Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

«   »  -------------- - ի 2023 թվականի  №    - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

---------------------------------------------------------------------------------------------------------

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1288-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.

1) որոշման սահմանված հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը), սեփականատիրոջ (համասեփականատերերի), լիզինգառուի կամ անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց (մշտական) օգտագործողի, վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված՝ ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների (այդ թվում՝ ինքնակամ) դեպքում հողօգտագործման իրավունք ունեցող անձանց, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված ստորգետնյա և վերգետնյա ինքնակամ շենքերի, շինությունների կամ կառույցների, այդ թվում՝ ինքնակամ զբաղեցրած հողամասերի մասով այդ հողամասերն ու շենքերը, շինությունները կամ կառույցներն օգտագործողների հաշվառման (գրանցման) կամ կազմակերպության գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, ինչպես նաև վերոնշյալ անձանց տեքստային տվյալները՝ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը՝ ըստ ցանկության, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպական-իրավական ձևը), պետական ռեգիստրում գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

«       » ----------------------- 2023թ. Երևան

  • Քննարկվել է

    25.04.2023 - 10.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2389

Տպել