Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍԵՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2147-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1799-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍԵՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի  N 2147-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը.

Նախագծի նախապատրաստման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 15-րդ հոսվածում կատարված փոփոխություններով, որի 4-րդ մասի համաձայն` Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով համալրելու, կադրերի ար­տա­հոսքը համակարգից կան­խելու, ոստիկանության ծառայողների հա­մար լրացուցիչ սոցիալական երաշ­խիքներ նա­խա­տե­սելու նպատակով նախաձեռնվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփո­խու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառա­յության պաշ­տոններ զբա­ղեց­նող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփո­խու­թյուն կա­տ­արելու մասին» օրենք­ների ընդու­նումը, որոնցով նախատեսվում է ներդնել ՀՀ ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ: Սույն իրավական ակտի ընդունումը բխում է Ոստիկանության ծառայողների ատեստավորման կապակցությամբ ծագող հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ: 

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվում է հավելավճար հաշվարկելու նպատակով, այդ թվում՝ ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման (այսուհետ՝ ատեստավորում) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորել սույն նախագծով:

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության (2021-2026թթ.) ծրագ­րի 1-ին գլխի «Օրենքի և իրավունքի դիկտատուրան, իրավակարգը» պար­­բերությունից, համաձայն որի   իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ներքին անվտանգության ապահովման կարևոր գործոն են: Անկախ և հանրային վստահություն վայելող դատական համակարգը, արդյունավետ և որակյալ նախաքննությունը, հանրային վստահություն վայելող դատախազությունը, ժամանակակից, շարժունակ ու արհեստավարժ ոստիկանությունը պիտի ապահովեն Կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը:

Նույն ծրագրի 5.4 գլխում նշված է նաև, որ ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, բարեվարք, մասնագիտացած ու տեխնիկապես հագեցած ոստիկանության վերափոխման միջոցով հասարակական անվտանգության ապահովման նոր որակի ստեղծումն է: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է շարունակել սկսված համակարգային բարեփոխումները բոլոր ուղղություններով։

Ոստիկանության բարեփոխումներում կենտրոնական դեր է հատկացված ոստիկանական գործող մասնագիտական կրթական ծրագրերի և պետական կրթական չափորոշիչների վերանայմանն ու կրթական միջավայրի բարեփոխմանը, որը հնարավորություն կտա ոստիկանական ստորաբաժանումները համալրել որակապես նոր և առաջադիմական կրթական ծրագրերով ուսուցում անցած և վերապատրաստված կադրերով, որը բարեփոխումների հաջողման կարևոր գրավական է:

Այս համատեքստում կարևորում ենք նաև ոստիկանության ծառայողների վերապատրաստման արդյունքներով ատեստավորման օբյեկտիվ հնարավորությունը:

Ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով համակողմանիորեն վերանայվելու է ոստիկանության ծառայողների վարձատրության հարցը, սահմանվելու է արժանապատիվ վարձատրության չափ, որը մի կողմից գրավիչ կդարձնի ոստիկանությունում ծառայությունը, մյուս կողմից երաշխիք կհանդիսանա ծառայողներին կոռուպցիոն դրսևորումներից հնարավորինս զերծ պահելու հարցում:

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանվելու է Կառավարության այլ որոշմամբ, ուստի կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր կլինի անդրադառնալ միայն նշված որոշման նախագծի շրջանակներում։

 

6․ Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունման արդյունքում Ոստիկանությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով ոստիկանության ծառայողների աշխատավարձերը: Բացի այդ, կմեծանա Ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շա­հագրգռվա­­­­ծու­թյունը, ինչի արդյունքում Ոստիկանությունը կհա­մալրվի բանիմաց կադրերով, ինչ­պես նաև կկանխվի կադրերի արտահոսքը համակարգից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍԵՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1799-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը.

Նախագծի ընդունումը պայմանավորված է ԱԺ-ում առաջին ընթերցմամբ հավանության արժանացած «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ:

Հաշվի առնելով փրկարար ծառայության գործառույթների տիրույթում գտնվող առկա մարտահրավերները, անհրաժեշտ է ՀՀ ներքին գործերի փրկարար ծառայությունը համալրել որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով՝ գրավիչ դարձնելով փրկարար ծառայությունում փրկարարական ծառայությունը։ Սույն որոշումն ընդունվելու դեպքում կավելանան փրկարարական ծառայողների սոցիալական երաշխիքները։

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.

Ատեստավորման նոր համակարգ ներդնելու արդյունքներով փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար։ Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել հետևյալ հայեցակարգային դրույթների հիման վրա.

1) ատեստավորման գործընթացը, որպես փրկարարական ծառայողների աշխատավարձի բարձրացման գործիքակազմ, մեկնարկելու է 2023 թվականի մայսից,

2) ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են Փրկարար ծառայության բոլոր ծառայողները, բացառությամբ՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների,

3) առաջին անգամ ատեստավորում անցնող ծառայողների համար վերապատրաստում անցնելու պահանջ կամ հնարավորություն չի նախատեսվելու, բացառությամբ՝ առանձին դեպքերի,

4) պաշտոնի խմբով պայմանավորված՝ ատեստավորման կարգն ու պայմանները կարող են լինել տարբեր,

5) մասնագիտական գիտելիքների պարզմանն ուղղված հարցաշարը բաղկացած է լինելու Փրկարար ծառայության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված ընդհանուր և մասնագիտական հարցերից՝ ըստ ծառայության ուղղվածությամբ,

6) ատեստավորման ընթացքում ստուգվելու են ծառայողի ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական գիտելիքները՝ թեստային և տեսական կամ գործնական ստուգարքի տեսքով,

7) կարգապահական տույժի առկայությունը, ինչպես նաև ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակված լինելու հանգամանքը հիմք չէ ատեստավորմանը չթույլատրելու համար,

8) ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 5 տարի 6 ամիս:

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանվելու է Կառավարության այլ որոշմամբ, ուստի կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր կլինի անդրադառնալ միայն նշված որոշման նախագծի շրջանակներում։

 

6․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում փրկարարական ծառայությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածությամբ օժտված կադրերով, միաժամանակ կբարձրացվի փրկարարական ծառայողների աշխատավարձերը։ Բացի այդ, կմեծանա նաև փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    18.04.2023 - 03.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3036

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

03.05.2023

Ատեստավորման մասնակիցների իրավունքների առավել երաշխավորման նպատակով՝ առաջարկում ենք նախագծով սահմանել ատեստավորման արդյունքները բողոքարկելու կառուցակարգ։

Samvel Martirosyan

19.04.2023

Կարգով կանոնակարգված չեն բողոքարկման հետ կապված իրավահարաբերությունները և անհասկանալի է դառնում, թե ինչպես են կայանալու արդյունքների վերահաշվարկը՝ բողոքի առկայության դեպքում՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատարան դիմելը։

Samvel Martirosyan

19.04.2023

Առաջարկում եմ 53-րդ կետում <<սույն կարգի 53-րդ կետի>> բառերը փոխարինել <<սույն կարգի 52-րդ կետի>> բառերով։

Տեսնել ավելին