Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՈՐ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի սեպտեմբերի 5-ի №ԱԺՈ-002-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հավանություն տալ Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր)՝ համաձայն սույն որոշման №1 հավելվածի։
  2. Սահմանել, որ Ծրագիրն իրականացվում է սույն որոշման №2 հավելվածով նախատեսված ժամանակացույցին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Ծրագրի փուլերին համապատասխան։
  3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)՝
  • գազամատակարարման համակարգում սակագների առաջիկա վերանայման գործընթացի շրջանակում Ծրագրով նախատեսված գումարը որպես միանվագ ծախս ներառել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների հաշվարկներում,
  • սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա հետագայում Ծրագրի իրականացման ազդեցությունը չեզոքացնելու նպատակով Երևան քաղաքում գազամատակարարման ցանցին միացման համար դիմող անձանց համար սահմանել միացման վճար, որն առնվազն կապահովի սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գումարի վերադարձը։ Միացման վճարը չպետք է ներառի Ծրագրի շրջանակում ստեղծված հիմնական միջոցներից մինչև սպառման համակարգերը գազամատակարարման ցանցի կառուցումը, ինչն իրականացվում է Հանձնաժողովի սահմանած կանոնների համաձայն,
  • սույն կետի 2-րդ ենթակետում նշված միացման վճարները սահմանելիս միացման վճարից ազատել գազամատակարարման ցանցին միացող այն անձանց, որոնք դիմել են Ծրագրով սահմանված այն ուղղության գազամատակարարման համակարգին միացման համար, որի կառուցումն իրականացվել է այլ անձանց կողմից, առկա են ավարտական փաստաթղթերը և այդ անձինք տվյալ ուղղության գազամատակարարման համակարգը անհատույց հանձնել են Ընկերությանը։
  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ Ծրագրի իրականացման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ և՝
  • համագործակցելով Երևանի քաղաքապետի և ըստ անհրաժեշության նաև այլ համայնքների ղեկավարների հետ` Ծրագրի իրականացման նպատակով ապահովել անհրաժեշտ հողհատարածքների ձեռքբերումը, միաժամանակ, անհրաժեշտությունից ելնելով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծ,
  • Ծրագրի իրականացման շրջանակում համագործակցել հանրային ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների հետ՝ Ծրագրի իրականացման ընթացքում վերջիններիս կողմից իրենց ենթակառուցվածքների փոխարինման կամ նոր ենթակառուցվածքների ստեղծման նպատակով՝ չխոչնդոտելու Ծրագրի իրականացման բնականոն ընթացքը:
  1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ Ծրագրի իրականացման նպատակով համագործակցել Ընկերության հետ՝ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ քաղաքաշինական նորմատիվ պայմանների ապահովման համար, այդ թվում՝ առանձին դեպքերում խոչընդոտների առաջացման ժամանակ իրականացնել հատուկ պայմանների մշակման և կիրառման գործառույթներ։
  2. Առաջարկել Երևանի քաղաքապետին Ծրագրի իրականացման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ թույլտվությունների և համաձայնեցումների ստացման գործընթացում։
  • Քննարկվել է

    10.05.2023 - 26.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2502

Տպել