ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-ի N 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2023 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-ի N 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1.1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման 1-ին հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 198-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր X և XI բաժիններ.
«X. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԿԱՐԳ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
- Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերում ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) վարչական վարույթը հարուցվում է համայնքի ղեկավարի, իսկ օրենքով կամ այլ իրավական ակտերով լիազորված լինելու դեպքում նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարի, իսկ Երևան քաղաքում վարչական շրջանի ղեկավարի, պետական սեփականության հողամասում գտնվող ինքնակամ կառույցների դեպքում նաև քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի որոշմամբ, որի մասին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1-ին հոդվածով սահմանված կարգով ծանուցում է վարույթի մասնակիցներին, անհրաժեշտության դեպքում՝ այլ անձանց:
- Համայնքի ղեկավարը, օրենքով կամ այլ իրավական ակտերով լիազորված լինելու դեպքում նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարը, իսկ Երևան քաղաքում վարչական շրջանի ղեկավարը ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) վարչական վարույթը հարուցում է.
1) քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ համապատասխան խախտումները վերացնելու վերաբերյալ ուժի մեջ մտած վարչական ակտի հիման վրա,
2) Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի օրինականացումը մերժելու վերաբերյալ ուժի մեջ մտած և անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա,
3) շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց դիմումի հիման վրա,
4) Կադաստրի կոմիտեի կողմից առցանց չափագրման գրասենյակում մուտքագրված ինքնակամ կառույցների հաշվառման չափագրման ծածկագրերը ստանալու դեպքում,
5) սեփական նախաձեռնությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործադիր գործառույթների իրականացման ընթացքում, ինչպես նաև Կադաստի կոմիտեի կողմից վարվող Ազգային գեոպորտալում ինքնակամ կառույցներ հայտնաբերելու դեպքում:
- Վարչական վարույթը հարուցվում է սույն հավելվածի 200-րդ կետում նշված հիմքերն առաջանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ 200-րդ կետի 4-րդ ենթակետի:
- Սույն հավելվածի 200-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ինքնակամ կառույցների հաշվառման չափագրման ծածկագրերը ստանալուն հաջորդող մեկ տարվա ընթացքում համայնքի ղեկավարը, օրենքով կամ այլ իրավական ակտերով լիազորված լինելու դեպքում նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարը, իսկ Երևան քաղաքում վարչական շրջանի ղեկավարը պարզում են, թե ներկայացված ինքնակամ կառույցների հաշվառման չափագրման ծածկագրերից որոնց կապակցությամբ են հարուցված ինքնակամ կառույցի օրինականացման վարույթներ:
- Կադաստրի կոմիտեի կողմից ներկայացված ինքնակամ կառույցների չափագրման այն ծածկագրերը, որոնց կապակցությամբ հարուցված են ինքնակամ կառույցի օրինականացման վարույթներ, ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հարցը լուծվում է սույն հավելվածի 20-րդ կետի 2-րդ ենթակետի և 201-րդ կետի հիման վրա:
- Կադաստրի կոմիտեի կողմից ներկայացված ինքնակամ կառույցների չափագրման այն ծածկագրերը, որոնց կապակցությամբ վարչական վարույթ հարուցված չէ, սույն հավելվածի 202-րդ կետում նշված 5 աշխատանքային օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարը, օրենքով կամ այլ իրավական ակտերով լիազորված լինելու դեպքում նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարը, իսկ Երևան քաղաքում վարչական շրջանի ղեկավարը հարուցում են ինքնակամ կառույցի օրինականացման վարչական վարույթներ և ինքնակամ կառույցի օրինականացումը մերժելու դեպքում սույն հավելվածի 200-րդ կետի 2-րդ ենթակետով և 201-րդ կետով սահմանված կարգով հարուցում են ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) վարույթներ:
- Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սույն հավելվածի 199-րդ կետում նշված որոշումն ընդունում է «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի «զ» կետով նախատեսված դեպքերում՝ նույն կետում նշված հիմքերն ի հայտ գալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) վերաբերյալ որոշումը ընդունվում է 60 օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել 30 օրով:
