Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետու¬թյան կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

«» ________ 2023 թվականի N ______-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 595-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կարգապահական կայազորային մեկուսարանի ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ  Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
 2023 թվականի________________
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի _________ «_____» -ի
N ______-Ն որոշման


ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանների՝ (այսուհետ՝ մեկուսարան) ներքին կանոնակարգը (այսուհետ՝ ներքին կանոնակարգ) սահմանում է օրենսդրությամբ սահմանված՝ ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժը կրող զինծառայողների մեկուսարան ընդունելու կարգը և պայմանները, օրվա կարգացուցակը, ձերբակալված և կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժը կրող զինծառայողների իրավունքների իրականացման երաշխիքները, տեսակցության տրամադրման, հեռախոսակապից օգտվելու, նամակագրության վարման կարգը և պայմանները, խրախուսանքների և տույժերի կիրառման կարգը, խուզարկություն և զննություն կատարելու, դրանց արդյունքով վերցված առարկաների և իրերի պահման ու տնօրինման կարգը, այն առարկաների և իրերի ցանկը, որոնք ձերբակալված կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժը կրող զինծառայողներին արգելված են, հանձնուքների և փաթեթների հանձնման կարգը, մեկուսարանում պահելու կատարման և պայմանների հետ կապված այլ հարաբերություններ:
Ներքին կանոնակարգի պահանջների կատարումը պարտադիր է մեկուսարանի վարչակազմի, ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժը կրող զինծառայողների, ինչպես նաև կարգապահական մեկուսարան այցելող յուրաքանչյուր անձի համար:
Ներքին կանոնակարգի պահանջների կատարումն ապահովվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության (այսուհետ՝ ռազմական ոստիկանություն) մեկուսարանի պետը կամ նրա պարտականությունները կատարող անձը:

2. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՄ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿՐՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

4. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների մեկուսարան ընդունելու հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձերբակալման մասին որոշումն ու ձերբակալման մասին արձանագրությունը, կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու դատական ակտը և այն կատարման հանձնելու մասին կարգադրությունը, կարճաժամկետ ազատազրման վերաբերյալ դատավճիռը: Միաժամանակ, անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է: Մեկուսարան ընդունելու մասին կազմվում է արձանագրություն՝ համաձայն ձև N 1, որում պարտադիր նշվում են ձերբակալման կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման հիմքերը, արարքի կատարման շարժառիթները, դրա կազմման ժամը, օրը, ամիսը, տարեթիվը և վայրը: Միաժամանակ, կազմվում է նաև արձանագրություն՝ մեկուսարան ընդունված անձի հագուստի մասին` համաձայն ձև N 2-ի:
5. Թվարկված փաստաթղթերը թերի կամ խախտումներով լրացված լինելու, ինչպես նաև թվարկված որևէ փաստաթղթի բացակայության դեպքում անձը մեկուսարան չի ընդունվում:
6. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները մեկուսարան են ընդունվում ցանկացած ժամի: Մեկուսարանի հերթապահը ստուգում է հիմքերը, հարցման միջոցով պարզում փաստաթղթային տվյալների իսկությունը, այնուհետև համապատասխան գրանցում է կատարում հաշվառման գրանցամատյանում և անհատական քարտում: Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների խումբ ընդունելու դեպքում նրանք տեղավորվում են անձնական խուզարկության սենյակի հատուկ խցերում՝ ոչ ավել քան 2 ժամ տևողությամբ:
7. Յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների վերաբերյալ մեկուսարանում կազմվում և վարվում է անձնական գործ, որում ներառվում են`
1) ձերբակալման կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ դատապարտման, ինչպես նաև ազատման կամ պատժի կրման ժամկետի ավարտման ամսաթվերը,
2) անհատական քարտը,
3) անձնական խուզարկության մասին արձանագրությունը,
4) մատնադրոշմման տվյալները,
5) հանձնուքի, տեսակցության մասին դիմումները,
6) այլ վերաբերող փաստաթղթեր:
8. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները մեկուսարան ընդունվելիս օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր ենթարկվում են խուզարկության, իսկ նրանց մոտ գտնվող իրերը՝ զննության:
Խուզարկության մասին կազմվում է արձանագրություն համաձայն՝ ձև N 4-ի:
9. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով ենթարկվում են նաև բժշկական զննման: Անհայտ հիվանդության նշաններ կամ մարմնական վնասվածքներ հայտնաբերելիս՝ մեկուսարան է հրավիրվում մասնագետ բուժաշխատող կամ շտապ օգնություն: Ցուցաբերված բժշկական զննման և բուժօգնության մասին կատարվում է գրառում համապատասխան բուժմատյանում: Բժշկական զննության մասին կազմվում է արձանագրություն՝ համաձայն ձև N 3-ի,
10.Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները ենթարկվում են նաև մատնադրոշման և լուսանկարման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ սանիտարական մշակման:
11.Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների մոտ թողնվում են այն առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք թույլատրվում է պահել նրանց մոտ՝ խցերում, ներքին կանոնակարգով սահմանված քանակությամբ և տեսականիով: Ստացված ծանրոցները, հանձնուքները, սննդամթերքը, իրերը ենթարկվում են զննության և ստուգման՝ մեկուսարանի ծառայողի կողմից: Առգրավված արգելված առարկաները, իրերը և սննդամթերքն ընդունվում են պահպանության կամ ոչնչացվում են, իսկ անհրաժեշտության դեպքում ուղարկվում են փորձաքննության, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն: Առգրավված դրամը, արժեթղթերը, թանկարժեք իրերը, անձնական իրերն ի պահ են հանձնվում մեկուսարանի հերթապահ մասի պահասենյակ: Անձնական փաստաթղթերը, նամակները, ծոցատետրերը, լուսանկարները, առգրավված առարկաները և իրերը, շքանշաններն ու մեդալները, որոնց պատկանելությունը պարզված չէ, փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնին:
12. Հայտնաբերված ալկոհոլային խմիչքները, սպիրտային հիմքեր ունեցող այլ նյութերը, խաղաթղթերը խմորիչը, տնային պայմաններում պատրաստված պահածոները, պոռնոգրաֆիկ նյութերը և իրերը ոչնչացվում են, որի մասին կազմվում է արձանագրություն:
13. Մեկուսարան ընդունելուց անմիջապես հետո մեկուսարանի վարչակազմը ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին տեղեկացնում է նրա իրավունքների և պարտականությունների, ներքին կանոնակարգի, ձերբակալման կամ պատիժը կրելու կարգի ու պայմանների, ինչպես նաև ձերբակալման կամ կալանք խափանման միջոցը կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, նրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու դեպքերի մասին համաձայն N 5 ձևի, որն էլ հաստատվում է տվյալ անձի ստորագրությամբ: Նշված տեղեկանքը կցվում է նրա անձնական գործին:
14. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը անձնական խուզարկությունից, հարցումից և սանիտարական մշակումից հետո մեկուսարանի հերթապահի կողմից ծանոթացվում է ներքին կանոնակարգի և օրվա կարգացուցակին, որից հետո ձերբակալված զինծառայողին տեղաբաշխում է մենախցում, իսկ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին՝ մեկուսացված խցում:
15. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին մեկուսարան ընդունելուց հետո մեկուսարանի վարչակազմը պարտավոր է դրա մասին անհապաղ տեղյակ պահել նրա կողմից նշված անձին կամ նրա մերձավոր ազգականներին:

3. ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԱՄԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

16. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները պահվում են հաշվի առնելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի31-րդ հոդվածի և «Քրեակատարողական օրենսգրքի» 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:
17. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված զինծառայողների վրա տարածվում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով, իսկ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների վրա՝ «Քրեակատարողական օրենսգրքի» 13-րդ գլխով նախատեսված պատժի կատարման պայմանները, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:

4. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՄԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ

18. Մեկուսարանում սահմանվում է օրվա կարգացուցակ` հաշվի առնելով տարվա եղանակը, կլիմայական պայմանները և այլ հանգամանքներ: Օրվա կարգացուցակը ներառում է վերկացի, ավարտակոչի, զբոսանքի, հարդարանքի, մարմնամարզության, սննդի ընդունման, համար նախատեսված ժամերը:
19. Օրվա կարգացուցակը ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների համար նախատեսում է ութժամյա գիշերային պարտադիր քուն։
20. Նմուշային օրինակին համապատասխան մշակված օրվա կարգացուցակը (ձև N 7) հաստատվում է ռազմական ոստիկանության պետի կողմից և տեղեկացվում է մեկուսարանի անձնակազմին և փակցվում է խցերում։ 
21. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների զբոսանքի ժամերը սահմանվում են օրվա կարգացուցակով՝ հիմք ընդունելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 16-րդ հոդվածի և «Քրեակատարողական օրենսգրքի» 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները։
22. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը իր ցանկությամբ կարող է չօգտվել զբոսնելու իրավունքից։ Զբոսանքից հրաժարվելու փաստն արձանագրվում է։
23. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը իրավունք ունի զբոսանքի ժամանակահատվածում զբաղվելու չարգելված ցանկացած գործողությամբ։
24. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների զբոսանքը իրականացվում է մեկուսարանի վարչակազմի հսկողությամբ։
25. Մեկուսարանում կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն՝ մեկուսարանի պետի կողմից հաստատված հերթապահության ժամանակացույցին համապատասխան։

5. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՄԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ


26. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների վարքագծի կանոնները բխում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նրանց իրավունքներից և պարտականություններից։
27. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների իրավունքների և պարտականությունների իրականացումը չպետք է խախտի մեկուսարանում գտնվելու և պատժի կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը։ Դատապարտյալն օրենքով սահմանված իրավունքներից բացի իրավունք ունի տնօրինելու օրակարգով իրեն հատկացված ազատ ժամանակը:
28.Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին մեկուսարանի վարչակազմը դիմում է «Դուք»-ով և կոչում «քաղաքացի» կամ՝ համապատասխանաբար «ձերբակալված» կամ «կալանավորված» կամ «դատապարտյալ»՝ ավելացնելով ազգանունը, կամ կոչում «պարոն» կամ «տիկին»՝ ավելացնելով «զինվորական կոչումը»։ Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողն մեկուսարանի վարչակազմի ներկայացուցիչներին դիմում են «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»՝ ավելացնելով զինվորական կոչումը կամ ազգանունը։
29. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին արգելվում է՝
1) իր մոտ ունենալ կամ խցում պահել սույն կանոնակարգով նախատեսված արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք,
2) խցի կամ զբոսանքի վայրի սահմաններից դուրս նետել որևէ իր կամ վերցնել այդ տարածքում հայտնաբերված իրը,
3) կիպ մոտենալ խցի կամ կացարանի դռան դիտանցքին և փակել այն, կատարել խցում գտնվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելուն խոչընդոտող այլ գործողություններ,
4) փչացնել մեկուսարանի օգտագործման համար տրված իրերը, պատերի վրա նշումներ կամ գրառումներ անել, նկարել, թղթեր փակցնել, վնասել իրավական ակտերից կատարված և փակցված քաղվածքները, տեղեկատվության նպատակով փակցված ցուցանակները,
5) օգտվել ինքնաշեն էլեկտրասարքերից կամ սարքավորումներից,
6) առանց մեկուսարանի վարչակազմի թույլտվության` մեկուսարանի տարածքում պահել կենդանիներ, զբաղվել բանջարաբուծությամբ և սենյակային բուսաբուծությամբ, ստեղծել կենդանի բնության անկյուններ,
7) օգտագործել ալկոհոլային խմիչքներ, թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 15-ի թիվ 17-Ն հրամանով նախատեսված՝ բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման դեպքերի,
8) առանց մեկուսարանի վարչակազմի թույլտվության` փոխել անհատական քնելու տեղը կամ վարագուրել այն,
9) առանց մեկուսարանի վարչակազմի թույլտվության` կատարել սանհանգույցի կամ խցի կամ կացարանի լուսավորության վերանորոգման աշխատանքներ,
10) հակաճառել մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչին, հրաժարվել կամ խուսափել նրա օրինական կարգադրությունների կատարումից,
11) կազմակերպել և անցկացնել հրապարակային միջոցառումներ,
12) խախտել տեղաշարժման համար նախատեսված վայրերի սահմանները,
13) առանց մեկուսարանի վարչակազմի թույլտվության` գտնվել այլ խցերում,
14) զբաղվել մոլախաղերով,
15) նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով զբաղվել թույլատրելի խաղերով,
16) սնունդ պատրաստել և օգտագործել դրա համար չնախատեսված վայրերում,
17) անհարկի բղավել, աղմկել, խանգարել անդորրը,
18) աշխատավայրում պահել սննդամթերք,
19) առանց մեկուսարանի վարչակազմի թույլտվության` ճաշարանից դուրս բերել սննդամթերք:
30. Կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին առանց պահակախմբի կամ ուղեկցորդման մեկուսարանի սահմաններից դուրս տեղաշարժվելու մասին մեկուսարանի պետի կողմից կայացվում է որոշում, որի մեջ նշվում են կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, հոդվածը, որով նա դատապարտվել է, պատժի փաստացի կրած ժամանակը, կատարվող աշխատանքների բնույթը, տեղաշարժման ուղին և ժամանակը։ Որոշումը կցվում է կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի անձնական գործին։
31. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած` կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին տրվում է սահմանված նմուշի անցագիր` համաձայն N 6 ձևի:
32. Մեկուսարանի վարչակազմն իրականացնում է անցագրերի հաշվառում` վարելով համապատասխան հսկողական մատյան, որում նշվում են անցագիր ստացած` կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, պատժի կրման սկիզբը և վերջը, տեղաշարժման ուղին ու ժամանակը, անցագիրը տալու օրը, գործողության ժամկետը և ծանոթագրություններ գործողության ժամկետի երկարաձգման մասին:
33. Կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել թույլատրվում է միայն անցագրում դրա համար նշված ժամերին և ուղիով: Դատապարտյալի մեկուսարանի սահմաններից դուրս գալու և վերադարձի ժամանակը կարգավորվում է ըստ աշխատանքի բնույթի և տևողության:
34. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած` կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը բնակվում է մեկուսարանի վարչական սահմաններում` սահմանված կարգով հսկողության տակ գտնվող իրեն հատկացված վայրում: Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած` կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս բնակվելն արգելվում է:
35. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած` կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը ոչ աշխատանքային ժամերին գտնվում է մեկուսարանի տարածքում, որի նկատմամբ տարածվում են ներքին կանոնակարգով սահմանված վարքագծի կանոնները:
36. Մեկուսարանի պետի որոշման հիման վրա` կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը զրկվում է առանց պահախմբի կամ ուղեկցորդման կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս գտնվելու թույլտվությունից` այդպիսի թույլտվություն ստացած` կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքերում: Համապատասխան որոշման մեջ նշվում են կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի անվանական տվյալները և առանց պահախմբի կամ ուղեկցորդման կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տալու մասին որոշման վերացման հիմքերի համառոտ բովանդակությունը: Նշված դեպքում կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի անցագիրը վերցվում է և կցվում կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի անձնական գործին:
37. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած` կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում պարտավոր է`
1) պահպանել տեղաշարժման ուղին և ժամանակը.
2) ժամանակին վերադառնալ և դրա մասին տեղյակ պահել մեկուսարանի վարչակազմին.
3) մեկուսարանի վարչակազմի, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների առաջին իսկ պահանջով ներկայացնել անցագիրը, իսկ մեկուսարան վերադառնալուց հետո այն հանձնել կարգապահական մեկուսարանի վարչակազմի համապատասխան ներկայացուցչին.
4) անցագիրը չտրամադրել այլ անձանց:
38. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած` կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում կարող է կրել տարվա եղանակին համապատասխան` սահմանված միասնական նմուշի կամ քաղաքացիական հագուստ:

6. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՄԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

39. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով:
40. Անհատական օգտագործման նպատակով նրանց տրամադրվում են՝
1) քնելու տեղ.
2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն.
3) ճաշարանային սպասք (սնունդ ընդունելու ժամանակ):
41. Համաձայն սահմանված նորմերի` ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց տրվում են նաև`
1) օճառ.
2) հիգիենիկ թուղթ.
3) գրենական պիտույքներ (թուղթ, գրիչ).
4) լրագրեր.
5) խուցը մաքրելու առարկաներ և կենցաղում օգտագործվող այլ առարկաներ ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամկալանքի դատապարտված անձանց տրվում են մեկուսարանի հերթապահի հսկողությամբ:
42. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված անձինք անձնական հիգիենայի համար ապահովվում են տաք ջրով: Խցում օդի ջերմաստիճանը +180 C-ից ցածր չպետք է լինի:
43. Մեկուսարանում ամեն օր անցկացվում է խցերի և այլ սենյակների խոնավ մաքրում` օգտագործելով ախտահանող միջոցներ, իսկ սննդի տաքացման սենյակում` սննդի յուրաքանչյուր բաժանումից հետո: Մեկուսարանի բոլոր սենյակներում և խցերում անցկացվում է հիմնական մաքրում` ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:
44. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց սնունդը բաժանվում է մեկուսարանի հերթապահ վերակարգի կողմից: Ձերբակալվածները սնունդն ընդունում են մենախցերում: Սպասքը լվացվում և մշակվում է լվացող ու ախտահանող միջոցների պարտադիր օգտագործմամբ` սննդի տաքացման համար նախատեսված սենյակում:
45. Մեկուսարանում սննդի տաքացման համար նախատեսված սենյակում պետք է լինի փակվող կափարիչով, եռացած ջրով բաք, որն ըստ պահանջարկի բաշխվում է մենախցերին մետաղյա գավաթներով` ձերբակալված, կալանքը որպես խափանման միջոց կիրառված և կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներից յուրաքանչյուրին առանձին:
46. Մեկուսարանի սանիտարական վիճակի նկատմամբ հսկողությունն իրականացվում է ռազմական ոստիկանության բուժծառայության կողմից:
47. Մեկուսարանում հակահամաճարակային հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային ծառայության և ռազմական ոստիկանության բուժծառայության կողմից:
48. Մեկուսարանում պահվող՝ ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին առաջին բժշկական օգնությունը ցույց է տրվում ռազմական ոստիկանության բուժաշխատողի կամ համապատասխան շտապ օգնության կողմից:
49. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին բժշկի կողմից նշանակված դեղորայքը պահվում է հերթապահի մոտ և ընդունվում է հիվանդների կողմից` միայն նրա ներկայությամբ: Մեկուսարանում պետք է լինի բազմատեսականի դեղորայքով դեղարկղ: Դեղորայքի կազմը դեղարկղում որոշվում է ռազմական ոստիկանության բուժծառայության կողմից և համալրվում է օգտագործման չափով:
50. Ձերբակալված և կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները, հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունենալու դեպքում, պահակախմբի հսկողությամբ տեղափոխվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ և պահվում են հատուկ հիվանդասենյակներում, իսկ անհնարինության դեպքում զինծառայողների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկներում՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 21-րդ հոդվածով և «Քրեակատարողական օրենսգրքի» 18-րդ գլխով սահմանված կարգով։
51. Մեկուսարանում չի թույլատրվում պահել հոգեկան, սուր վարակիչ և մասնագիտական բուժօգնության կարիք ունեցող` ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին: Նշված անձինք ռազմական ոստիկանության բուժաշխատողի կամ շտապ բուժօգնության բժշկի գլխավոր եզրակացությամբ և դրա հիման վրա, մեկուսարանի պետի որոշմամբ փոխադրվում են հատուկ մասնագիտացված բուժհիմնարկներ կամ զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ:
52. Հիվանդության սիմուլյացիայի կամ կեղծ փաստաթուղթ oգտագործելու կամ խաբեության կամ ապoրինի այլ եղանակով բժշկական օգնության կամ սպասարկման դիմած կալանավորվածի կամ դատապարտյալի վարքագիծը գնահատվում է որպես սույն կանոնակարգի պահանջների խախտում, և նրա նկատմամբ կարող են կիրառվել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության, ներառյալ՝ տույժի միջոցներ: Հիվանդության ձևացման (սիմուլյացիա) դրդապատճառները, մինչև դրանց համար համապատասխան տույժի միջոցներ կիրառելը, որոշվում են կալանավորվածի կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների նկատմամբ իրականացված հոգեբանական կամ բժշկական քննության միջոցով համապատասխան մասնագետների կողմից տրված կարծիքների հիման վրա:

7. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՄԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՆՈՒՆԴԸ, ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՆՆԴԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԵՎԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ


53. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողն ապահովվում է սննդով զինվորական նորմերին համապատասխան:
54. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների կողմից սննդի ընդունումից հրաժարվելու դեպքում մեկուսարանի պետը կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները և դրա մասին հայտնել քրեական վարույթն իրականացնող մարմնին, մեկուսարանի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, ինչպես նաև վերադաս մարմնին:
55. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի` սննդից հրաժարվելու պատճառները պարզելուց հետո մեկուսարանի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում նրանց օրինական պահանջները բավարարելու համար:
56. Սննդի ընդունումից հրաժարված զինծառայողը հսկողության է վերցվում բուժաշխատողի կողմից: Բժշկական օգնությունը պետք է իրականցվի մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններում՝ պահպանելով զինծառայողի հիմնական իրավունքները և ազատությունները: Սննդի ընդունումից հրաժարվելու հետևանքով ձերբակալված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում` բժշկի գրավոր եզրակացությամբ և նրա համաձայնությամբ կիրառվում են բժշկական բնույթի համապատասխան միջոցներ:
57. Սննդի ընդունումից հրաժարվելու փաստը չի կասեցնում ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին այլ վայրեր տեղափոխելը: Անհրաժեշտության դեպքում փոխադրումն իրականացվում է բուժաշխատողի ուղեկցությամբ:
58. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը իր հաշվին կարող է ձեռք բերել սննդամթերք և անհրաժեշտ ու սույն կանոնակարգով չարգելված առարկաներ, որի համար դիմում է ներկայացնում մեկուսարանի պետին:
59. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին արգելվում է իրենց մոտ ունենալ կամ հանձնուքներով և ծանրոցներով ստանալ կամ ձեռք բերել, ինչպես նաև արգելվում է վերջիններիս վաճառել՝
1) քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և արտադրատեսակներ.
2) ցանկացած տեսակի հրազեն, նետողական, օդաճնշիչ, գազային և սառը զենք, դրանց փամփուշտներ.
3) ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք, բաժանորդային քարտ և այլ մասեր ու պարագաներ, ռացիա և այլն).
4) դրամ, արժեթղթեր, թանկարժեքկամ թանկարժեք նյութերից պատրաստված իրեր.
5)ապակյա կամ մետաղյա տարաներ, ինչպես նաև այդ տարաներով հեղուկներ կամ սննդամթերք.
6) օպտիկական սարքեր (բացառությամբ ակնոցների).
7)ցանկացած տեսակի փաստաթուղթ (բացառությամբ իր մասնակցությամբ քրեական գործին վերաբերող կամ իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի և գրառումների, եթե դրանք չեն պարունակում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք).
8) կացին, մուրճ և այլ գործիքներ՝ բացառությամբ աշխատանքներում ներգրավված դատապարտյալների.
9) դանակ, ածելու շեղբ կամ կտրող-ծակող այլ առարկաներ, որոնք իրենց կառուցվածքով նման են սառը զենքի.
10) ֆոտոխցիկ, տեսախցիկ, համակարգիչ, վիդեո, աուդիոձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա.
11) տոպոգրաֆիկ քարտեզներ, կողմնացույցներ.
12) երաժշտական գործիքներ.
13) խմորիչ, տնային պայմաններում պատրաստված պահածոներ.
14) էլեկտրակենցաղային իրեր (բացառությամբ էլեկտրական ածելիների).
15) անկողնային ծրարներ.
16) ցանկացած տեսակի դեղ, եթե առկա չէ բժշկի գրավոր ցուցումը.
17) ներքնակ, բարձ, ծածկոց՝ բացառությամբ գումարտակի կողմից պետական միջոցների հաշվին տրամադրվածների.
18) ալկոհոլային խմիչքներ, սպիրտ պարունակող ցանկացած հեղուկներ.
19) ցանկացած տեսակի այլ առարկա, իր կամ սննդամթերք, բացառությամբ հետևյալ առարկաների, իրերի կամ սննդամթերքի՝
ա) ծխախոտ, լուցկի, կրակայրիչ,
բ) մեկուսարանի կողմից տրամադրված կամ դրանից գունային կամ այլ հատկանիշներով չտարբերվող նույն տեսակի հագուստ, գլխարկ, կոշիկ, սավան, բարձի երես, երեսսրբիչ և հիգիենիկ սրբիչ,
գ) ներքնազգեստ, թաշկինակ, գոտի, գուլպաներ, վզնոց, զուգագուլպաներ, ձեռնոցներ, թաթմաններ, սենյակային հողաթափեր, սպորտայինկոշիկ, սպորտայինհամազգեստ, թելեր, սրբիչ,
դ) հիգիենայի պարագաներ (տնտեսական և ձեռքի օճառ, ատամի խոզանակ, ատամի փոշի կամ մածուկ, քսուքներ, շամպուն, սանր), եղունգներ կտրելու աքցան,
ե) գլխաշոր, ռեյտուզ, կրծկալ, մառլյա, բամբակ, հիգիենիկ փաթեթ, ծամկալներ, վազելին և կոսմետիկ պարագաներ (կանանց համար),
զ) հայելի, էլեկտրական կամ միանգամյա օգտագործման անվտանգ ածելի,
է) կոշիկի և հագուստի խոզանակներ, կոշիկի քսուք,
ը) պլաստմասսայից պատրաստված տուփեր` ակնոցների, օճառի ևատամի խոզանակների համար,
թ) սպասք` ալյումինե, պլաստմասե կամ էմալապատ,
ժ) սեղանի խաղեր (բացառությամբ խաղաթղթերի, զառի),
ժա) գրականություն, թերթեր, ամսագրեր (բացառությամբ պոռնոգրաֆիկ նյութերի), դասագրքեր, տետրեր, փոստային ծրարներ, բացիկներ, դրոշմանիշեր, հասարակ մատիտներ, գրիչներ,
ժբ) լուսանկարներ, լուսանկարների ալբոմ, օրացույց,
ժգ) գործարանային արտադրության կենցաղային էլեկտրական ջեռուցիչներ (կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայության դեպքում), էլեկտրական թեյնիկ, էլեկտրական սրճեփ,
ժդ) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված խաչեր և պաշտամունքի այլ առարկաներ,
ժե) հենակներ, ձեռնափայտեր, պրոթեզներ, հաշմանդամների սայլակներ (բժշկի թույլտվությամբ),
ժզ) առանց համացանցին միանալու, առանց տեսանկարահանելու կամ ձայնագրելու հնարավորության, ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված ձեռքի կամ գրպանի ժամացույց,
ժէ) հեռուստացույց, ռադիոընդունիչ, մագնիտոֆոն (առանց ձայնագրման հնարավորության), սառնարան (125 x 66 x 60 չափսերից ոչ մեծ կամ տեխնիկական անձնագրի համաձայն՝ 280 լիտր ընդհանուր ծավալը չգերազանցող),
ժը) թզբեհ՝ բացառությամբ քրեական ենթամշակույթի տարրերով, սուր կամ ծակող ծայրերով,
ժթ) հանքայի նջուր, հյութեր, խմելու ջուր` գործարանային արտադրության ևպլաստմասե տարաներով,
ի) բանջարեղեն, մրգեր,
իա) շաքարավազ, կոնֆետ, շոկոլադե սալիկներ, կաթնամթերք (կարագ, պանիր, թթվասեր, մածուն, կաթնաշոռ), երշիկեղեն, աղ, սուրճ, թեյ, կակաո, մաստակ,
իբ) սննդամթերք, որը չի պահանջում ջերմային մշակում:

8. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՄԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՄՈՒՄՆԵՐ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ


 
60. Մեկուսարանի աշխատողներն ամենօրյա շրջագայության ընթացքում պարտավոր են ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողից ընդունել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր առաջարկություններ, դիմումներ և բողոքներ: Մեկուսարանի վարչակազմին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները գրանցվում են համապատասխան հաշվառման մատյանում` համաձայն N 8 ձևի, և զեկուցվում մեկուսարանի պետին: Վերջինս միջոցներ է ձեռնարկում դրանք լուծելու համար:
61. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին և հասարակական միավորումներին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքներն ուղարկվում են մեկուսարանի վարչակազմի, պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով:
62. Քրեական հետապնդման մարմնի որոշումների և գործողությունների դեմ ուղղված բողոքները, ինչպես նաև մեկուսարանի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին հասցեագրված առաջարկությունները, դիմումներն ու բողոքներն ուղարկվում են հասցեատիրոջը` երեք օրվա ընթացքում:
63. Մեկուսարանի վարչակազմի որոշումների ու գործողությունների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, դիմումները և բողոքները չեն կասեցնում այդ որոշումների ու գործողությունների կատարումը: Առաջարկությունների, դիմումների և բողոքների պատասխանների մասին ստորագրությամբ անմիջապես հայտնվում է ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց և կցվում նրանց անձնական գործին:
64. Առաջարկությունների, դիմումների և բողոքների ուղարկման ծախսերը կատարվում են պետության հաշվին: Արգելվում է դիմումների, բողոքների և առաջարկությունների ընդունման ժամանակավոր դադարեցումը կամ սահմանափակումը:
65. Արգելվում է իրենց օրինական շահերի և իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներ, բողոքներ և առաջարկություններ ներկայացնող ձերբակալվածների կամ կալանավորվածների կամ դատապարտյալների նկատմամբ հետապնդումը: Հետապնդում իրականացնող պաշտոնատար անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

