Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի №61-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի մարտի 1-ի №61-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտն ու առկա իրավիճակը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի մարտի 1-ի №61-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշմամբ սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերում, որով սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման վճարների վճարման համար սահմանված 24 ամսվա ժամկետը փոխարինվել է տանսօրյա ժամկետով։

Նշված փոփոխությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ կանոնների համաձայն միացման պայմանագրի կնքումից հետո բաշխողը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն իրականացնում է միացման աշխատանքների համար անհրաժեշտ ապրանքների գնման, ֆինանսական միջոցների հատկացման պլանավորում, իսկ այդ աշխատանքների փաստացի իրականացումն սկսում է միայն վերը նշված վճարի վճարումից հետո, ուստի  այն պարագայում, երբ միացման վճարը վճարվում էր պայմանագրի կնքումից երկարատև ժամանակ անց, բաշխողի կողմից պայմանագրի կնքման պահին կատարված գնման պլանավորման և աշխատանքների փաստացի կատարման օրվա դրությամբ իրականացված ծախսերը չէին համապատասխանում միմյանց:

Նշված որոշմամբ սահմանվել էր նաև երկամսյա ժամկետ, որի ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պարտավոր էր իր հետ միացման պայմանագիր կնքած կողմերին ծանուցել կատարված փոփոխության մասին։

 

  1. Կարգավորման նպատակը

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է հանձնաժողով, հայտնելով, որ ծանուցման աշխատանքների ծավալուն և աշխատատար լինելու հետ կապված անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել երկամսյա ժամկետը, որպեսզի ընկերությունը հնարավորություն ունենա պատշաճ կատարելու իր պարտավորությունները։

Որոշման նախագծի նպատակը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իր հետ սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման պայմանագրեր կնքած անձանց գործող կարգավորումների մասին պատշաճ ծանուցման մեխանիզմների իրացման իրավական հնարավորության ապահովումն է։

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունմամբ ընկերությունը կապահովի պայմանագրային կողմերին պատշաճ ծանուցմանն ուղղված իր պարտավորությունը։

 

 

  • Քննարկվել է

    15.05.2023 - 31.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2247

Տպել