- Ֆիզիկական կամ իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող հողում կառուցված և հաշվառված ինքնակամ կառույցը քանդվում (ապամոնտաժվում) է հողի սեփականատիրոջ նախաձեռնությամբ, լիցենզավորված կազմակերպության միջոցով, որի մասին առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանուցի համայնքին:
- Ֆիզիկական կամ իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող հողում կառուցված և հաշվառված ինքնակամ կառույցի քանդումը (ապամոնտաժվումը) պետք է ավարտվի համայնքին ծանուցելուց հետո ոչ ուշ քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջվում է ստանալա քանդման (ապամոնտաժման) թույլտվություն։
- Ինքնակամ կառույցի քանդում (ապամոնտաժում) իրականացնելու համար քանդման (ապամոնտաժման) թույլտվություն պահանջվելու դեպքում, այն տրամադրվում է սույն կարգի 6-րդ գլխի պահանջների համաձայն, որի մասին սույն հավելվածի 208-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում համայնքը տեղեկացնում է համապատասխան անձին:
- Համայնքի ղեկավարի որոշման հիման վրա ինքնակամ կառույցը քանդելու (ապամոնտաժելու) դեպքում համայնքի ղեկավարը կամ քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի որոշման հիման վրա ինքնակամ կառույցը քանդելու (ապամոնտաժելու) դեպքում քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կամ ինքնակամ կառույց իրականացրած անձը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքի» 24-րդ, 26-րդ կամ 26.1-ին հոդվածով սահմանված կարգով անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացնում չափագրում (հաշվառում) իրականացրած անձի եզրակացությունը ինքնակամ կառույցը քանդված (ապամոնտաժված) լինելու վերաբերյալ կամ ինքնակամ կառույցի քանդման (ապմոնտաժման) փաստը հաստատող համայնքի ղեկավարի կամ քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրված այլ փաստաթուղթ, իսկ ինքնակամ կառույցը մասնակի քանդված (ապամոնտաժված) լինելու դեպքում՝ նաև փաստացի գոյություն ունեցող մասի հատակագիծը:
XI ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՉՀԱՇՎԱՌՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
- Համայնքի ղեկավարը համայնքի վարչական տարածքի պետական և համայնքային հողերում գտնվող և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում չհաշվառված բոլոր ինքնակամ կառույցները պետք է քանդի (ապամոնտաժի) ոչ ուշ քան սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում:
- Ֆիզիկական կամ իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող հողում կառուցված և չհաշվառված ինքնակամ կառույցը քանդվում (ապամոնտաժվում) է հողի սեփականատիրոջ նախաձեռնությամբ, որի մասին առնվազն երկու շաբաթ առաջ պետք է ծանուցի համայնքին:
- Ֆիզիկական կամ իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող հողում կառուցված և չհաշվառված ինքնակամ կառույցի քանդումը (ապամոնտաժվումը) պետք է ավարտվի համայնքին ծանուցելուց հետո ոչ ուշ քան երկու ամսվա ընթացքում:
- Ֆիզիկական կամ իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող հողում կառուցված և չհաշվառված ինքնակամ կառույցը քանդելու (ապամոնտաժելու) ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցում է ինքնակամ կառույց իրականացրած անձը:
- Համայնքի ղեկավարի կողմից ինքնակամ կառույցը քանդելու (ապամոնտաժելու) դեպքում համայնքի ղեկավարը կամ ինքնակամ կառույց իրականացրած անձը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքի» 24-րդ, 26-րդ կամ 26.1-ին հոդվածով սահմանված կարգով անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացնում չափագրում (հաշվառում) իրականացրած անձի եզրակացությունը ինքնակամ կառույցը քանդված (ապամոնտաժված) լինելու վերաբերյալ կամ ինքնակամ կառույցի քանդման (ապմոնտաժման) փաստը հաստատող համայնքի ղեկավարի կողմից տրված այլ փաստաթուղթ, իսկ ինքնակամ կառույցը մասնակի քանդված (ապամոնտաժված) լինելու դեպքում՝ նաև փաստացի գոյություն ունեցող մասի հատակագիծը:»:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 14-Ն որոշման N 1 Հավելվածում կատարել հետևյալ լրացումը.
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11-րդ կետ.
«11. Կադաստրի կոմիտեն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում սահմանված ժամկետները լրանալուն հաջորդող մեկ ամսվա ընթացքում համայնքներին փոխանցելու նպատակով մարզպետներին է տրամադրում մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական կամ համայնքային սեփականության հողերի վրա կառուցված (տեղադրված) ինքնակամ կառույցների (հաշվառման) չափագրման ծածկագրերը:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Քննարկվել է
27.04.2023 - 13.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 2876
Տպել