9. ՊԱՇՏՊԱՆԻ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՏԵՍԱԿՑԵԼԸ


 
66. Մեկուսարանի վարչակազմը ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին` փաստաբանի կամ պաշտպանի, մերձավոր ազգականի և այլ անձանց հետ տեսակցելն ապահովելու նպատակով ստեղծում է համապատասխան պայմաններ:
67. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին մեկուսարանում, օրենքով և սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, թույլատրվում է առանձին, անարգել տեսակցել իր փաստաբանի կամ պաշտպանի հետ` առանց թվի և տևողության սահմանափակման: Փաստաբանի կամ պաշտպանի հետ ձերբակալված կամ կալանավորված զինծառայողի տեսակցությունը կարող է սահմանափակվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:  Փաստաբանի կամ պաշտպանի տեսակցության անվտանգությունն ապահովելու նպատակով կարգապահական մեկուսարանի աշխատողների կողմից իրականացվում է տեսողական հսկողություն, որը թույլ է տալիս տեսնել, բայց չլսել նրանց:
68. Փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցություն թույլատրում է մեկուսարանի պետը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը՝ ձերբակալված կամ կալանավորված զինծառայողի հետ տեսակցության համար «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով պահանջվող փաստաթղթերի հիման վրա, իսկ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված անձի պարագայում՝ փաստաբանի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանական գործունեության արտոնագիր կամ փաստաբանի վկայական ներկայացնելու դեպքում՝ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված անձի դիմումի հիման վրա:
69. Ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների` մերձավոր ազգականների հետ տեսակցությունը տրամադրվում է մեկուսարանի պետի որոշմամբ, եթե այն արգելված չէ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ: Ձերբակալված անձանց չի տրամադրվում տեսակցություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ նրա ներկայացուցչի հետ` օրենքով նախատեսված դեպքերում:
70. Կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը պատժի կրման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ունի առնվազն մեկ կարճատև՝ մինչև չորս ժամ տևողությամբ, տեսակցության իրավունք` մերձավոր ազգականների հետ։ Բացի այդ, անձնական բացառիկ հանգամանքների դեպքում՝ մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով կարող է տրամադրվել լրացուցիչ կարճատև տեսակցություն: Ձերբակալվածին տրամադրվում է մերձավոր ազգականի հետ առնվազն մեկ տեսակցություն` մինչև մեկ ժամ տևողությամբ, իսկ կալանավորվածին մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու կարճատև տեսակցություն` մինչև երեք ժամտևողությամբ:
71. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց (բացի փաստաբանից կամ պաշտպանից) հետ տեսակցություններն անցկացվում են մեկուսարանի աշխատողների հսկողությամբ: Տեսակցող անձանց կողմից սույն կանոնակարգով նախատեսված արգելված առարկաներ, քրեական գործի քննությանը խոչընդոտող կամ նոր հանցագործության կատարմանը նպաստող նյութեր, տեղեկություններ փոխանցելը կամ փոխանցելու փորձը կարող է հանգեցնել տեսակցության վաղաժամկետ դադարեցման:
72. Տեսակցելու համար կարգապահական մեկուսարանի պետին ներկայացվում է դիմում և անձը հաստատող փաստաթուղթ:
73. Տեսակցության եկած անձանց, ինչպես նաև ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին բացատրվում են նրանց վարքագծի կանոնները տեսակցության ընթացքում: Նրանք զգուշացվում են նաև ներքին կանոնակարգի պահանջները խախտելու դեպքում տեսակցությունը դադարեցնելու մասին: Հսկիչի պահանջները չկատարելու դեպքում դրա մասին զեկուցվում է մեկուսարանի հերթապահին:
74. Մեկուսարանում տեսակցությունների համար կահավորվում են հատուկ սենյակներ: Տեսակցությունը կազմակերպվում է այնպես, որպեսզի բացառվի այլ անձանց հետ շփումը:
75. Հերթափոխի ընդունում-հանձնում կատարելու ժամանակ, օրվա կարգացուցակով սննդի ընդունման համար նախատեսված և գիշերային ժամերին արգելվում է ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին տեսակցության համար խցերից դուրս բերելը, բացառությամբ օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:
76. Սանիտարահամաճարակային միջոցառումներ իրականացնելիս կամ արտակարգ իրավիճակների ժամանակ բոլոր տեսակի տեսակցությունները ժամանակավորապես դադարեցվում են:
77. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները տեսակցությունից առաջ և հետո ենթարկվում են անձնական խուզարկության, իսկ նրանց իրերը` զննության: Մեկուսարանի հերթապահը ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին տեսակցություն տալու մասին նշում է կատարում համապատասխան մատյանում:
78. Տեսակցությունից հրաժարվելու մասին ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի գրավոր դիմումի համաձայն տեսակցությունը կարող է փոխարինվել մեկ հեռախոսազրույցով` մինչև հինգ րոպե տևողությամբ:

10. ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ


 
79. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված զինծառայողը կարող է իր հաշվին օգտվել մեկուսարանի տարածքում տեղակայված հեռախոսակապից՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելքի բացակայության դեպքում:
80. Դատապարտյալին տրվում է մեկ ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ հեռախոսակապից և մեկ անգամ տեսազանգից օգտվելու իրավունք: Բացի այդ, անձնական բացառիկ հանգամանքների դեպքում՝ մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով կարող է տրամադրվել հեռախոսակապից օգտվելու հնարավորություն:
81. Հեռախոսակապը կազմակերպվում է տեղադրված քարտային հեռախոսակապի հանգույցների միջոցով, որոնց համար նախատեսված քարտերը ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը կարող է ձեռք բերել իր հաշվին կամ ստանալ հանձնուքով կամ ծանրոցով:
82. Հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է կարգապահական մեկուսարանի պետի սահմանած ժամանակացույցով: Հեռախոսակապից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 15 րոպեն: Չի թույլատրվում գիշերային ժամերին հեռախոսակապից օգտվել: Արգելվում են ձերբակալվածների, կալանավորվածների և դատապարտյալների միջև հեռախոսազրույցները:
83. Մեկուսարանի պետը, հաշվի առնելով ներկայացված հիմնավոր պատճառաբանությունը, կարող է երկարաձգել հեռախոսակապից օգտվելու տևողությունը` ևս 10 րոպեով:
84. Հեռախոսակապից օգտվելու գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում, որում նշվում են հեռախոսակապից օգտվողի անվանական տվյալները, հեռախոսակապից օգտվելու հաճախականությունն ու տևողությունը:

11. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏՄԵԿՆՈՒՄՆԵՐԻՏՐԱՄԱԴՐՄԱՆԿԱՐԳԸ


 
85. Կարճաժամկետ մեկնում տրամադրելու համար համապատասխան որոշումն ընդունվում է կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի գրավոր դիմումի հիման վրա: Որոշման մեջ նշվում են անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, մեկնում տրամադրելու հիմքերի և դրանք փաստող փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, մեկնման ժամանակը, տևողությունը և վայրը, ինչպես նաև մեկնումը կարգապահական մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ իրականացվելու անհրաժեշտությունը:
86. Կարճաժամկետ մեկնումներ կարող են տրամադրվել մինչև 7 օր տևողությամբ` չհաշված մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը: Բացի այդ, անձնական բացառիկ հանգամանքների դեպքում՝ մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով կարող է տրամադրվել կարճատև մեկնում՝ մինչև երեք օր ժամկետով՝ չհաշված մեկնելու և հետ վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երկու օրը:

12. ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

87. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողն անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով իրավունք ունի մասնակցելու քաղաքացիաիրավական գործարքների` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
88. Զինծառայողը գործարքը կնքելու համար գրավոր դիմում է ներկայացնում մեկուսարանի վարչակազմին:
89. Եթե ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը ցանկություն է հայտնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցել իր ներկայացուցչի միջոցով, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համապատասխան լիազորագիր տալ իր ներկայացուցչին, որը հաստատվում է մեկուսարանի պետի կողմից` ստորագրությամբ և զինանշանի պատկերով կնիքով:
90. Քաղաքացիաիրավական գործարքի կնքման համար մեկուսարանում կարող է տրամադրվել տեսակցությունների համար նախատեսված սենյակը:
91. Եթե գործարքի կնքման համար նոտարական ձևակերպումը պարտադիր է, ապա մեկուսարանի վարչակազմն ապահովում է նաև նոտարի մասնակցությունը:
92. Քաղաքացիաիրավական գործարքին մասնակցելու և դրա կնքման հետ կապված ծախսերն իրականացնելու համար մեկուսարանի վարչակազմը պատասխանատվություն չի կրում:
93. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի ամուսնության գրանցման կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

13. ԾԱՆՐՈՑՆԵՐ, ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ, ՓԱԹԵԹՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ ԵՎ ՀԱՆՁՆԵԼԸ


 
94. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը կարող է ստանալ ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ, այդ թվում՝ բժշկի եզրակացությամբ դեղորայք՝ համապատասխանաբար «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 22-րդ և «Քրեակատարողական օրենսգրքի» 81-րդ հոդվածների սահմանված պահանջներով:
95. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի կողմից արգելված իրեր և առարկաներ թաքցնելը, ինչպես նաև նրանց այդպիսիք հանձնելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
96. Ծանրոց, հանձնուք կամ փաթեթ բերող անձը սահմանված կարգով լրացնում և ստորագրում է դիմում` համաձայն N 9 ձևի` մեկ օրինակից: Դիմումը, ինչպես նաև ծանրոց, հանձնուք կամ փաթեթ բերողի անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են մեկուսարանի աշխատողին: Զննությունը կատարվում է այն բերող անձի ներկայությամբ, որի ընթացքում հացամթերքը կտրվում է 2-3 մասի, հեղուկները լցվում են մեկուսարանի ապրանքաամանների մեջ, պահածոները բացվում և լցվում են մեկուսարանի ափսեների մեջ, ձկնեղենը, երշիկեղենը կտրվում են մի քանի մասի, սորուն սննդամթերքը լցվում է այլ ապրանքաամանների մեջ, կոնֆետները, թխվածքաբլիթները և նմանօրինակ այլ սննդամթերք ընդունվում են միայն բաց վիճակում` առանց փաթեթավորման: Ընդունելով ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթը, մեկուսարանի աշխատողն այցելուին վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը` ընդունման մասին նշում կատարելով դիմումի վրա և գրանցամատյանում:
97. Ծանրոցները, հանձնուքները կամ փաթեթները չեն ընդունվում և վերադարձվում են բերողին հետևյալ դեպքերում`
1) ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի ազատ արձակման.
2) ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի մահվան.
3) օրենքով սահմանված նորմերին հանձնուքի քաշի անհամապատասխանության.
4) ծանրոցը, հանձնուքը և փաթեթը բերող անձի կողմից համապատասխան փաստաթղթեր չներակայացվելու.
5) ծանրոցի, հանձնուքի և փաթեթի ընդունման մասին դիմումի սխալ ձևակերպման.
6) ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի կողմից ծանրոցը, հանձնուքը և փաթեթը ստանալուց հրաժարվելու.
7) կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի` պատժախցում գտնվելու ընթացքում, եթե հանձնուքը, փաթեթը կամ ծանրոցը պարունակում են շուտ փչացող ապրանքներ:
98. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի կողմից ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթն ստանալուց հրաժարվելու դեպքում դիմումի վրա կատարվում է համապատասխան նշում, և այն վերադարձվում է բերողին, իսկ դիմումը կցվում է ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի անձնական գործին:
99. Հանձնուքները պետք է փոխանցվեն հասցեատիրոջը` այն ստանալուց մեկ ժամից ոչ ուշ:
100. Եթե կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը գտնվում է պատժախցում, ապա նրա անունով ստացված հանձնուքները, փաթեթները և ծանրոցները վերցվում են պահպանության և նրանց են հանձնվում տույժը կրելուց հետո: Այդ ընթացքում մեկուսարանի վարչակազմն ապահովում է ծանրոցների, հանձնուքների և փաթեթների պահպանությունը, սակայն դրանց բնական փչացման համար պատասխանատվություն չի կրում:
101. Հանձնուքում առկա այն իրերը, առարկաները և սննդամթերքը, որոնք հասցեատիրոջը հանձնելու ենթակա չեն, վերադարձվում են բերողին:
102. Հանձնուքներն ընդունվում են ժամը 10:00-18:00-ն, և ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին դրանք հանձնվում են խցի դռան օդանցքից` ինչպես ամենօրյա սնունդը:

14. ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾԿԱՄ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒՅԺԻ ՈՒ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ


 
103. Կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի նկատմամբ տույժի միջոցները կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, անթույլատրելի գործողությունների և չարամիտ խախտումների կատարման դեպքերում:
104. Կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի նկատմամբ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 35-րդ հոդվածի և «Քրեակատարողական օրենսգրքի» 47-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված տույժի միջոցները կիրառվում են մեկուսարանի պետի որոշմամբ: Տույժի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով մեկուսարանի վարչակազմը վարում է համապատասխան մատյան, որտեղ նշվում է կիրառված տույժի տեսակը, կիրառման հիմքը, կիրառման ամսաթիվը, տույժը հանելու կամ մարվելու ամսաթիվը:
105. Տույժի միջոցը կիրառվում է բացառապես խախտումը կատարած անձի նկատմամբ, խախտումը հայտնաբերելուց հետո` ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, իսկ եթե դատապարտվածների կողմից խախտման կապակցությամբ կատարվել է ստուգում, ապա դրա ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելու օրվանից մեկ ամիս հետո։ Տույժը, որպես կանոն, կատարվում է անհապաղ, իսկ անհապաղ կատարման անհնարինության դեպքերում՝ ոչ ուշ, քան մեկ ամսում՝ այն նշանակելու օրից։
106. Կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի նկատմամբ կիրառվող տույժը պետք է համապատասխանի թույլ տրված խախտման և զանցանքի ծանրության աստիճանին: Տույժը պետք է լինի արդար, անաչառ և պետք է կիրառվի միայն համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշման հիման վրա:
107. Կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի նկատմամբ տույժ կիրառելու մասին որոշման մեջ նշվում են նրա անվանական տվյալները, խախտման բնույթն ու հետևանքները, կատարված ուսումնասիրությունների արդյունքները և տույժի տեսակը:
108. Կատարված խախտման կապակցությամբ տույժ ստացողից պահանջվում է գրավոր բացատրություն, իսկ այն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:
109. Կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի կողմից կատարված խախտման կապակցությամբ կազմված բոլոր փաստաթղթերը կցվում են նրա անձնական գործին:
110. Առավել խիստ տույժի միջոց կիրառվում է առավել ծանր կամ կրկնակի կատարված, խմբակային բնույթ կրող և անկարգություններ սադրող խախտումների համար:
111. Տույժի կիրառման մասին որոշումը ծանոթացվում է կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին` երեք օրվա ընթացքում վերցնելով ստորագրություն:
112. Կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի կողմից տույժի միջոցի բողոքարկումը չի կասեցնում տույժի կիրառումը:
113. Կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը պատժախուց կարող է տեղափոխվել հետևյալ դեպքերում`
1) կալանավորված կամ դատապարտված այլ զինծառայողի նկատմամբ ճնշում գործադրելու, նրանց վիրավորելու, կարգապահական մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի կամ այլ անձանց վրա հարձակում գործելու.
2) մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի օրինական պահանջներին չենթարկվելու.
3) արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք պահելու, օգտագործելու և պատրաստելու.
4) մեկուսարանի գույքը փչացնելու համար:
114. Պատժախուց տեղափոխելը` որպես տույժի միջոց, կիրառվում է նաև նրանց նկատմամբ, որոնց նկատմամբ նախկինում կիրառվել է երկուսից ավելի կարգապահական տույժ:
115. Կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը պատժախուց տեղափոխվելիս` ենթարկվում է անձնական խուզարկության: Պատժախուց տեղափոխված` կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի վերաբերյալ մեկուսարանի վարչակազմում վարվում է հաշվառման մատյան` համաձայն N 10 ձևի:
116. Մինչև պատժախուց տեղափոխվելը` կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի մոտ եղած սնունդը հանձնվում է պահպանության և վերադարձվում է տույժը կրելուց հետո: Մեկուսարանի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում սնունդը պահպանելու համար, սակայն դրանց բնական փչացման համար պատասխանատվություն չի կրում: Սննդամթերքի փչացման դեպքում այն ոչնչացվում է, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և կցվում նրանց անձնական գործին:
117. Կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին արգելվում է պատժախցում պահել անձնական իրեր` բացառությամբ անձնական հիգիենայի պարագաների, ինչպես նաև կրոնական գրականության և նկարների:
118. Պատժախցում պահվողի սնունդն ընդունվում է պատժախցում:
119. Պատժախուցը մաքրվում է այնտեղ գտնվող` կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի կողմից:
120. Բժշկական սպասարկման համապատասխան ծառայողը և պատասխանատու հերթապահն ամեն օր այցելում են պատժախցում պահվող` կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին` դրա մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում:
121. Մեկուսարանի պետն իրավունք ունի հետաձգելու պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը, կրճատելու պատժախցում գտնվելու ժամանակահատվածը կամ ժամկետից շուտ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին ազատելու տույժը կրելուց` հաշվի առնելով հիվանդության հետ կապված պատժախցում գտնվելու անթույլատրելիության մասին բժշկի եզրակացությունը:
122. Պատժախցից զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկ տեղափոխված` կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին նշված հիմնարկում պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամանակի մեջ:
123. Պատժախցում գտնվելու ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողն անհատական քնելու տեղով և անկողնային պարագաներով ապահովվում է միայն քնի համար սահմանված ժամերին:
124. Պատժախցում պահվողի նկատմամբ կարող է կիրառվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասով և «Քրեակատարողական օրենսգրքի» 107-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արգելքները:
125. Պատժախցում պահվողն օգտվում է ամենօրյա` մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից:
126. Մեկուսարանում օրինապահ վարքագծի համար կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի միջոցներ:
127. Կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի նկատմամբ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 34-րդ հոդվածի և «Քրեակատարողական օրենսգրքի» 46-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված խրախուսանքի միջոցները կիրառվում են մեկուսարանի պետի որոշմամբ: Խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով մեկուսարանի վարչակազմը վարում է համապատասխան մատյան:
128. Դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը կցվում է նրա անձնական գործին:

15. ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ


 
129. Մեկուսարանում սահմանվում է ռեժիմ, որն ապահովում է ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների իրավունքների, պարտականությունների պահպանումն ու նրանց հուսալի մեկուսացումը: Ռեժիմի պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
130. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառվածկամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների հսկողությունն ապահովելու նպատակով խցերը լուսավորվում են մթնելու պահից մինչև լուսաբաց և գիշերային ժամերին:
131. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների առավոտյան ստուգումն ու զուգարան դուրս բերելը (խցերում սանհանգույցների բացակայության դեպքում) կատարվում է հանձնող և ընդունող երկու վերակարգերի մասնակցությամբ, մեկուսարանի վարչակազմի անմիջական հսկողությամբ:
132. Խցերի առավոտյան և երեկոյան շրջագայության ընթացքում պարզվում է ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների առկայությունը, կատարվում են անձնական խուզարկություն և իրերի զննություն, խցերի տեխնիկական վիճակի ստուգում, ինչպես նաև դիմումների կամ բողոքների մասին հարցում:
133. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների կողմից խցերը, զբոսաբակը մաքրվում, ամանեղենը լվացվում է մեկուսարանի հերթապահի (օգնականի) և արտատարի հսկողությամբ: Արգելվում է ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին ինքնասպասարկման հետ չկապված տնտեսական այլ աշխատանքներում ներգրավելը: Կալանավորվածը կամ դատապարտյալը մեկուսարանի պետի որոշմամբ, առանց վարձատրության, կարող են ներգրավվել հիմնարկի կամ դրան հարող տարածքների բարեկարգման կամ տեխնիկատնտեսական աշխատանքներին, որոնք չեն նվաստացնում նրանց արժանապատվությունը:
134. Մեկուսարանի խցերի դռները բացվում են մեկուսարանի պետի, հերթապահի (օգնականի) կողմից, խցի մոտ արտատարի ներկայության դեպքում:
135. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտվածզին ծառայողները խցերից դուրս են բերվում`
1) արտակարգ իրավիճակների դեպքում.
2) մեկուսարանի քննչական առանձնասենյակ.
3) տեսակցության սենյակ.
4) զբոսաբակ.
5) սանիտարական մշակման նպատակով` մեկուսարանի սանթողարկարան.
6) բուժաշխատաողի մոտ.
7 ) խցերում սանհանգույցների բացակայության դեպքում` զուգարան.
8) պահակախմբին հանձնելու նպատակով.
9) մեկուսարանի տարածքը կարգի բերելու համար.
10) խցերի ամբողջական խուզարկություն կատարելու նպատակով:
136. Խցերից դուրս բերելու և վերադառնալու յուրաքանչյուր դեպքում ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները ենթարկվում են անձնական խուզարկության:
137. Գիշերային ժամերին խցերը բացվում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները դուրս են բերվում միայն արտակարգ իրավիճակների դեպքում, երբ նրանց կյանքին և առողջությանն անմիջական վտանգ է սպառնում, ինչպես նաև, եթե դա կապված է նրանց անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու կամ ձերբակալվածի տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ ապահովելու համար: Գիշերային ժամերին խցերի բացման և ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների դուրսբերման ժամանակ պետք է կիրառվեն նախազգուշական հատուկ միջոցներ` բացառելու համար կարգապահական մեկուսարանից փախուստի կամ ծառայողի վրա հարձակվելու հնարավորությունը:
138. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները նախապես տեղեկացվում են զբոսաբակ, զուգարան, սանիտարական մշակման նպատակով խցից դուրս բերելու մասին: Մնացած բոլոր դեպքերում խցից դուրս բերելու նպատակը չի հայտնվում, միայն նշվում է նրանց հագնվելու պահանջը և անձնական իրերը վերցնելու անհրաժեշտությունը:
139. Համաձայն սահմանված երթուղու` ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի տեղաշարժը կարգապահական մեկուսարանի ներսում կատարվում է միայն արտատարի ուղեկցությամբ:
140. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառվածկամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները խցից դուրս գալուց հետո շարվում են մեկ կամ երկու շարքով: Շարժման երթուղու ամբողջ երկարությամբ արտատարները հսկում են, որպեսզի ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները ձեռքերը պահեն հետևում, չաղմկեն, չանցնեն շարքից շարք, չծխեն, իրեր չգցեն և չփոխանցեն միմյանց, կանգ չառնեն, խցերի մոտով անցնելիս` չմոտենան դռներին և դիտանցքներին, նշումներ չանեն միջանցքների և աստիճանավանդակների պատերին:
141. Մեկ արտատարի կողմից մեկ ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի ուղեկցման դեպքում արտատարը պետք է գտնվի նրա հետևում` երկու քայլ հեռավորության վրա: Չհսկվող դռանը մոտենալիս` արտատարը կանգնեցնում է ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառվածկամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողին` 5 քայլ հեռավորության վրա, բացում է այն և համոզվելով, որ անցումն ազատ է, թողնում է նրան իր կողքով, փակում է դուռը և հետևից շարունակում ընթացքը: Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառվածկամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին երկու և ավելի արտատարով ուղեկցելիս` նրանցից մեկը գնում է առջևից, մյուսները` հետևից:

16. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾԿԱՄ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՊԱՀԱԿԱԿԵՏԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՊԱՀԱԿԱԿԵՏԱՅԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


 
142. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին նկատմամբ հսկողություն իրականացնելու համար նշանակվում է կարգախումբ: Կարգախմբի կազմը սահմանվում է մեկուսարանի պետի հրամանով:
143. Պահակակետերի թիվն ու տեսակը, դրանց տեղադրումն ու արտատարների թիվը հաստատվում են պահակակետի ցուցակով, որը հաստատվում է մեկուսարանի պետի կողմից: Յուրաքանչյուր պահակակետի շնորհվում է համապատասխան համար:
144. Պահակակետի ցուցակում նշվում են հսկողության տակ գտնվող խցերի ցանկը և կարգախմբի անձնակազմի պարտականությունները: Բացի նախատեսվածից` սահմանվում են ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների հսկողությունն ուժեղացնելու համար լրացուցիչ պահակակետեր:
145. Ներքին պահակակետերը տեղադրվում են խցերի մոտ, զբոսաբակում, իսկ մեկուսարանի հսկողության համար նախատեսված արտաքին պահակակետերը` արտաքին կողմից:
146. Արտատարները նշանակվում են խցերից ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների դուրսբերման և մեկուսարանի սահմաններում նրանց տեղաշարժի համար: Ժամանակավոր պահակակետերում արտատարների և պահակակետայինների պարտականությունները կարող են դրվել մեկուսարանի հերթապահի օգնականի վրա:
147. Ներքին պահակակետերի պահակակետայիններն ու արտատարները ծառայությունն իրականացնում են առանց զենքի: Մեկուսարանի հսկողության արտաքին պահակակետի պահակակետայինը ծառայությունը կատարում է զինված:
148. Մեկուսարանի հերթապահը (հերթապահի օգնականը) իրականացնում է ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին հսկող կարգախմբի օպերատիվ ղեկավարումը և ենթարկվում է մեկուսարանի պետին:
149. Մեկուսարանի հերթապահությունն ընդունող հերթապահը պարտավոր է`
1) ստուգել ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների փաստաթղթերի առկայությունն ու ճշտությունը, որոնց հիման վրա վերջիններս պահվում են մեկուսարանում և հերթապահության ընդունման-հանձնման գրքում համապատասխան գրանցում կատարելով, ընդունել խցերի բանալիները, ձեռնաշղթաները, այլ հատուկ ու տեխնիկական միջոցներ, ծառայողական փաստաթղթերը, ինչպես նաև վերցված իրերը, առարկաները և արժեքները.
2) հերթափոխը հանձնող հերթապահի հետ մանրամասն ստուգել մեկուսարանի տարածքները, համոզվել սարքավորումների, ազդանշանային համակարգի սարքին լինելու մեջ, խցերում անցկացնել խուզարկություն, ըստ հաշվի և եղած փաստաթղթերի` ստուգել ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների առկայությունը, անցկացնել նրանց հարցում, անձնական խուզարկություն ու իրերի զննություն.
3) հանձնող և ընդունող կարգախմբի մասնակցությամբ` ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին խցերից դուրս բերել դեպի զուգարան (խցերում սանհանգույցների բացակայության դեպքում): Չի թույլատրվում ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների որևէ այլ տեղաշարժ` մեկուսարանի հերթապահության ընդունման-հանձնման ժամանակ.
4) հերթափոխը հանձնող հերթապահի հետ համատեղ մեկուսարանի պետին (նրա փախարինողին կամ այլ համապատասխան վերադասին) զեկուցել հերթապահության ընդունման-հանձնման մասին` այդ ընթացքում հայտնաբերված թերությունների և դրանք վերացնելու համար ձեռնարկված միջոցների մասին, նշելով հերթապահությունների ընդունման-հանձնման գրքում:
150. Հերթապահությունն ընդունելուց հետո մեկուսարանի հերթապահը (հերթապահի օգնականը) պարտավոր է `
1) անձամբ փոխել պահակակետայիններին, ցերեկային ժամերին նվազագույնը 3-4, իսկ գիշերային ժամերին` ոչ պակաս, քան 5-6 անգամ ստուգել հերթապահ կարգախմբի ծառայությունը, պահակակետայինների, արտատարների անձնական պարտականությունների իմացությունը, նրանց հանդերձանքը, կարգախմբին տեղեկացնել այն անձանց մասին, որոնց նկատմամբ անհրաժեշտ է սահմանել ուժեղացված հսկողություն, հետևել մեկուսարանի սարքավորումների վիճակին, կապի միջոցներին, ազդանշանային և լուսավորության համակարգերի սարքինությանն ու աշխատանքին.
2) ընդունել որոշումներ խցերից դուրսբերման համար, մասնակցել յուրաքանչյուր դուրսբերմանը, անձամբ բացել խցերի դռները, բանալիները մշտապես պահել իր մոտ.
3) ապահովել ներքին կանոնակարգի պահպանումը ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների կողմից: Արտակարգ իրավիճակների և ներքին կանոնակարգով նախատեսված այլ դեպքերում կազմակերպել ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների անձնական խուզարկություն, նրանց պատկանող իրերի զննություն և խցերի խուզարկություն, ստուգել փախուստի նախապատրաստման մասին յուրաքանչյուր տեղեկատվություն և ձեռնարկել դրան նպաստող պատճառների և պայմանների վերացմանն ուղղված միջոցներ` ուժեղացնելով ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների հսկողությունը.
4) պատերի, առաստաղի փորվածքի և ջարդվածքի, պատուհանների շրջանակներն ու կողպեքները փչանալու դեպքում անհապաղ զեկուցել մեկուսարանի պետին, իսկ ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառվածկամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին տեղափոխել այլ խցեր կամ շինություններ.
5) փախուստի, արտակարգ իրավիճակի և հատուկ պայմանների դեպքում ձեռնարկել ներքին կանոնոկարգով նախատեսված միջոցներ.
6) ընդունել ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին, նրանց տեղավորել խցերում, ինչպես նաև ազատել կամ մեկուսարանից տեղափոխել: Կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված հաշվառման գրանցամատյանում նշել մեկուսարանում պահվող անձանց, նրանց ընդունման ու տեղափոխման օրը, ժամը, ձևակերպել ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների անձնական գործերը (անձնական գործի կազմը և մատնահետքերի զննման քարտը) և մեկուսարանում նրանց պահման հետ կապված այլ փաստաթղթեր, կարգապահական մեկուսարանի պետին նախօրոք տեղեկացնել ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների պահման ժամկետը լրանալու մասին.
7) ապահովել մեկուսարանի` ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների համար հաստատված ռեժիմը և նրանց պահման պայմանները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումը.
8) հետևել մեկուսարանի տարածքի և զբոսաբակի մաքրությանն ու կարգուկանոնին, բացառել դրանցում կողմնակի անձանց ներկայությունը, ինչպես նաև այն առարկանների առկայությունը, որոնք կարող են կիրառվել պահակախմբի վրա հարձակվելու նպատակով կամ փախուստի ժամանակ.
9) ապահովել ծառայողական փաստաթղթերի, ձևաթղթերի, ձեռնաշղթաների, այլ հատուկ և տեխնիկական միջոցների, գույքի, ինչպես նաև ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներից առգրավված իրերի, առարկաների, սննդի ու արժեքների ամբողջությունը.
10) մեկուսարանի պետին զեկուցել հերթապահության ընթացքում և դրա ավարտից հետո տեղի ունեցած բոլոր իրադարձությունների մասին:
151. Անցագրային ռեժիմի իրականացման համար մեկուսարանի հերթապահը (օգնականը) պարտավոր է`
1) ստուգել մեկուսարան մտնող անձանց փաստաթղթերը.
2) ապահովել փոխանցվող հանձնուքների ընդունումն ու մանրամասն զննությունը` թույլ չտալով արգելված առարկաների մուտքը մեկուսարան.
3) հաշվառել ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին խցերից դեպի քննչական առանձնասենյակներ դուրս բերելու պահանջները, հանձնուքների ընդունման մասին դիմումները:
152. Հերթապահին (հերթապահի օգնականին) արգելվում է`
1) կրճատել պահակախմբի հաստատված քանակը կամ փոփոխել դրանց տեղը` բացառությամբ փախուստն արգելելու, արտակարգ իրավիճակների կամ այլ հատուկ պայմանների հետ կապված անհետաձգելի գործողությունների իրականացման դեպքերի.
2) բացակայել մեկուսարանից կամ ծառայությունից ազատել կարգախմբի որևէ անդամի` բացառությամբ հիվանդության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքերի:
153. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները խցերի մոտ ներքին պահակակետի պահակակետայինն անմիջապես ենթարկվում է մեկուսարանի հերթապահին (օգնականին): Նա պարտավոր է`
1) պահակակետ մտնելիս` մեկուսարանի հերթապահի (օգնականի) կամ մեկուսարանի պետի հետ միասին ստուգել խցերի, մահճակալների, պատուհանների, վանդակաճաղերի, հատակների, առաստաղների, պատերի, ջեռուցման, ազդանշանային և լուսավորող համակարգերի, սարքավորումների վիճակն ու սարքին լինելը.
2) ընդունել ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին, դեմքով ճանաչել նրանց, փախուստի, հարձակման, ինքնասպանության հակում ունեցող անձանց նկատմամբ սահմանել խիստ հսկողություն.
3) ոչ մի դեպքում չթողնել պահակակետը, քանի դեռ այն չի հերթափոխվել.
4) աչալրջորեն կատարել ծառայողական պարտականությունները, խցերում պահվողների նկատմամբ իրականացնել մշտական հսկողություն` դռան դիտանցքի միջոցով, անաղմուկ շարժվելով միջանցքում.
5) ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառվածկամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների կողմից ներքին կանոնակարգի պահանջների խախտման դեպքում պահանջել (դռան օդանցքից) խախտման դադարեցում, չենթարկվելու դեպքում պահակակետ կանչել հերթապահին (օգնականին) կամ վարչակազմին.
6) փախուստ կամ փախուստի փորձ հայտնաբերելու դեպքում տագնապի ազդանշան տալ, պահակակետ կանչել հերթապահին (օգնականին)` ձեռնարկելով պահակակետը թողնելու հետ չկապված անհրաժեշտ միջոցներ.
7) ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի ինքնասպանության փորձի դեպքում, մինչև հերթապահի (օգնականի) պահակակետ հասնելը, տալ տագնապի ազդանշան, կազմակերպել այն կասեցնելու գործողություն, ցույց տալ առաջին բուժօգնություն.
8) խցից կանչի դեպքում դռան օդանցքից պարզել պատճառները և պատասխանել ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին հետաքրքրող հարցերին՝ չշեղվելով պարտականությունների կատարումից, եթե այն կապված է այլ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ, ապա դրա մասին զեկուցել հերթապահին (օգնականին).
9) գիշերային ժամերին հետևել ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների խցերի լուսավորության անխափանությանը.
10) անհրաժեշտության դեպքում զեկուցել հերթապահին (օգնականին) ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների վարքի հսկողության արդյունքների մասին.
11) պատրաստ լինել գործելու արտակարգ իրավիճակների դեպքում, կարողանալ օգտվել կապի, ազդանշանային և հրդեհաշիջման միջոցներից:
154. Զբոսաբակում` ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին հսկող պահակակետայինը պարտավոր է`
1) պահակակետն ընդունելուց առաջ ստուգել ցանկապատային կառույցների (սարքավորումների) սարքինությունը, համոզվել այդ տարածքում այն առարկաների բացակայության մեջ, որոնք կարող են կիրառվել հարձակման համար կամ փախուստի դեպքում.
2) զբոսանքի ժամանակ ուշադիր հետևել ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների վարքին, թույլ չտալ նրանց կողմից զբոսաբակի ցանկապատներից դուրս նետել առարկաներ, սննդամթերք, գրություններ, նամակներ, ինչպես նաև կողմնակի անձանց հետ խոսակցություններ վարել, նման խախտման դեպքեր նկատելիս, զբոսանքը վաղաժամկետ դադարեցնել:
155. Արտաքին պահակակետի պահակակետայինը պարտավոր է`
1) մշտապես հսկել պատուհանները, տանիքները, մեկուսարանի շենքի պատերը և ցանկապատային սարքավորումները.
2) թույլ չտալ հսկման սահմանից դուրս ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների անցումը և մեկուսարանի տարածք կամ շենք կողմնակի անձանց մուտքը.
3) հսկման հաստատված սահմանից այն կողմ ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին մեկուսարանի տարածք կամ շենք կողմնակի անձանց ներթափանցման փորձի դեպքում տալ տագնապի ազդանշան ու ձեռնարկել միջոցներ` այդ գործողությունները կասեցնելու համար.
4) ցանկապատային սարքերի, հսկող ազդանշանային համակարգի, պատուհանավանդակների և շրջանակների, պատերի, տանիքի վնասվածքներ հայտնաբերելու, իրեր կամ գրություններ շպրտելու և աղմուկ լսելու դեպքերում անհապաղ զեկուցել հերթապահին (օգնականին).
5) մեկուսարանի տեղակայման շրջանում հասարակական կարգը խախտելու դեպքում ձեռնարկել դրանք կանխելու միջոցներ և միաժամանակ դրա մասին զեկուցել հերթապահին.
6) արգելել բոլորի մուտքը պահակակետ` բացի վերադաս անձանցից.
7) պահակակետում ունենալ լիցքավորված և գործադրմանը պատրաստ զենք, այն ձեռքից վայր չդնել և ոչ ոքի չտալ, այդ թվում` այն անձանց, որոնց ենթակա է:
156. Մեկուսարանի պահակակետայիններին արգելվում է`
1) ծառայությունն իրականացնելիս` ինքնակամ թողնել պահակակետը, քնել, նստել, կարդալ, սնվել, ծառայողական անհրաժեշտություն չունեցող խոսակցությունների մեջ մտնել մեկուսարանում պահվողների հետ.
2) ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին հանձնել կամ նրանցից ընդունել որևէ առարկա, իր, գրություն, ինչպես նաև դրանք օգտագործել ծառայական նպատակով:
157. Արտատարն անմիջականորեն ենթարկվում է հերթապահին (օգնականին): Նա պարտավոր է`
1) հերթապահի (օգնականի) կարգադրությամբ` ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառվածկամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին ուղեկցել քննչական առանձնասենյակներ, տեսակցության սենյակներ, բուժաշխատողի մոտ և կարգապահական մեկուսարանի այլ տարածքներ: ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին մեկուսարանի խցերից դուրս բերել միայն կարգախմբի այլ ծառայողների հետ համատեղ.
2) անցկացնել ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների անձնական խուզարկություն` խցերից յուրաքանչյուր դուրսբերման կամ նրանց խցերում տեղավորելու ժամանակ.
3) առգրավել նրանց մոտ հայտնաբերված առարկաները և իրերը, որոնք կարող են օգտագործվել հարձակման կամ փախուստի ժամանակ, ինչպես նաև որևէ այլ անձի հետ տեղեկատվության փոխանակման համար: Հերթապահին (օգնականին) զեկուցել մեկուսարանի տարածքների սարքավորումների թերությունների և պահնորդաազդանշանային համակարգի, հակահրդեհային ահազանգման, լուսավորության և կապի միջոցների անսարքության մասին.
4) հսկողություն իրականացնել ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների վարքի նկատմամբ` զբոսանքի, սանիտարական մշակման կամ բժշկական զննության ժամանակ.
5) մշտապես գտնվել քննչական առանձնասենյակի մոտ` այնտեղ քննչական գործողություններ կատարելու ընթացքում.
6) մասնակցել մերձավոր ազգականների հետ ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների տեսակցությանը.
7) տեսակցության սենյակի դիտանցքից տեսողական հսկողություն սահմանել ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի և փաստաբանի կամ պաշտպանի տեսակցության ընթացքում:

17. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


 
158. Տարերային կամ տեխնածին աղետների, մեկուսարանի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, զանգվածային անկարգության, ինչպես նաև մեկուսարանում պահվողների կողմից զանգվածային անհնազանդության կամ մեկուսարանի վրա հարձակման իրական վտանգի դեպքում մեկուսարանի պետը դրա մասին անհապաղ հայտնում է ռազմական ոստիկանության պետին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցներ:
159. Մեկուսարանում արտակարգ իրավիճակ հայտարարվելու բոլոր դեպքերում և ցանկացած իրավիճակներում մեկուսարանի վարչակազմի հիմնական խնդիրը փախուստի և խմբակային անկարգությունների կանխումն է` մեկուսարանում պահվող անձանց կյանքի ու առողջության հնարավոր պահպանմամբ:
160. Մեկուսարանում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դրա մասին անհապաղ հաղորդվում է մեկուսարանում պահվող անձանց` ներքին ռադիոցանցի կամ բարձրախոսի միջոցով:
161. Մեկուսարանում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դադարեցվում է ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների տեղաշարժը, նրանք մնում են այնտեղ, որտեղ գտնվել են արտակարգ իրավիճակ հայտարարվելու պահին` մինչև մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի նոր հրահանգը:

18. ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


 
162. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված կին զինծառայողներին պահելու պայմանների առանձնահատկությունները կարգավորվում են համապատասխանաբար «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով և «Քրեակատարողական օրենսգրքով» սահմանված պահանջներով:

19. ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾԿԱՄ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼԸ


 
163. Մեկուսարանի վարչակազմը պարտավոր է քննիչի, հետաքննություն կատարող անձի, դատախազի, դատարանի (դատավորի) կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթի հիման վրա ապահովել`
1) հարցաքննության կամ այլ քննչական գործողություններին մասնակցելու համար` ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների դուրսբերումը մենախցից ժամը 10:00 - 18:00-ն, օրենքով սահմանված բացառիկ դեպքերում` նաև այլ ժամերի,
2) քննչական գործողություններ, դատահոգեբուժական և այլ փորձաքննություններ անցկացնելու համար կարգապահական մեկուսարանում համապատասխան տարածքներ կամ սենյակներ տրամադրելը:
164. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների յուրաքանչյուր դուրսբերումը մենախցից կատարվում է մեկուսարանի հերթապահի կամ մեկուսարանի պետի գիտությամբ: Դրա մասին համապատասխան գրանցամատյանում նշվում են ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողներին տվյալները, երբ է մենախցից դուրս բերվել և երբ վերադարձվել:


 
 
20. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾԿԱՄ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ


 
165. Ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողը մեկուսարանից պատժից ազատվում է մեկուսարանի պետի որոշմամբ` օրենսդրությամբ սահմանված կարգով` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
166. Մեկուսարանից ազատված անձանց հանձնվում են անձնական փաստաթղթերը, իրերը, անձնական հաշվում առկա դրամը, ինչպես նաև նրանց անազատության մեջ պահելու ժամկետի և ազատման հիմքերի մասին տեղեկանք` համաձայն N 11 օրինակելի ձևի` կատարելով գրանցում համապատասխան մատյանում:


21. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


 
167. Սույն կանոնակարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են ձերբակալվածներին կամ կալանավորվածներին կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտվածներին վերաբերող ՀայաստանիՀանրապետության համապատասխան օրենսդրությամբ:

 

Ձև N 1
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

_____ ________________ 20թ. քաղ. ___________________
 
Ես` _____________________________________________________________________________________
(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)
________________________________________________________________________________________,
Մասնակցությամբ _______________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________:
 

Կարգապահական մեկուսարան ընդունեցի ________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
________________________________________________
(ծննդյան տարեթիվը, ծննդավայրը)
________________________________________________
(կոչումը, բնակության վայրը, հեռախոսահամարը)
________________________________________________
(կրթությունը)
________________________________________________
(դատվածությունը)
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
 
Արձանագրությունը կազմեց _______________________________________________________________
Մասնակցությամբ
1. ___________________________________________________________________________________
2. ___________________________________________________________________________________
Բերման ենթարկված _____________________________________________________________________
 



Ձև N 2

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՄ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՀԱԳՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ


 

_____ ________________ 20 թ. քաղ. ___________________

 
Ես` ____________________________________________________________________________________,
(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)
 
կազմեցի սույն արձանագրությունը ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարան բերվածի հագուստի մասին:
 Հագին կա`
1. ______________________________________________________________________________________
2. ______________________________________________________________________________________
3. ______________________________________________________________________________________
4. ______________________________________________________________________________________
5. ______________________________________________________________________________________
6. ______________________________________________________________________________________
7. ______________________________________________________________________________________
 
Համաձայն եմ ___________________________________________________________________________
(բերվածի անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)
 

