Լրամշակման փուլում է
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի № 2204 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ --------------------------- 2023 թ. № --------- -Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի № 2204 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Առլեն Վարուժի Ծատուրյանին (ծնվ՝ 05.01.1999 թ., ք. Գյումրի, Տ.Ճարտարապետ փ., շ.32 Վ, բն.6, Գյումրու ԶԿ), Ֆելիքս Անդրանիկի Խաչատրյանին (ծնվ՝ 29.08.2000 թ., ք. Երևան, Բաբաջանյան փ., շ. 5, բն. 14, Շահումյանի ԶԿ), Մարտին Մանվելի Գրիգորյանին (ծնվ՝ 25.09.2000 թ., ք. Երևան, Եղիազարյան փ., տ. 32, Երևանի թիվ 1 ԶԿ) և Սամվել Մինասի Գասպարյանին (ծնվ՝ 30.09.2003 թ., Արարատի մարզ, Մասիսի շրջան, գ.Դարակերտ, Միրզոյան փ., տ.113, Արարատի մարզի ԶԿ) տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականում և մինչև 21 տարեկանների հավաքական թիմի կազմում այդ քաղաքացիները ընդգրկված չլինելու հիմքով:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» № 2204-Ա որոշման հավելված N 2-ի 6-րդ, 8-րդ, 12-րդ և 19-րդ կետերով:
-
Քննարկվել է
12.05.2023 - 01.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2045
Տպել