Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ Հ1 ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅՆ,ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ Հ1 ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի  1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

ՀՀ Լոռու մարզի «Ստեփանավանի  թիվ 1 վարժարան» ՊՈԱԿ-ը միացվում է ՀՀ Լոռու մարզի «Ստեփանավանի Հ.Թումանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին, քանի որ վարժարանում կտրուկ նվազել է սովորողների թիվը, միջին դպրոցի (5-9-րդ դասարաններ) աշխատանքը դարձել է ոչ արդյունավետ, վարժարանի տեղակայման վայրը անհարմար է, վատ են շենքային պայմանները, ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ծառացած խնդիրների կարգավորման նպատակով, նպատակահարմար է գտնում երկու հաստատությունների միավորումը:

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկատվություն հավաքագրելու նպատակով մոնիթորինգ է իրականացնել ՀՀ-ում գործող հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների և լիցենզիայով սահմանված տեղերի քանակի համամասնության վերաբերյալ, որի արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ Լոռու մարզի «Ստեփանավանի Հ.Թումանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի լիցենզիայով սահմանված տեղերի քանակը կազմում է 450, իսկ ներկայումս դպրոցում սովորում է 39 աշակերտ: ՀՀ Լոռու մարզի «Ստեփանավանի  թիվ 1 վարժարան» ՊՈԱԿ-ի լիցենզիայով սահմանված տեղերի քանակը վարժարանի հիմնական դպրոցում /5-9-րդ դասարան/ 149-ն է, սակայն հիմնադրման պահից ի վեր հիմնական դպրոցում սովորող չի եղել: Վարժարանի ավագ դպրոցին հատկացված լիցենզիայով սահմանված տեղերի քանակը կազմում է 192, ներկայումս սովորում է 116 աշակերտ: Սովորողների քանակի անհամապատասխանությունը եղել է կարևորագույն հիմնախնդիրներից մեկը, որը հիմք է հանդիսացել քննարկելու երկու ուսումնական հաստատությունների միավորման հարցը:

ՀՀ Լոռու մարզի «Ստեփանավանի Հ.Թումանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում դիտարկումների արդյունքում նախարարությունը դրական արձագանքի է արժանացրել հաստատության աշխատանքային գործունեությունը, մասնավորապես փաստաթղթաշրջանառությունը, անցկացրած միջոցառումները, դպրոցի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգված դպրոցի խնամքով պահպանված շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները, հագեցված լաբորատորիաները, անհրաժեշտ գույքը, տեխնիկական միջոցներով ապահովվածությունն ու կահավորանքը:

3.Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ Լոռու մարզի «Ստեփանավանի  թիվ 1 վարժարան» ՊՈԱԿ-ը ՀՀ Լոռու մարզի «Ստեփանավանի Հ.Թումանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին միացման նպատակով կբարձրանա ՀՀ Լոռու մարզի «Ստեփանավանի  թիվ 1 վարժարան» ՊՈԱԿ-ի  ուսուցման որակը, վարժարանի ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացը կիրականացվի առավել բարենպաստ պայմաններում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի  Ստեփանավանի հ1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության սովորողները կունենան  համապատասխան տարածք ավագ դպրոցի ուսուցումը կկազմակերպվի  ավելի արդյունավետ՝ էապես  բարելավելով կրթության որակը:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Կրթություն բաժնում ամրագրված ծրագրերից, մասնավորապես՝  հանրակրթության  ոլորտում առկա  խնդիրների լուծման համար անհրաժեշտ հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություն, որի հիմնաքարերից մեկը  մինչև 2026 թվականը հանրակրթության դպրոցներում ապահովել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Համապատասխան տարծքների առկայության դեպքում հնարավորություն կնձեռնվի հանրակրթական նոր չափորոշիչների ամբողջական ներդրումը դպրոցի բոլոր դասարաններում՝ ապահովելով դպրոցական արդիական ու հագեցված ենթակառուցվածքներ, ներառական ու զարգացող միջավայր:

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    21.04.2023 - 06.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 19900

Տպել

Առաջարկներ`

Margarit Gaginyan

06.05.2023

Ես Մարգարիտ Գագինյանս միանշանակ դեմ եմ այս ծրագրի իրագործմանը։Դուստրս` Թամարա Չոբանյանը ունի առողջական պրոբլեմներ, երկրորդ կարգի հաշմանդամ է, աղջիկս սովորելով վարժարանում հավաքել է գիտելիքների մեծ պաշար և հիմա սովորում է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում, վարժարան է հաճախում իմ երկրորդ դուստրը ես կտրականապես դեմ եմ վարժարանի փակմանը։ Շնորհակալություն։

Vxyb Պողոսյան

06.05.2023

Asneq voc avaqin

Vxyb Պողոսյան

06.05.2023

Mi lcreq chesni xaxer enq sirum menq

Տեսնել ավելին