Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ, ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՈՍԱՓՈՂ ԵՎ ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

ԹԻՎ______-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ, ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՈՍԱՓՈՂ ԵՎ ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձանց, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունների կողմից քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորում կատարելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում, կազմակերպել քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձանց, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունների կողմից քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորման համապատասխանության գնահատման գործընթացի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ուժի մեջ մտնելու օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ      

                  ՆՓԱՇԻՆՅԱՆ

ք Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի _______ թիվ __Ն

որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ, ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՈՍԱՓՈՂ ԵՎ ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձանց, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունների (այսուհետ` լիցքավորող կազմակերպություն) կողմից քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորում կատարելու գործընթացը, ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները:

2. Քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորումն (այսուհետ` փամփուշտների լիցքավորում) իր մեջ ներառում է՝ լիցքավորվող փամփուշտների բաղկացուցիչ մասերի ներմուծումը, բաղկացուցիչ մասերի պիտանիության հետազոտումը, փամփուշտների լիցքավորումը, փորձարկումը:

3. Փամփուշտների լիցքավորումը պետք է համապատասխանի քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների տվյալ տեսակի և տրամաչափի պատրաստման համար նախատեսված՝ գործարանային արտադրության պայմաններին: Լիցքավորված փամփուշտները պետք է հստակ ունենան իրենց տարբերակիչ դրոշմվածքները (լիցքավորող կազմակերպության կամ գործարանի ծածկագրերը, լիցքավորման տարեթիվը), ինչպես նաև համապատասխան փորձարկումների արդյունքում հաստատված տեխնիկական բնութագրերը:

4. Լիցքավորված փամփուշտները պետք է պարտադիր համապատասխանեն սահմանված չափորոշիչներով ընդունված տեխնիկական բնութագրերին: Տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող լիցքավորված փամփուշտների արտադրությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է:

5. Քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորման որակական հատկանիշների, դրանց անվտանգային պահանջների, ինչպես նաև լիցավորման ենթակա փամփուշտների տեխնիկական բնութագրերի համապատասխանության պատասխանատվությունը կրում է լիցքավող կազմակերպությունը:

6. Սույն կարգը չի տարածվում անձնական օգտագործման նպատակով քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորման հետ կապված հարաբերությունների վրա, որը կարող է կատարել զենքը տնօրինողը՝ զենք պահելու և կրելու թույլտվության առկայության դեպքում:

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՈՍԱՓՈՂ ԵՎ ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

7. Լիցքավորող կազմակերպությունները պարտավոր են ապահովել օրենքով սահմանված՝ փամփուշտների արտադրման համար նախատեսված զետեղարաններին, պահոցներին, պահեստներին և առևտրի սրահներին ներկայացվող պահանջները:

8․ Լիցքավորող կազմակերպությունները փամփուշտների լիցքավորման գործընթացն սկսելուց առաջ մեկամսյա ժամկետում պարտավոր են անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն (այսուհետ` Ոստիկանություն)` նշելով լիցքավորող կազմակերպության անվանումը, նրա կողմից փամփուշտների լիցքավորում կատարելու փաստը և փամփուշտների լիցքավորում կատարելու վայրը` հետագայում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ չունեցող, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպություններ չհանդիսացող այլ կազմակերպությունների կողմից փամփուշտների լիցքավորման հանգամանքը բացառելու նպատակով:

9. Լիցքավորող կազմակերպությունները պարտավոր են տվյալ գործունեությունն իրականացնել միայն իրենց կողմից Ոստիկանությանը տեղեկացրած վայրում: Նշված գործունեությունն իրականացնելու վայրի փոփոխության դեպքում անհրաժեշտ է անհապաղ տեղյակ պահել Ոստիկանությանը:

10. Արգելվում է փամփուշտների լիցքավորման ընթացքում օգտագործել նախկինում կրակված (զենքի կրակման հետքեր կրող, զենքի մեջ լիցքավորված կամ լիցքաթափված) փամփուշտների կամ դրանց բաղկացուցիչ մասերի (պարկուճ, գնդակ, հրապատիճ, մանրագնդակ և այլն) օգտագործումը:

11. Ելնելով պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորման արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել հետևյալ պայմանները և պահանջները`

1)  փամփուշտների լիցքավորման տարածքում ունենալ պահեստային շինություններ, զինասենյակներ, փորձարկման լաբորատորիաներ, լիցքավորված փամփուշների նպատակային նշանակությունը և պիտանիությունը ստուգող (փորձարարական կրակման նպատակով օգտագործվող)՝ փորձարարական հրաձգարան, խոտանի մեկուսարաններ և համապատասխան պահարաններ, որոնց անհրաժեշտությունը և թիվը որոշվում են` ելնելով լիցքավորվող փամփուշտների արտադրական հզորությունից, տեխնիկական առաջարկությունից ու պայմաններից, ինչպես նաև պատրաստման տեխնոլոգիայից.

2)  փամփուշտների լիցքավորման տարածքի մուտքերը պետք է ունենան մետաղահսկիչ սարքավորումներ, անվտանգության համակարգեր, ազդանշանային սարքավորումներ.

3) փամփուշտների լիցքավորման տարածքի պատուհանները, ելքային և մուտքային տեղամասերը, հրավտանգ և առավել հրավտանգ տեղամասերը պետք է կառուցված լինեն հրդեհային անվտանգության կանոնների խստագույնս պահպանմամբ.

4) փամփուշտների լիցքավորման տարածքները, շենքերն ու շինությունները պետք է լինեն առանձնացված և բնակելի, պետական, հասարակական և արտադրական շենքերից գտնվեն առնվազն՝ 500 մետր հեռավորության վրա:

 

  • Քննարկվել է

    08.05.2023 - 23.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2754

Տպել

Առաջարկներ`

Իշխան Գևորգյան

08.05.2023

10. Արգելվում է փամփուշտների լիցքավորման ընթացքում օգտագործել նախկինում կրակված (զենքի կրակման հետքեր կրող, զենքի մեջ լիցքավորված կամ լիցքաթափված) փամփուշտների կամ դրանց բաղկացուցիչ մասերի (պարկուճ, գնդակ, հրապատիճ, մանրագնդակ և այլն) օգտագործումը: Ռելոադինգ նշանակում է վերալիցքավորում: Իսկ դուք ստիպում եք գիլզան ամեն անգամ 0 ից գնել: Լավ կլիներ հարթափողի պես թույլ տայիք ԱՆՀԱՏԻՆ լիցքավորել նաև ակոսափող: Խստացնող պահանջ կարելի էր դարձնել օրինակ մարդու գրանցումը որպես լիցքավորող: (ներկա օրենքի կոլեկցիոների նման) Դրան մոտ լուծում կա Վրաստանում դիպուկահարների մասով: Մարդիկ գրանցվում են որպես դիպուկահար ու հաշվառվում: Խնդրում եմ թույլ տալ զարգացնել սնայպինգը Հայաստանում: Առանց ՌԵլոադինգ դա գրեթե անհնար է: Կից ուղարկում եմ "դիպուկահարության" համաշխարհային ֆեդերացիայի լինկը: https://www.precisionrifle.org/about/ և ռուս ռելոադ անողի յութուբյան էջը, որպեսզի ավելի լավ պատկերացնեք ռելոադինգի կարևորությունը մեր երկրի համար https://www.youtube.com/@snapman05

Տեսնել ավելին