«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ բաժնի 4.5 կետով որպես Կառավարության հիմնական առաջնահերթություն առանձնացվում է առողջապահության ոլորտի զարգացումը` ընդգծելով այն կարևոր հանգամանքը, որ Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցումը:

ՀՀ կառավարության վերը նշված ծրագրում պահանջ է առաջադրվում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը` քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը:

  • Քննարկվել է

    27.04.2023 - 12.05.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6458

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

12.05.2023

Առաջարկում ենք, որ Հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատվի ՀՀ կառավարության կողմից, այլ ոչ թե ՀՀ վարչապետի:

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

12.05.2023

2023թ․-ի ապրիլի 14-ի հանդիպման ժամանակ նշվեց ԱՆ-ի կողմից, որպես ծառայությունների որակի բարելավման և ռազմավարության բաղադրիչ, պացիենտների բավարարվածության հարցում/հետազոտություն կատարելու նախաձեռնության մասին։ Նշվեց, որ որոշ ԲԿ-ներում այս նախաձեռնության փորձարկումը և դրանից քաղած դասերը պետք է հիմք ծառայի 2024 թվականից ԱՀԱ-ի գործարկման ֆոնին համակարգային որակի ապահովմանն ու վերահսկմանը։ Ըստ այդմ առաջարկ․ պացիենտների բավարարվածության հարցաշարերը, նախքան որոշ ԲԿ-ներում փաստացի կիրառումը պացիենտների շրջանում, պետք է անպայման փորձարկում անցնեն տարբեր շահակիցների կողմից և սոցիոլոգիական գործիքների միջոցով, օրինակ՝ պացիենտներից ու նրանց հարազատներից բաղկացած «ֆոկուս խմբերում»՝ մանկական, մեծահասկաներ, երևանյան, մարզային, քաղաքային, գյուղական, կանայք, տղամարդիկ, միջին տարիք մինչև 40 տարեկան, 40-65 տարեկան, 65-ից բարձր և այլն։ Հակառակ դեպքում մշակված հարցաշարերը կարտացոլեն միայն բժիշկ-մասնագետների և առողջապահության կազմակերպիչների տեսակետը և չեն ներառի պացիենտի տեսանկյունից կարևոր հարցեր և դրույթներ, ինչը հետագայում կձախողի բավարարվածության գնահատման մեթոդաբանությունն ու մոդելը և արդյունքնում կունենանք ֆինանսների և այլ ռեսուրսների վատնում։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

12.05.2023

ԱԱՊ օղակում կամ երկրորդ մակարդակի բուժհաստատություններում ապահովել ուռուցքաբանների ֆիզիկական հասանելիություն՝ նվազեցնելու Երևան ուղևորվելու անհրաժեշտությունը, բեռնաթափելու երևանյան ուռուցքաբանական ծառայությունների ծանրաբեռնվածությունը, ապակենտրոնացնելու որոշ ուռուցքաբանական ծառայություններ, օրինակ՝ քիմիաթերապիան ստանալ տեղում։

Տեսնել ավելին