ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2023 թվականի №______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի «Արտակարգ իրավիճակների, արտակարգ և(կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման կարգը հաստատելու մասին» № 1442-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ, ԱՐՏԱԿԱՐԳ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ, ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԸ ԵՎ ԳԾԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊՈՒՂԻՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու, կառավարելու, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և գծային ենթակառուցվածքները օգտագործելու և լրացուցիչ կապուղիներ հատկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
- Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պահանջով աջակցել՝ արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործման և կառավարման հետ կապված գործառույթների իրականացմանը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության
2023 թվականի ___________ _______-ի № _______-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ, ԱՐՏԱԿԱՐԳ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ, ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԸ ԵՎ ԳԾԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊՈՒՂԻՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ իրավասու մարմին) կողմից էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու և կառավարելու, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և գծային ենթակառուցվածքները օգտագործելու, ինչպես նաև լրացուցիչ կապուղիներ հատկացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները:
2. Արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործելը և կառավարելը, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և գծային ենթակառուցվածքների օգտագործելը և լրացուցիչ կապուղիներ տրամադրելն իրականացվում է՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն կարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի:
3. Սույն կարգի իմաստով լրացուցիչ կապուղի է հանդիսանում՝ տվյալ ուղղությամբ գործող կապի ընդհատման իրական վտանգի առկայության, տվյալ կապի միջոցով իրականացվող գործունեության անհնարինության կամ արգելման, պաշտպանական կամ ռազմական բնույթի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման, արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման կամ նվազեցման (վերացման) միջոցառումները պլանավորելու կամ իրականացնելու նպատակով տրամադրվող՝ նույն կամ այլ տեսակի կապուղին:
4. Արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու և կառավարելու պատասխանատվությունը ստանձնում է իրավասու մարմինը:
5. Արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ օպերատորներն իրավունք չունեն առանց իրավասու մարմնի հետ համաձայնեցման իրականացնելու էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման կամ կառավարման հետևյալ գործընթացները.
1) սահմանամերձ և/կամ խնդրահարույց տարածքներում առկա էլեկտրոնային հաղորդակցության ենթակառուցվածքների շահագործման հետ կապված աշխատանքների իրականացում.
2) էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի գծային ենթակառուցվածքների և/կամ շարժական կապի ծածկույթի ընդլայման նպատակով աշխատանքների իրականացում (այդ թվում՝ օպտիկամանրաթելային գծերի անցկացում, բջջային կապի նոր կայանների տեղակայում).
3) ցանցային շերտերով (L2 կամ L3 շերտեր) կապուղու ապահովում տարբեր վայրերի միջև.
4) գործող էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և գծային ենթակառուցվածքների ապամոնտաժում, տեղափոխություն, գործունեության կասեցում (նաև այն դեպքում երբ այդ գործողությունները բխում են լրացուցիչ կապուղիների տրամադրման հայտի բավարարման անհրաժեշտությունից).
5) IP հասցեների վերաբերյալ հնարավորության դեպքում տեղեկատվության տրամադրում:
6. Արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու և կառավարելու նպատակով իրավասու մարմնի կողմից իրականացվում են՝
1) ծանուցում օպերատորներին՝ նրանց պատկանող էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման պատասխանատվությունն իրավասու մարմնի կողմից ստանձնելու, դրանից բխող պարտավորությունները և առաջացած հրատապ խնդիրները լուծելու վերաբերյալ.
2) ծանուցում զորահավաքային առաջադրանք ունեցող օպերատորներին՝ ուժեղացված կամ ռազմական դրության աշխատանքային ռեժիմների փոխադրման մեկնարկի վերաբերյալ.
3) էլեկտրոնային հաղորդակցության ցացների և ենթակառուցվածքների վիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկության հավաքում.
4) օպերատորների հնարավորությունների գնահատում, առաջադրված խնդիրներն իրականացնելու, ուժերը և միջոցները նպատակաուղղելու նպատակով միմյանց միջև փոխգործակցության ապահովում.
