ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » « » 2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Անշարժ գույքի կադաստր վարող մարմնին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի N 680-Ն ոորոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2062-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) Հավելվածի վերնագրում «Հավելված» բառը փոխարինել «N 1 հավելված» բառերով։
2․ Որոշման հավելվածով սահմանված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին և 2.2-րդ կետերով.
«2.1. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները անշարժ գույքի կադաստր վարող մարմնին են ներկայացնում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից չհաշվառված՝ պետական կամ համայքային սեփականություն հանդիսացող ինքնակամ զբաղեցրած հողամասերի և (կամ) այդ հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինությունների, ինչպես նաև հողամասի սեփականության և (կամ) հողօգտագործման իրավունք ունեցող հարկ վճարողների կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունների մասին անհրաժեշտ տեղեկությունները։
2.2. Սույն կարգի 2.1-ին կետում նշված տեղեկությունները ներկայացվում են համաձայն սույն կարգի հավելվածի՝ ըստ N 2 ձևի տեղեկությունների լրացման կարգի։»։
- 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հարապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Նիկոլ Փաշինյան
-
Քննարկվել է
27.04.2023 - 13.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 2420
Տպել