկզբունքների, այդ թվում հատկապես արդարադատության իրավունքի իրացմանը: Դրա արդյունքում ՀՀ իրավաբանական ու ֆիզիկական անձինք ենթարկվում են անհիմն պատժամիջոցների, որոնց չեղարկման համար ծախսում են հսկայական թանկարժեք ժամանակ՝ կրելով ինչպես նյութական, այնպես էլ բարոյական վնասներ, որոնք ոչ մի կերպ չեն փոխհատուցվում դրանցում մեղավոր վարչական մարմինների կողմից: Հետևապես առաջարկում եմ համապատասխան փոփոխություններ կատարել նշված Օրինագծում:

Տեսնել ավելին