Հիշել նախագիծը

<<ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

<<ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

 

Հոդված 1. <<Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի`

1) 3-րդ մասում <<Նախագահը՝ Հայաս­տանի Հանրապետության կառավա­րու­թյան առաջարկությամբ>> բառերը փոխա­րինել <<վարչապետը>> բառով,

2) 4-րդ մասում <<Նախագահը՝ Հայաս­տանի Հանրապետության կառավա­րու­թյան առաջարկությամբ>> բառերը փոխա­րինել <<Կառավարությունը>> բառով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում <<սպայական կոչումները շնոր­հում է Հայաստանի Հանրապետության Նախագահը>> բառերը փոխարինել <<զին­վորական կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ>> բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրու­թյամբ.

<<2. Պետական լիազոր մարմնի ղեկավարին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչա­պե­տը:>>:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ և 6-րդ գլուխներն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    21.11.2017 - 06.12.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12075

Տպել