5) ռազմական դրության ժամանակ օպերատորների պլանավորած նոր ցանցեր կառուցելու կամ կառուցման ընթացքում գտնվող ցանցերի վերաբերյալ տեղեկատվության ստացում և համաձայնեցում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ, անհրաժեշտության դեպքում աշխատանքների հետաձգում.
6) օպերատորների տրամադրած տեղեկատվության գաղտնիության ապահովում.
7. Արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ օպերատորների կողմից իրականացվում են՝
1) գործունեության փոխադրում ուժեղացված կամ ռազմական դրության աշխատանքային ռեժիմների, ուժեղացված կամ ռազմական դրության աշխատանքային ռեժիմների փոխադրման պլանով, զորահավաքային, արտակարգ իրավիճակներում գործելու և քաղաքացիական պաշտպանության պլաններով նախատեսված միջոցառումների իրականացում.
2) անցում շուրջօրյա կամ փոփոխված օրակարգով աշխատանքի.
3) մշտական գործող հերթապահ հեռախոսահամարների տրամադրում իրավասու մարմնին.
4) լրացուցիչ կապուղիների տրամադրման աշխատանքներում ներգրավված աշխատակիցների վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվության տրամադրում իրավասու մարմնին՝ ամրագրման գործընթաց իրականացնելու նպատակով.
5) լրացուցիչ կապուղիների տրամադրման գործընթացում այլ օպերատորների ներգրավման անհրաժեշտության կամ այլ օպերատորների հետ համատեղ աշխատանքներ կատարելու մասին տեղեկատվության տրամադրում իրավասու մարմնին.
6) պլանավորած նոր ցանցեր կառուցելու կամ կառուցման ընթացքում գտնվող ցանցերի վերաբերյալ տեղեկության տրամադրում իրավասու մարմնին.
7) ուժերի և միջոցների նպատակաուղղում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման, փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման միջոցառումների և հրատապ ծագած խնդիրների կատարմանը.
8) օրենքներով, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով և սույն կարգով սահմանված միջոցառումների իրականացում:
8. Արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և գծային ենթակառուցվածքները օգտագործելու և լրացուցիչ կապուղիները հատկացնելու առաջնահերթությունը, ըստ հաջորդականության տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը (Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբին), Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, ինչպես նաև հանրային իշխանության այլ մարմիններին, Երևանի քաղաքապետարանին, տեղական ինքնակառավարման մարմիններին, զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպություններին (այսուհետ՝ Պատվիրատու մարմին):
9. Արտակարգ իրավիճակում, արտակարգ դրության կամ ռազմական դրության ժամանակ, կախված իրադրությունից կամ հայտը բավարարելու հրատապությունից՝ սույն կարգի 8-րդ կետով նշված առաջնահերթությունը կարող է փոփոխվել:
10. Արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և գծային ենթակառուցվածքներն առաջնահերթ օգտագործվում են ղեկավարման անընդհատությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը և անվտանգությունը ապահովելու, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն իրականացնելու, արտակարգ իրավիճակները կանխելու և հետևանքները վերացնելու, փրկարարական աշխատանքներ կազմակերպելու և իրականացնելու նպատակներով:
11. Արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և գծային ենթակառուցվածքների օգտագործման տրամադրումն իրականացնում է իրավասու մարմինը՝ Պատվիրատու մարմնի կողմից ներկայացված էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և գծային ենթակառուցվածքների օգտագործման հայտի հիման վրա, համաձայն Ձև 1-ի:
12. Արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ լրացուցիչ կապուղիների տրամադրումն իրականացնում է իրավասու մարմինը՝ Պատվիրատու մարմնի կողմից ներկայացված լրացուցիչ կապուղիների տրամադրման հայտի հիման վրա, համաձայն Ձև 2-ի:
13. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, իրենց, ինչպես նաև բնակչության պահանջմունքների բավարարման և առաջացած խնդիրների հաղթահարման համար անհրաժեշտ լրացուցիչ կապուղիներ ունենալու նպատակով կարող են համագործակցել մարզի կամ համայնքի տարածքում գործունեություն ծավալող օպերատորի հետ՝ այդ նպատակով իրավասու մարմին ներկայացնելով oպերատորի անվանման, լրացուցիչ կապուղի ձեռք բերելու նպատակի, լրացուցիչ կապուղու տեսակի, քանակի, սկզբնակետի և վերջնակետի աշխարհագրական կոորդինատների կամ հասցեների, ինչպես նաև լրացուցիչ կապուղիների տրամադրման գործընթացը օպերատորի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան բանակային կորպուսի հետ համաձայնեցված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը:
14. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու օպերատորների միջև համագործակցությունն իրականացվում է երկկողմ պայմանագրային հիմքունքներով՝ սույն կարգի 20-ից 24-րդ կետերի պահանջներին համապատասխան:
15. Իրավասու մարմինը լրացուցիչ կապուղիների տրամադրման հայտը ստանալուց հետո, սեղմ ժամկետում այն տրամադրում է համապատասխան տեխնիկական հնարավորություններ ունեցող օպերատորներին՝ հայտում նշված վայրում կապի ապահովման համար պահանջվող միանվագ և ամսական սպասարկման ֆինանսական ծախսերի հաշվարկ-հիմնավորումների (առկայության դեպքում նաև ծախսերը հավաստող փաստաթղթերը), ըստ անհրաժեշտության տեխնիկական հնարավորությունների գնահատման և հայտը բավարարելու ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները ստանալու նպատակով:
16. Իրավասու մարմինը սույն կարգի 15-րդ կետով պահանջվող տեղեկությունը օպերատորներից ստանալուց և ամփոփելուց հետո, այդ մասին տեղեկացնում է Պատվիրատու մարմնին՝ նշելով օպերատորին, միանվագ և ամսական վճարման չափերը, հատկացման ժամանակահատվածը և ներկայացուցչի կոնտակտային տվյալները:
17. Օպերատորի ընտրությունը կատարվում է ինչպես տեխնիակական համապատասխանությունից ելնելով, այնպես էլ առավել ցածր գնային և կարճ ժամանակահատվածում կապուղին տրամադրելու առաջարկությունների համադրումից՝ կախված հայտի բովանդակությունից:
18. Օպտիմալ գնային առաջարկի ընտրության համար կիրառվում է հետևյալ բանաձևը.
որտեղ՝ – Հայտի վերաբերյալ օպերատորներից ստացված նվազագույն գնային առաջարկն է, – Հայտի տրամադրման միանվագ վճարն է, – ամսական սպասարկման վճարն է, – այն ժամանակամիջոցը, որով պլանավորվում է օգտագործել տվյալ կապուղին։
19. Պատվիրատու մարմինը, իրավասու մարմնի կողմից ստացված տեղեկության բավարարման դեպքում, պատվիրում է համապատասխան օպերատորին՝ հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու հայտում նշված վայրում կապի ապահովման աշխատանքները, այդ մասին տեղեկացնելով իրավասու մարմնին:
20. Պատվիրատու մարմնի և oպերատորի միջև համագործակցությունն իրականացվում է երկկողմ պայմանագրային հիմունքներով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Պատվիրատուն հնգօրյա ժամկետում Պայմանագրի պատճենը ներկայացնում է իրավասու մարմնին:
21. Արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ կապուղու տրամադրման վճարների փոխհատուցումը իրականացվում է պատվիրատու մարմնի կողմից՝ արտակարգ իրավիճակների, արտակարգ կամ ռազմական դրության ավարտից հետո:
22. Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով ֆինանսական միջոցներ նախատեսված չլինելու դեպքում, այդ փոխհատուցումն իրականացվում է արտակարգ իրավիճակների, արտակարգ կամ ռազմական դրության ավարտից հետո՝ հաջորդող երեք ամիսների ընթացքում, պատվիրատու մարմնի (բացառությամբ՝ զորահավաքային առաջադրանքներ ունեցող մասնավոր կազմակերպությունների) կողմից մշակված և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից գումար հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
