Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում`

- պետական կառավարման լիազոր մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանում և տարանջատում,

 - բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի շրջանակի սահմանում,

- բազմաբնակարան շենքի կառուցումից և բնակարանների վաճառքից հետո ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքը կառուցապատողի կողմից շենքի սեփականատերերին փոխանցման հետ կապված հարցերի կանոնակարգում, 

- բազմաբնակարան շենքի կառուցման մեկնարկից մինչև կառավարման մարմնի ձևավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (հատկապես՝ Շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված ինժեներական ենթակառուցվածքների, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումների տեղադրման տարածքների) տնօրինման առանձնահատկությունների և սահմանափակումների սահմանում,

- պատասխանատվության նախատեսում՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների, ինչպես նաև նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի մասով սահմանված պարտականությունների չկատարման համար:

  • Քննարկվել է

    21.04.2023 - 06.05.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3333

Տպել

Առաջարկներ`

Կամո Խաչատրյան

02.05.2023

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ վերաբերյալ Առաջարկում եմ՝ Օրենքի նախագծի Հոդված 1-ի 1. Ենթակետը շարադրել հետևյալ կերպ 1. Նոր կառուցված և շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի նախագծային փաստաթղթերը կառուցապատողի կողմից՝ օրենքով սահմանված կազմով և ժամկետում, համայնքի ղեկավարին կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին չփոխանցելը. - առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: 2.Օրենքի նախագծի Հոդված 1-ի 4 և 5. Ենթակետը խմբագրել, հաշվի առնելով, որ այդ գործարքները կարող են իրավական ուժ ստանալ նոտարի և ՀՀ կադաստրի կոմիտեի համաձայնությամբ:

Կամո Խաչատրյան

02.05.2023

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ վերաբերյալ Առաջարկում եմ՝ 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին »ՀՀ օրենքի շրջանակում տալ «Կառուցապատող» հասկացողության ձևակերպումը: 2. Օրենքի նախագծի Հոդված 3 ում՝ բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող լրացուցիչ լիազորությունները ամրագրել համապատասխան «Տարածքային կառավարման մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում: 3. Օրենքի նախագծի Հոդված 4-ի 1. Ենթակետը հանել, քանի որ չկա ոչ մի հիմնավորում, թե ինչու կառուցապատողը կարող է ստանալ իրավունք սեփականատերերի անունից ինքնուրույն ձևավորել շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմին: Նոր կառուցված բազմաբնակարան շենքը շահագործման հանձնելուց հետո կառուցապատողը կարող է շենքում նույնիսկ սեփականություն չունենալ: 4. Օրենքի նախագծի Հոդված 4-ի 2. Ենթակետը շարադրել հետևյալ կերպ, «Նոր կառուցված բազմաբնակարան շենքը շահագործման հանձնելու օրվանից հետո կառուցապատողը հինգ օրվա ընթացքում շենքի նախագծային փաստաթղթերը շինարարական նորմերով սահմանված նախագծային փաստաթղթերի կազմին համապատասխան փոխանցում է՝ շինության սեփականատերերի կողմից կառավարման մարմին չձևավորելու դեպքում համայնքի ղեկավարին, իսկ շենքի շինությունների սեփականատերերի կողմից շենքի կառավարման մարմին ձևավորելու դեպքում շենքի կառավարման մարմնին»:

Տեսնել ավելին