Ձև N 3
 
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՄ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ
ԲՈՒԺԶՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

_____ ________________ 20 թ. քաղ. ___________________
 
Ես` ____________________________________________________________________________________,
(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)
________________________________________________________________________________________,
Մասնակցությամբ _______________________________________________________________________
(կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________:
հերթապահ բժիշկ (բուժակ)_______________________________________________________________
(կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)
 
կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ ձերբակալված կամ կալանավորված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված___________________________________________
_________________________________________________________մոտից բուժզննության ժամանակ հայտնաբերվել է հետևյալը`
 
1. _____________________________________________________________________________________
2. _____________________________________________________________________________________
3. _____________________________________________________________________________________
4. _____________________________________________________________________________________
5. _____________________________________________________________________________________
6. _____________________________________________________________________________________
7. _____________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
 
Արձանագրությունը կազմեց _______________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)
Մասնակիցներ
1. ___________________________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)
2. ___________________________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)
 
Հերթապահ բժիշկ (բուժակ) _______________________________________________________________
Ուղեկցող _______________________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)
Համաձայն եմ____________________________________________________________________________
(ձերբակալված կամ կալանավորված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված
զինծառայողիանունը, ազգանունը, հայրանունը,ստորագրությունը)
 


Ձև N 4
 
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՄ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ
ԱՆՁՆԱԿԱՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 
_____ ________________ 20թ. ժամը ____________   վայրը ________________
 
________________________________________________________________________________________
(կարգապահական մեկուսարանի անվանումը)
 
Հրավիրված ընթերակաների ներկայությամբ (որոնց բացատրվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով նախատեսված նրանց իրավունքներն ու պարտականությունները):
 
1. ______________________________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը)
2. ______________________________________________________________________________________
կատարեցինք անձնական խուզարկություն
________________________________________________________________________________________
(ձերբակալված կամ կալանավորված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի
անունը, ազգանունը, հայրանունը)
 
Ձերբակալվել է հանցագործություն կատարելու կասկածանքով ________________________________
Խուզարկվողը հագնված է ________________________________________________________________
(թվարկել հագուստը և կոշիկները)
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
 
Արդյունքները
 
Խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է __________________________________
________________________________________________________________________________________
(նշել առգրավված իրերի ցանկը, առարկաները, փաստաթղթերը և
________________________________________________________________________________________
արժեքավոր իրերը՝ նկարագրելով դրանց անհատական հատկանիշները)
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
Խուզարկության ընթացքում արված հայտարարությունները և դիտողությունները _______________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________

Արձանագրությունը ընթերցված է, գրված է ճիշտ: ___________________________
(ստորագրությունը)
 
Ընթերականեր
1.___________________________________________________________________________________
2.___________________________________________________________________________________
 
Ձերբակալված կամ կալանավորված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի_______________________________________________________________________________
 

 

Արձանագրությունը կազմող անձինք _______________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
 
Խուզարկության ընթացքում առգրավված առարկաները, իրերը, փաստաթղթերը և արժեքները
_______________________________________________________________________________________
(նշել որոնք են)
________________________________________________________________________________________

հանձնվել են վարույթն իրականացնող մարմնին, ոչնչացվել են ձերբակալված կամ կալանավորված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի խնդրանքով
______________________________________________________
(փոխանցվել են ազգականներին, հանձնվել են պահպանության, կտրոնի համարը)
______________________________________________
(արձանագրությունը կազմողի ստորագրությունը)
 
Պահպանության ընդունված դրամի և այլ արժեքների կտրոնի պատճենը, ինչպես նաև
խուզարկության և զննության ընթացքում հայտնաբերված, թույլատրված առարկանները,
իրերը, փաստաթղթերն ստացա_______________________________________________________________
________________________________________________________________________________________
(նշել որոնք են)
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
___ _____________ 20 թ. ______________________________________________________________
(ձերբակալված կամ կալանավորված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողիստորագրությունը)
 
Արձանագրությունը կազմվում է 2 օրինակից` մեկ օրինակը կցվում է ձերբակալված կամ կալանավորված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի անձնական գործին, իսկ երկրորդ օրինակը` պահվումառգրավված առարկաների, փաստաթղթերի և արժեքների հետ:
 

Ձև N 5
 
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ինձ`________________________________________________________________________________ -իս,
(ձերբակալված կամ կալանավորված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողի անունը, ազգանունը)
 
տեղեկացվել է իմ իրավունքների և պարտականությունների, ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանի ներքին կանոնակարգի, ձերբակալման կամ կալանքը որպես խափանման միջոցի կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև ձերբակալման կամկալանքը որպես խափանման միջոցի կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, իմ նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու հնարավոր դեպքերի մասին, որի փաստը հաստատում եմ ստորագրությամբ:
 

___________________________ _______________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
 
_____ ______________ 20 թ.
 

Ձև N 6
 
Ա Ն Ց Ա Գ Ի Ր  N____

ԱՌԱՆՑ ՊԱՀԱԽՄԲԻ ԿԱՄ ՈՒՂԵԿՑՈՐԴՄԱՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ` ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ 


 
 
 
 
 
 
դատապարտյալի լուսանկարի
տեղը (3X4 սմ)
 
Ազգանունը______________________________________________________________________________
Անունը__________________________________________________________________________________
Հայրանունը _____________________________________________________________________________
Աշխատանքի վայրը, բնույթը ______________________________________________________________
Տեղաշարժման ուղին _____________________________________________________________________
Տեղաշարժման ժամանակը __________ ժամից __________ ժամը:
Տրված է մինչև` _____ __________________ 20 թ.
 
ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանի պետ`
 

__________________________________ _______________________
(անունը, ազգանունը, կոչումը) (ստորագրությունը)
 
Կ.Տ.
 
Ուժի մեջ է մինչև` _____ __________________ 20 թ.
________________________
(ստորագրությունը)
 
Կ.Տ.
 
Երկարացված է մինչև` _____ _______________ 20 թ.
_________________________
(ստորագրությունը)
 
Կ.Տ.
 

Ձև N 7
 
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
 ՀՀ պաշտպանության նախարարության
ռազմական ոստիկանության պետ
 
____________________________________
(կոչումը, անունը, ազգանունը)
 
_____ ______________ 20 թ.
 

Օ Ր Վ Ա  ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ (ՕՐԻՆԱԿԵԼԻ ՏԱՐԲԵՐԱԿ)

 
1. Վերկաց` ոչ ուշ, քան առավոտյան ժամը 7.00-8.00-ն:
2. Մարմնամարզություն` տևողությունը` 15 րոպե:
3. Հարդարում` տևողությունը` 10 րոպե:
4. Առավոտյան ստուգում, առավոտյան և երեկոյան հաշվառում` տևողությունը` 1 ժամ:
5. Նախաճաշ` տևողությունը` մեկ ժամ:
6. Ճաշ` տևողությունը` մեկ ժամ:
7. Երեկոյան հարդարանք` տևողությունը` 25 րոպե:
8. Ընթրիք` տևողությունը` մեկ ժամ:
9. Հանգստի ժամ` տևողությունը` մեկ ժամ:
10. Քնելու նախապատրաստություն` տևողությունը` 10 րոպե:
11. Քուն` անընդմեջ` տևողությունը` 8 ժամ:
12. Ուսուցման ծրագրեր` իրականացվում են առանձին ժամանակացույցով:
 
Ձև N 8
 
Մ Ա Տ Յ Ա Ն

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՄ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ԱՐՎԱԾ (ՈՒՂԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
 



NN ը/կ Վարչակազմի ներկայացուցչին առաջարկություն (դիմում, բողոք) հանձնող ձերբակալված կամ կալանավորված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված անձի անունը, ազգանունը, հայրանունը Ձերբակալված կամ կալանավորված կամկարճաժամկետ ազատազրկման դատապարտված անձից առաջարկություն (դիմում, բողոք) վերցնող վարչակազմի ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը Առաջարկությունը (դիմումի, բողոքի) տալու ամսաթիվը Ձերբակալված կամ կալանավորված կամկարճաժամկետ ազատազրկման դատապարտված անձի ստորագրությունը Վարչակազմի ներկայացուցչի ստորագրությունը



 Ձև N 9
 
ԴԻՄՈՒՄ

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՄ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆԾԱՆՐՈՑՆԵՐ, ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ, ՓԱԹԵԹՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ(ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ)

 
Քաղաքացի __________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
բնակվող _____________________________________________________________________
 
Խնդրում եմ ընդունել ծանրոցը, հանձնուքը, փաթեթը ձերբակալված, կալանավորված, կարճաժամկետ ազատազրկման դատապարտված անձ (ընդգծել) _____________________________ -ին
(անունը, ազգանունը, հայրանունը)
հանձնելու համար:
 
Ծանրոցի, հանձնուքի, փաթեթի պարունակությունը


NN
ը/կ Առարկաների (սննդամթերքի)
անվանումները Քաշը Քանակը Նշումներ
կգ գ

  
Դիմումատուի ստորագրությունը _____ ________________ 20 թ.
 
Թույլատրել ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի ընդունումը __________________________________
(կարգապահական
________________________________________________________________________________________
մեկուսարանի պետի անունը, ազգանունը, ստորագրությունը)
 

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ընդունեց _________________________________________________
(ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ստուգեց __________________________________________________
(ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ստացավ __________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
 

_____ ________________ 20թ.
 

Ձև N 10

Մ Ա Տ Յ Ա Ն
ՊԱՏԺԱԽՈՒՑ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ` ԿԱԼԱՆԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՄ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՀԱՇՎԱՌՄԱՆ
 


Սկսված է ____ ______________ 20 թ.
 
Ավարտված է ____ ______________ 20թ.


NN ը/կ Կլանավորված կամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված անձի անունը, ազգանունը, հայրանունը Պատժախուց տեղափոխելու սկիզբը (օրը և ժամը) Պատժախցից տեղափոխելու ավարտը (օրը և ժամը) Զբոսանքի դուրս բերելու օրը և տևողությունը Զբոսանքի դուրս բերող անձի ստորագրությունը Նշումներ
1 2 3 4 5 6 7




  

Ձև N 11

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
(ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՄ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ)
(ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ)
 
________________________________________________________________________________________
(ձերբակալված, կալանավորված, կարչաժամկետ ազատազրկման դատապարտված անձի անունը, ազգանունը, հայրանունը)
 
20թ. ______________-ի ______ -ից մինչև 20 թ. _______________-ի ______ -ը
 
պահվել է ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանում:
 

Ազատման հիմքերը ______________________________________________________________________
 

Պետ՝ _________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
 
Կ.Տ.
 _____ _______________ 20 թ.

 

  • Քննարկվել է

    28.04.2023 - 15.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2799

Տպել