23. Սույն կարգի պահանջների համաձայն էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի, տեխնիկական միջոցների և սարքավորումների օգտագործման դիմաց հասցված իրական վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
24. Ռազմական դրության ժամանակ Պատվիրատու մարմնի (բացառությամբ` հանրային իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ու զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների) կողմից ներկայացված hայտը բավարարող oպերատորը ստանում է զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպության կարգավիճակ (եթե նախկինում չի ունեցել) և նրա հետ ծագած հարաբերությունները կարգավորվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձև 1
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ, ԱՐՏԱԿԱՐԳ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ԳԾԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՅՏԻ
_______________________________________________
Պատվիրատու մարմնի անվանումը
Հ/Հ |
Ցանցերը կամ գծային ենթակառուցվածքները տնօրինող Օպերատորի անվանումը |
Էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կամ գծային ենթակառուցվածքի անվանումը (տեսակը) |
Ենթակառուցվածքի գտնվելու վայրը (վարչատարածքային միավորը և/կամ հասցեն կամ աշխարհագրական կոորդինատները) կամ հաճախականային տիրույթը |
Օգտագործման ժամկետը |
Օգտագործման նպատակը |
|
|
|
|
|
|
__________________________________ _________________ ___________________________
Պատվիրատու մարմնի ղեկավարի պաշտոնը Ստորագրություն Անուն, Ազգանուն
Ձև 2
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ, ԱՐՏԱԿԱՐԳ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊՈՒՂԻՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԻ
_______________________________________________
Պատվիրատու մարմնի անվանումը
Ծառայության տեսակը |
Կապուղու տեսակը |
Թողունակությունը /արագությունը/ (Կբիթ կամ Մբիթ)/վրկ |
Վերջնակետային սարքավորման տեսակը |
Վարչատարած-քային միավորը և/կամ մոտակա բնակավայրը |
Սկզբնակետի և վերջնակետի հասցեները կամ աշխարհագրական կոորդինատները |
Հայտի բավարարման ժամկետը /Հրատապությունը/ |
Օգտագործելու ժամանակահատվածը |
Լրացուցիչ կապուղու անհրաժեշտու-թյունը և նպատակը |
Պատասխա-նատու անձի տվյալները /ԱԱՀ, հեռախոսա-համար/ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
__________________________________ _________________ ___________________________
Պատվիրատու մարմնի ղեկավարի պաշտոնը Ստորագրություն Անուն, Ազգանուն
«Ծառայության տեսակ» սյունակում լրացվում է՝
- Համացանցի հասանելիություն՝ լարային (օպտիկամանրաթելային/պղնձեմալուխային)
- Տվյալների փոխանակման ծառայություն՝ լարային (օպտիկամանրաթելային/պղնձեմալուխային)
- 4Ջի ԷՄ2ԷՄ (4G M2M)/համացանց
- 3Ջի ԷՄ2ԷՄ (3G M2M)/համացանց
- 2Ջի ԷՄ2ԷՄ (2G M2M)/համացանց
- Անլար հատկացված կապուղի
- Անլար հատկացված համացանցի հասանելիություն
«Կապուղու տեսակ» սյունակում լրացվում է՝
- Ե1 (E1)
- Իթրնետ 10 Մբ/վ (Ethernet 10 Mb/s)
- Իթրնետ 100 Մբ/վ (Ethernet 100 Mb/s)
- Իթրնետ 1000 Մբ/վ (Ethernet 1000 Mb/s)
- Օպտիկական ՍՖՊ 1000 Մբ/վ (Optical SFP 1000 Mb/s)
- Օպտիկական ՍՖՊ 1 Գբ/վ (Optical SFP 1 Gb/s)
«Վերջնակետային սարքավորման տեսակը» սյունակում լրացվում է՝
- ԷՍԴԻԷԻՋ, ՓԻԴԻԷՅՋ, ԻԿԱԷՄ (SDH, PDH, ИКМ) և այլն
- Իթրնետ երթուղիչ (Ethernet Router)
- ՍՖՊ փոխարկիչ (SFP Converter)
- Օպտիկական անջատիչ (Switch Optical)
- Անլար երթուղիչ
»
-
Քննարկվել է
12.04.2023 - 05.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 2818
Տպել