Լրամշակման փուլում է
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ՀՕ-25-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ՀՕ-25-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 23-ի ՀՕ-25-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի № 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 13.04.2023 թվականի № 02/11.3/12511-2023 հանձնարարականը:
Նախագծի հավելվածով ներկայացվում են «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 23-ի ՀՕ-25-Ն օրենքի կիրարկումն ապահովող երեք միջոցառում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի № 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» և «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2024 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում» միջոցառումները:
Նախագծի հավելվածի աղյուսակը կազմվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի № 252-Լ որոշման հավելվածի 107-րդ կետի:
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում լրացուցիչ ծախս չի առաջանում: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում Նախագծի ընդունմամբ եկամուտների ավելացում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
26.04.2023 - 19.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2626
Տպել