<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- -------------- 2023 թվականի N ------- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կառավարությունը որոշում է.
- 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման (այսուհետ՝ «Որոշում») մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Որոշման Հավելված N 1-ում.
ա. ՌՆ4.a. կետում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.
ա) «փամփուշտներ» բառից հետո լրացնել «, դրանց ենթազինամթերք» բառերը,
բ) ՌՆ4.a. կետի «Նկարագիր»-ից հետո նույն հաջորդականությամբ լրացնել նոր «Հատուկ նկարագիր» հետևյալ բովանդակությամբ.
«Հատուկ նկարագիր. ՌՆ1. կամ ՌՆ2. կետերում սահմանված զենքերի կամ հեռանետող զենքերի և զինամթերքի համար հատուկ նախագծված ենթազինամթերքների համար նռնակների կամ քարտիճի (տարողությունների) համար տե՛ս ՌՆ3. կետը։»։
գ) ՌՆ4.b. կետի Նկարագիր 1-ի a. ենթակետից հանել «որը կարող է արտադրել օրական 1000 կգ կամ ավելի հեղուկացնող գազ» բառերը,
բ. ՌՆ10.f. կետում «Նկարագիր.» բառը փոխարինել «Նկարագիր 1.» բառերով և ավելացնել նոր Նկարագիր հետևյալ բովանդակությամբ.
«Նկարագիր 2. ՌՆ10.f. կետը չի վերաբերում.
- 1. առեղներին (քարշարկման սարքավորումներին),
- 2. պաշտպանիչ հատակային ծածկոցներին և ծածկոցներին,
- սանդուղքներին և հարթակներին,
- դիմադիր կոճղակներին, կառաններին և բեռների ամրացման սարքավորումներին:»։
գ. ՌՆ11a. կետում.
ա) Նկարագրի e. ենթակետում «ծածկագրման գործընթացներ» բառերը փոխարինել «ծածկագրման գործառույթներ» բառերով,
բ) ՌՆ11b. կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«Խափանող, խաթարող սարքավորում, որը նախագծված կամ փոփոխված է «արբանյակային նավիգացիոն համակարգերի» կողմից տրվող տեղորոշման, նավիգացիայի կամ ժամանակայնության ծառայությունների ընդունմանը, կիրարկմանը կամ ճշգրտությանը խոչընդոտելու համար և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը։»,
դ. ՌՆ13. կետի Նկարագիր 4-ից հետո լրացնել նոր Նկարագիր և Հատուկ նկարագիր հետևյալ բովանդակությամբ.
«Նկարագիր 5. ՌՆ13.d.1. կետը չի վերաբերում պաշտպանիչ ակնոցներին։
Հատուկ նկարագիր. Լազերային պաշտպանիչ ակնոցների համար տե՛ս ՌՆ17.o կետը:»։
2) Որոշման ողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության Ոստիկանություն» բառերը և վերջինիս համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով և վերջինիս համապատասխան հոլովաձևերով։
3) Որոշման Հավելված N 2-ում.
ա. 8-րդ կետում «7-րդ կետում» բառերը փոխարինել «6-րդ և 7-րդ կետերում» բառերով,
բ. 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը՝ անժամկետ։»:
4) Որոշման Հավելված N 3-ում.
ա. 6-րդ կետի 2-րդ ենթակետում «տրանսպորտային միջոցների սեփականության վկայականները» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը» բառերով,
բ. 8-րդ կետում «7-րդ կետում» բառերը փոխարինել «6-րդ և 7-րդ կետերում» բառերով,
գ. 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը՝ անժամկետ։»:
5) Որոշման Հավելված N 4-ում.
ա. 8-րդ կետում «7-րդ կետում» բառերը փոխարինել «6-րդ և 7-րդ կետերում» բառերով,
գ. 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը՝ անժամկետ։»:
6) Հավելված N 5-ը շարադրել նոր խմբագրությամբ.
«
Հավելված N 5 |
Ձև
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
ք․ __________ «____» «___________» 20__թ.
Արտահանող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե, հեռախոսահամար, ֆաքս, էլ-փոստ, տնօրեն), |
|
Ներմուծող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե, հեռախոսահամար, ֆաքս, էլ-փոստ, տնօրեն), |
|
Փոխադրող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե, հեռախոսահամար, ֆաքս, տնօրեն), |
|
Արտահանվող (ներմուծվող) ռազմական նշանակության |
|
Ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի մասին տվյալները: |
|
________________ հայտարարում է, որ վերը նշված տվյալները ճիշտ են, վերը նշված ռազմական նշանակության արտադրանքը կհանձնվի վերը նշված վերջնական օգտագործողին և չի վերավաճառվի կամ որևէ այլ կերպ փոխանցվի որևէ այլ երրորդ պետություն և (կամ) որևէ այլ երրորդ կողմի` առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ կերպով վավերացված դրական եզրակացության: |
|
___________ հավաստում է, որ ներկայացված վերը նշված ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքը օգտագործվելու է ____________ կողմից և չի փոխանցվի որևէ այլ երրորդ պետության և (կամ) որևէ երրորդ կողմի՝ առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ ձևով վավերացված դրական եզրակացության: |
|
___________ հայտարարում է, որ վերը նշված ռազմական նշանակության արտադրանքը օգտագործվելու է բացառապես ________________ նպատակով: ___________ հավաստում է, որ վերը նշված ռազմական նշանակության արտադրանքը չի օգտագործվի վերը նշված նպատակից բացի որևէ այլ նպատակով` առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ ձևով վավերացված համաձայնության: |
|
Ներմուծող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը և կնիքը: |
_________________ |
|
»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. Փաշինյան
-
Քննարկվել է
16.05.2023 - 01.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 2392
Տպել