«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի
N 383-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման
նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 22-րդ հոդվածի 5-րդ մասում կատարված լրացումն իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .05.2023թ. N -Ա որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող քաղաքացուն, եթե նա ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր` ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին, որի պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 451-Ն որոշմամբ: Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Նշված կարգը և պայմանները սահմանվել են ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 451-Ն որոշմամբ: Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: Նշված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 23.03.2023թ. N 383-Ն որոշմամբ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում կատարված լրացման համաձայն՝ սույն մասով սահմանված գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար, ինչպես նաև սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տարկետումները չեն կարող տրվել սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիներին: ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 451-Ն որոշմամբ սահմանված կարգում ՀՀ կառավարության 12.01.2023թ. N 51-Ն որոշմամբ լրացված 3.1-ին կետի համաձայն արդեն իսկ նախատեսվել է, որ սույն կարգի հիմքով տարկետում չեն կարող ստանալ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման N 1 հավելվածի համաձայն 2023-2024 ուսումնական տարում և դրանից հետո տարկետում ստացած քաղաքացիները, որի կապակցությամբ ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 451-Ն որոշման մեջ օրենքից բխող կարգավորումներ կատարելու անհրաժեշտություն առկա չէ, սակայն կարիք կա այդ կարգավորումներն իրացնել օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա գործող ՀՀ կառավարության 23.03.2023թ. N 383-Ն որոշման մեջ: Ընդ որում, կատարվող լրացման մեջ անհրաժեշտություն չկա ամրագրել «2023-2024 ուսումնական տարում և դրանից հետո տարկետում ստացած քաղաքացիներ» բառերը, քանի որ ի տարբերություն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հարաբերությունների, որոնք գործում են 2018/2019 ուսումնական տարվանից, 22-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հարաբերություններ գործում են 2023/2024 ուսումնական տարվանից սկսած, ինչպես նաև այդպիսի կարգավորումը հանգեցնելու է օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ պաշտպանության նախարարության հետ նպատակային ուսումնառության համար կնքված պայմանագրային հարաբերությունների չիրացման բազմաթիվ դեպքերի:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 23.03.2023թ. N 383-Ն որոշման մեջ իրացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով սահմանված կարգավորումը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
17.05.2023 - 02.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 2141
Տպել