«ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎՈՐ ՉՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ (ԱՅՍԻՆՔՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՄ ԳՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ԵՎ (ԿԱՄ)ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1214-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
10 - Կողմ
-
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------------------------ 2023 թ. № --------- Ն
ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎՈՐ ՉՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ (ԱՅՍԻՆՔՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՄ ԳՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ԵՎ (ԿԱՄ)ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1214-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել՝
1) աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2) աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստի վերաբերյալ արձանագրության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգը և արձանագրության ձևը սահմանելու մասին» N 1214-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2023 թվականի
-ի N -Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎՈՐ ՉՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ (ԱՅՍԻՆՔՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՄ ԳՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ
- Սույն կարգով կարգավորվում են աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք) սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգի հետ կապված հարաբերությունները:
- Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրվում է հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ հարկային մարմնի կողմից համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ` օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև այլ լիազորված մարմնի կողմից առանց անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ ներկայացնելու՝ աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգումների շրջանակներում:
Սույն կարգի իմաստով, նոր աշխատողի համար գրանցման հայտ չներկայացնելու փաստ է համարվում, եթե փաստացի աշխատանք կատարող նոր աշխատողի համար մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվա ժամը 14։00-ն չի ներկայացվել գրանցման հայտ:
- Սույն կարգի 2-րդ կետում նշված ստուգման ընթացքում աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) դեպքեր (փաստ) են համարվում.
1) Երբ ստուգում իրականացնող անձինք գործատուի մոտ առկա համապատասխան վճարահաշվարկային կամ այլ փաստաթղթերի (մասնավորապես, աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերի, գործատուի և (կամ) վարձու աշխատողի հայտարարության) հիման վրա արձանագրում են տվյալ գործատուի մոտ նախկինում փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ եղած վարձու աշխատողի առկայությունը` առանց աշխատանքային հարաբերությունների մեջ եղած ժամանակ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման կամ գրավոր պայմանագրի կնքման:
2) Երբ Հայաստանի Հանրապետության հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից հարկային մարմնին տրամադրված տվյալների (գործատուի և (կամ) վարձու աշխատողի հայտարարության կամ ցուցմունքի) հիման վրա` արձանագրում են տվյալ գործատուի մոտ նախկինում փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ եղած վարձու աշխատողի առկայությունը` առանց աշխատանքային հարաբերությունների մեջ եղած ժամանակ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման կամ գրավոր պայմանագրի կնքման: Սույն պարբերությամբ սահմանված հարկային մարմնին տրամադրված տվյալները ստուգման ընթացքում ծանոթացվում են գործատուին:
- Նոր աշխատողի համար Օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու համար ստուգում իրականացնող անձինք ստուգման հանձնարարագիրն Օրենսգրքով սահմանված կարգով հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին (այսուհետ` գործատու) ծանոթացման ներկայացնելու հետ միաժամանակ իրականացնում են Օրենսգրքի 352․1-ին հոդվածով սահմանված ընթացակարգը։ Ընթացակարգի կիրառմամբ տեսանկարահանվում է գործունեունեության իրականացման վայրը և փաստացի աշխատանք կատարողներին (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գործունեության տեսակի մասով անվանաքարտ կրելու պահանջ նախատեսված լինելու դեպքում` անվանաքարտ կրողներին):
Փաստացի գործունեություն իրականացնող անձինք զգուշացվում են գործունեության իրականացման վայրը լքելու արգելքի վերաբերյալ:
- Փաստացի աշխատանք կատարող անձի նույնականացումն իրականացվում է անձանց նույնականացման հնարավորություն ունեցող ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով, իսկ եթե փաստացի աշխատանք կատարող անձը ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով չի նույնականացվում, ապա վերջիններիս նույնականացումը կարող է կատարվել տվյալ անձի կողմից ներկայացվող անձնական տվյալները համապատասխան ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոց մուտքագրելու միջոցով:
Կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կամ սույն կետի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով չնույնականացված անձանց նույնականացումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթի (ՀԾՀ, նույնականացման քարտ, անձնագիր, ճամփորդական փաստաթուղթ, կացության քարտ և այլն) տվյալների հիման վրա:
Ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով նույնականացված անձանց գծով տվյալները նույնականացման օրը ինքնաշխատ տեղադրվում են հարկ վճարողի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան սուբյեկտը չունի հարկ վճարողի հաշվառման համար և (կամ) հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ:
- Ստուգում իրականացնող անձինք Գործատուից գրավոր (օրվա և ժամի նշմամբ) պահանջում են.
1) սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի իմաստով` նախկինում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված) անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը, իսկ անհրաժեշտության և առկայության դեպքում` նաև գործատուի կողմից հաստատված հաստիքացուցակը,
2) գործատուի մոտ ստուգման պահին ուսումնական, արտադրական կամ գիտահետազոտական պրակտիկա անցնող ուսանողների կամ գործատուի մոտ վերապատրաստվող անձանց ցանկը (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը), ինչպես նաև գործատուի և ուսումնական հաստատության միջև գրավոր պայմանագրերը, ուսումնական հաստատության կողմից գործատուի մոտ գործուղված` պրակտիկա անցնող ուսանողների կամ վերապատրաստում անցնող անձանց ցանկը,
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 201.1-ին հոդվածով սահմանված` ստուգման պահին մասնագիտական ուսուցում անցնող աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձանց ցանկը, ինչպես նաև համապատասխան գրավոր պայմանագրերը,
4) Ստուգման պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` կամավոր աշխատանք կատարող կամ կամավոր ծառայություն մատուցող անձանց ցանկը,
5) Այլ հարկ վճարողի հետ կնքված պայմանագրի համաձայն գործատուի մոտ աշխատանք կատարող անձանց ցանկը, ինչպես նաև համապատասխան պայմանագիրը:
- Սույն կարգի 3-րդ կետով ստացված տվյալների (առկայության դեպքում), 5-րդ կետի համաձայն նույնականացված տվյալների, ինչպես նաև 6-րդ կետով գործատուից ստացված տեղեկությունների և եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում առկա տվյալների համադրմամբ ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք առանձնացնում են այն անձանց տվյալները, որոնց մասով գործատուն չի ներկայացրել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել գրանցման հայտ` բացառությամբ.
1) գործատուի մոտ ուսումնական, արտադրական կամ գիտահետազոտական պրակտիկա անցնող ուսանողների կամ գործատուի մոտ վերապատրաստվող անձանց, եթե գործատուի մոտ առկա է նշված փաստը հիմնավորող ապացույց (գործատուի և ուսումնական հաստատության միջև գրավոր պայմանագիր, ուսումնական հաստատության կողմից գործատուի մոտ գործուղված` պրակտիկա անցնող ուսանողների կամ վերապատրաստում անցնող անձանց ցանկ),
2) քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա գործատուին ծառայություններ մատուցող կամ գործատուի համար աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց (եթե առկա է համապատասխան գրավոր պայմանագիր, գրավոր համաձայնություն),
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 201.1-ին հոդվածով սահմանված` մասնագիտական ուսուցում անցնող աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձանց (եթե առկա է համապատասխան գրավոր պայմանագիր),
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` կամավոր աշխատանք կատարող կամ կամավոր ծառայություն մատուցող անձանց,
5) Այլ հարկ վճարողի հետ կնքված պայմանագրի համաձայն գործատուի մոտ աշխատանք կատարող անձանց (եթե առկա է համապատասխան գրավոր պայմանագիր):
8․Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված համադրման արդյունքում կազմվում է աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստի վերաբերյալ արձանագրություն` համաձայն սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ձևի:
Հավելված N 2 ՀՀ կառավարության ____ թվականի _____________ __-ի N __-Ն որոշման |
|||||
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎՈՐ ՉՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ (ԱՅՍԻՆՔՆ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՄ ԳՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |||||
(կազմման վայր) | (ամսաթիվը) | ||||
Համաձայն (ստուգում իրականացնող պետական կառավարման մարմնի (ստորաբաժանման) ղեկավարը) ___ ______20 թ. N ____ հանձնարարագրի` աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստի արձանագրման նպատակով` (տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը)(հարկ վճարողի հաշվառման համարը) մոտ (փաստացի ստուգում անցկացնելու վայրը) հասցեում գործող (արտադրամասը, առևտրի օբյեկտը, առևտրի իրականացման վայրը և այլն) - ում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անցկացված (ստուգման տեսակը) ընթացքում պարզվեց, որ տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատող՝ ստորև նշված (թվերով և տառերով) վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չէ (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը կամ գրավոր պայմանագիրը բացակայում է) և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում չի ներկայացվել գրանցման հայտ: |
|||||
NN հ/հ |
Անունը, Ազգանունը, Հայրանունը | Աշխատանքային պարտականությունների բնույթը (պաշտոնը, մասնագիտությունը) | Անձը հաստատող փաստաթղթի | Խախտման բնույթը | |
Տեսակը | Համարը | ||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
Ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք` | Ստուգմանը մասնակցած տնտեսավարող սուբյեկտի` | ||||
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) | (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) | ||||
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) | (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) | ||||
Ծանոթություն | |||||
1-ին սյունակում լրացվում է հերթական համարը | |||||
2-րդ սյունակում քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը | |||||
3-րդ սյունակում քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը | |||||
4-րդ սյունակում քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տեսակը (ՀԾՀ, նույնականացման քարտ, անձնագիր և այլն) | |||||
5-րդ սյունակում քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի համարը | |||||
6-րդ սյունակում տվյալ քաղաքացու մասով առկա խախտման բնույթը (Մասնավորապես` 1. «աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայություն», կամ, 2. «Գրանցման հայտի բացակայություն», կամ, 3. «աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի, ինչպես նաև գրանցման հայտի բացակայություն») |
-
Քննարկվել է
03.05.2023 - 18.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3692
Տպել