Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայացվող նախագիծը նախապատրասվել է 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման հետ կապված հարաբերություններում լիազոր մարմին՝ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը սահմանելու, ինչպես նաև գործնականում առաջացած որոշակի խնդիրներ լուծելու նպատակով։
2. Կարգավորման նպատակը և բնույթը․
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին) ձևավորվել է Ներքին գործերի նախարարությունը։ Նույն օրն ընդունված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքով Ներքին գործերի նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Նշված օրենքով սահմանվել է նաև, որ հիշյալ փոփոխություններից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի ձևը, տրամադրելու կարգը, քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու գործառույթը վերապահել Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը:
Միաժամանակ, պրակտիկայում խնդիրներ են առաջանում այն դեպքերում, երբ անձը դիմում է հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար և ներկայացնում է օտարերկրյա պետության քաղաքացու անձնագիր։ Նման պայմաններում հաճախ անհրաժեշտություն է առաջանում պարզաբանել դիմումատուի՝ օրենքի ուժով ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, հաստատել վերջինիս ՀՀ-ում օրինական գտնվելը և այլ հարցեր, քանի որ հանրային ծառայությունների համարանիշը օտարերկրացուն կամ ՀՀ քաղաքացուն տրամադրելու համար սահմանված են տարբեր կարգավորումներ և պահանջներ։ Նշվածը հաշվի առնելով նախագծով նախատեսվում է սույն որոշման մեջ կատարել լրացում, և այն դեպքում, երբ անհրաժեշտ է պարզաբանել դիմումատուի ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, անձնագրից բացի պահանջել նաև ծննդյան վկայականը կամ պատճենը։
Բացի այդ, նախագծով առաջարկվում է հանել դիմումների հաշվառման մատյաններ պահելու և դրանց ձևը լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատելու վերաբերյալ դրույթները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է համակարգով, ուստի առանձին մատյաններ պահելու անհրաժեշտությունը բացակայում է:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել ՀՀ ոստիկանության պետի 2012 թվականի հունիսի 15-ի «Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք տրամադրելու վերաբերյալ դիմումի, հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու վերաբերյալ դիմումի, հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի ձևերը սահմանելու մասին» N 9-Ն հրամանում։
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի ձևը, տրամադրելու կարգը, քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու գործառույթը կվերապահվի Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագաիծը մշակավել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նշված ռազմավարական փաստաթղթերի հետ կապ առկա չէ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
28.04.2023 - 13.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2686
Տպել