«Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ
-
2 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետի պահանջից և նպատակաուղղված է բացահայտելու Հայաստանի Հանրապետության կենդանիների տեսակների հավաքված, կանոնակարգված, ցուցադրվող և պահվող կենդանիների կենդանի կամ դրանց խրտվիլակների, արգասիքների և պրեպարատների հավաքածուները, դրանց քանակական և որակական փոփոխությունները:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ փաստաթղթային և էլեկտրոնային տվյալները ներկայացվելու են հրամանի նախագծում նշված Ձև N1-ին համապատասխան, իսկ տեղեկատվության հավաքը և գրանցումը իրականացվելու է գրանցամատյանում, որի օրինակելի ձևը հաստատվելու է լիազոր մարմնի կողմից:
Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվությունը ներառելու է տվյալներ կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվություն կենդանաբանական հավքածուների տեսակների (հայերեն և լատիներեն անվանումները) վերաբերյալ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման գործընթացն առավել կանոնակարգված և վերահսկելի կդարձնի կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տվյալների գրանցումը, կապահովի տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը և փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը:
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ էական նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
26.04.2023 - 18.05.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2677
Տպել