Լրամշակման փուլում է
«Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀՈՍԱԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Հայեցակարգի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 8. «Հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակում և ներդրում» կետի պահանջից:
Կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջև ծառացած խոշոր մարտահրավերներից է: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը, առավել հրատապ է դարձել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը:
Ջրային ռեսուրսները Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունն են: Թեպետ ջրային ռեսուրսները համարվում են վերականգնվող ռեսուրսներ և, շատ երկրների համեմատ մենք մեզ կարող ենք համարել ջրառատ երկիր, այնուամենայնիվ, ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և տնտեսությունը բնական նոր պայմաններին հարմարեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, պաշարների կուտակմանը և ջրային համակարգերում հոսակորուստների կրճատմանը:
Հայաստանում առկա ոռոգման ջրագծերի հիմնական մասը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին և ունի մաշվածության բարձր աստիճան: Հայաստանի Հանրապետության ջրամատակարարման համակարգերը շահագործվում են 15-50 տարի, և դրանց մեծ մասը գտնվում են տեխնիկապես ոչ բավարար վիճակում և ներկայումս կորուստները ջրամատակարարման համակարգում կազմում են 80 տոկոս:
- Առաջարկվող նախագծի կարգավորման բնույթը:
«Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծով ներկայացվում է հոսակորուստների կրճատմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամաբ ջրային համակարգերի արդիականացման շնորհիվ նվազեցնել հոսակորուստները, բարելավել ջրօգտագործման արդյունավետությունը: Վերջինս կհանգեցնի ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայմանը, ինչպես նաև՝ ջրամատակարար ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով սպառողներին պատշաճ ջրամատակարարում մատչելի գնով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը:
Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը:
Հայեցակարգի ներդրումը կհանգեցնի ջրային համակարգերում հոսակորուստների նվազեցմանը, ջրամատակարար ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀՈՍԱԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀՈՍԱԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
24.11.2017 - 14.12.2017
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 9601
Տպել