<<ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆ¬ՐԱ¬ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Անհրաժեշտությունը
<<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել <<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը: Բացի այդ, համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի <<Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին>> N 245-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 47-րդ կետի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակը Նախագիծը պետք է ներկայացնի ՀՀ կառավարություն:
Ներկա իրավիճակը
Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ Նախագահը՝ ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Գլխավոր վարչության կանոնադրությունը, կառուցվածքը և ծառայողների թվաքանակը հաստատում է ՀՀ Նախագահը ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ:
Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշված մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ Գլխավոր վարչության ղեկավարն անհապաղ զեկուցում է ՀՀ Նախագահին: Բացի այդ, նույն մասում հղումը սխալ է կատարված: Հղում պետք է կատարվի 32-րդ հոդվածի 2-րդ մասին, սակայն տեխնիկական վրիպակի արդյունքում հղում է կատարվել 32-րդ հոդվածի 3-րդ մասին: Վերը նշված հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Գլխավոր վարչության ղեկավարը օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման իրավասություն ունեցող յուրաքանչյուր մարմնի կտրվածքով հաջորդ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ ՀՀ Նախագահին տարեկան հաշվետվություն է ներկայացնում:
Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում հղումը սխալ է կատարված: Հղում պետք է կատարվի 37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերին, սակայն տեխնիկական վրիպակի արդյունքում հղում է կատարվել 36-րդ հոդվածի միայն 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին:
Նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Գլխավոր վարչության պետին, պաշտոնի նշանակի և պաշտոնից ազատի ՀՀ վարչապետը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկայացմամբ:
Բացի այդ, Գլխավոր վարչության կանոնադրությունը, կառուցվածքը և ծառայողների թվաքանակը կհաստատի ՀՀ վարչապետը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկայացմամբ:
Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ և 38-րդ հոդվածի 1-ին մասերում կվերացվեն տեխնիկական վրիպակները: 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի վերաբերյալ Գլխավոր վարչության ղեկավարն անհապաղ կզեկուցի ՀՀ վարչապետին:
Առաջարկվում է նաև, որ Գլխավոր վարչության ղեկավարն Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հաշվետվությունը ներկայացնի ՀՀ վարչապետին:
Նախագծի ընդունմամբ Օրենքի՝ վերը նշված դրույթները կհամապատասխանեցվեն ՀՀ գործող Սահմանադրության պահանջներին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
-
Քննարկվել է
21.11.2017 - 06.12.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 12344
Տպել