Հիշել նախագիծը

«Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման կարգը սահմանելու մասին»

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ  ԿԱՐԳԻ

 

  1. Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման կարգի մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով:

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը և վերահսկողությունն այս ոլորտում պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում, արդյունքում ունենում ենք իրավիճակներ, որոնք առաջացնում են հանրային վտանգավորություն:

Վերոնշյալ խնդիրները, ինչպես նաև այդ խնդիրներից առաջացող ռիսկերը կանոնակարգելու և վերահսկելի դարձնելու նպատակով մշակվում են իրավակարգավորումների շղթայական համակարգ, թույլատվական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան գույքագրելու, հաշվառելու Հայաստանի Հանրապետությունում անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդաանիների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին:

Հրամանի մշակման գործընթացի իրականացումն անհետաձգելի և հրատապ դարձավ 2015 թվականին միջազգային մամուլում (Daily Mail) տպագրված Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում պահվող կենդանիների թշվառ վիճակին վերաբերող աղմկահարույց հոդվածի հրապարակումից հետո։

Հրամանի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետի պահանջից:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Իրավակարգավորումների շղթայում առանձնացվել են   անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման համակարգի ներդրումը, արդյունքում կունենանք անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց քանակական փոփոխությունների, ֆիզիոլոգիական վիճակի, պահման ռեժիմի, վարչատարածքային  տեղաբաշխվածության վերաբերյալ կենտրոնացված տվյալների բազայի ձևավորում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Հաշվառման համակարգի ներդրման և կենտրոնացված տվյալների բազայի ձևավորման արդյունքում  կունենանք անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների ու դրանց առանձնյակների

կայուն կառավարում:

 

  1. 5.Տեղեկատվությունլրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և  պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման կարգի մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ էական նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Քննարկվել է

    04.05.2023 - 26.05.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2764

Տպել

Առաջարկներ`

Արա Սաղումյան

05.05.2023

ԿԱՐԳ-ի II.ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ-ը բաժնի 2-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. • Սյուն 3-ում լրացվում է իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները և հանրային ծառայությունների համարանիշը (բացակայության դեպքում հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը), անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը:

Տեսնել ավելին