Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԴՐԱ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ, ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ, ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ, ՀՈՐԱՏԱՆՔՑԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանքցի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-316-Ն Օրենքով և Վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N1099-Ա որոշմամբ, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, հաշվի առնելով ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացն օրենսգրքին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի մարտի 7-ի N218-Ն որոշման մեջ կատարվող փոփոխությունների մեծ ծավալը, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանքցի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունմամբ կապահովվի 2022 թվականի հուլիսի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-319-6-Ն Օրենքի պահանջների կիրարկումը և կկարգավորվի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի իրականացումը՝ օրենսգրքի պահանջներին համապատասխան:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունմամբ կապահովվի 2022 թվականի հուլիսի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-319-6-Ն Օրենքի պահանջների իրականացումը, ինչպես նաև  ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը կիրականացվի ավելի հստակ ու մատչելի, օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:

  1. լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

  Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավա­րություններ

Կառավարության որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։

  • Քննարկվել է

    11.04.2023 - 02.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման, Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3211

Տպել