Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Անհրաժեշտությունը.

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 330-Ա որոշմամբ հաստատված  ցանկի 1-ին և 10-րդ կետերի միջոցառումը կատարելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Գործող խմբագրությամբ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 17-րդ կետով սահմանված քաղաքաշինության բնագավառի գործունեության տեսակներով լիցենզավորման գործընթացն ապահովվում է Հայաստանի Հանրապետության կառավարության  2009 թվականի հուլիսի 2-ի N 777-Ն, N 775-Ն, N 788-Ն, N 774-Ն, 2009 թվականի հուլիսի 23-ի N 855-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 27-ի  N 1533-Ն որոշումներով:

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետերով սահմանված միջոցառումների կատարմանն ուղղված «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ մինչև սույն օրենքն (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելը (2023 թվականի դեկտեմբերի 17) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն Կառավարության հաստատմանը պետք է ներկայացնի քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների ձևերի, լիցենզավորման և որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելվմանն ուղղված հետևողական քայլերի շարունակականության ապահովման, լիցենզավորման ընթացակարգերի հետագա կանոնակարգման ու պարզեցման, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշությամբ`լիցենզավորման ընթացակարգերի տարբեր փուլերում հնարավորինս շրջանցելով լիցենզավորող մարմին և հայտատու սուբյեկտների միջև անմիջական շփումը: Լիցենզավորման ու որակավորման միասնական կարգն առանցքային նշանակություն ունի Օրենքի կիրարկման ու հետագա ողջ գործընթացների համար:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը, ակնկալվող արդյունքը.

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքների, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի դեկտեմբերի 17-ին, օրենսդրական փոփոխությունների առանցքային նպատակներից է ապահովել լիցենզավորման գործընթացի արդյունավետությունը լիցենզավորման ու որակավորման կարգով և «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, նպաստել քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ որակավորմամբ տնտեսվարող սուբյեկտների ձևավորմանը, տարանջատել տարբեր որակավորում և փորձառություն ունեցող անձանց կամ կազմակերպությունների գործունեությունները, ստեղծել հավասար մրցակցային դաշտ:

       Նախագծով առաջարկվում է օպտիմալացնել կառուցապատման ընթացակարգի առանձին փուլերը կանոնակարգող, տարբեր տարիներին հաստատված և ներկայումս գործող օրենսդրական ակտերը (Հայաստանի Հանրապետության կառավարության  2009 թվականի հուլիսի 2-ի N 777-Ն, N 775-Ն, N 788-Ն, N 774-Ն, 2009 թվականի հուլիսի 23-ի N 855-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 27-ի  N 1533-Ն որոշումներ)` դրանք մեկ ընդհանրական փաստաթղթում միավորելու, առկա փոխհատումներն ու կրկնությունները վերացնելու, լիցենզիաների տրամադրման առավել հստակ և հնարավորին պարզ պայմաններ սահմանելու միջոցով` դրանք փոխկապակցելով օբյեկտների ռիսկայնության աստիճանի հետ: Հաշվի առնելով վերը նշված օրենսդրական ակտերի միավորման հանգամանքը, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ճանաչել ուժը կորցրած:

      Նախագծով նախատեսում է թվայնացնել լիցենզավորման ընթացակարգային ամբողջ գործընթացը` սկսած փաստաթղթերը առցանց ներկայացնելուց մինչև էլեկտրոնային ձևաչափով պաշտոնական լիցենզիա ստանալը` առանց այն վերցնելու ֆիզիկական ներկայության պարտավորության, միևնույն ժամանակ` տրամադրելով լիցենզիայի էլեկտրոնային տարբերակը: Էլեկտրոնային համակարգը պետք է համակցված լինի բնակչության պետական ռեգիստրին, իրավաբանական անձանց պետական ռեգիստրին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում գործող թվային գրանցամատյաններին և այլ պետական և տեղական մարմիններում գործող գրանցամատյաններին, որի արդյունքում պետք է ինքնաշխատ եղանակով ստուգի ներկայացված փաստաթղթերը և բացառի սխալ տեղեկատվության ներակայացումը։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ռազմավարական հետևյալ փաստաթղթերից. Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետ (ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում), ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի «Նպատակ 9 և 10» (ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում), ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 330-Ա որոշմամբ հաստատված  ցանկի 1-ին, 10-րդ և 20-րդ կետեր:

 

  • Քննարկվել է

    26.04.2023 - 11.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2926

Տպել