Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1530-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1530-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի «Իրավաբանական անձին ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում հաշվառելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում փոփոխություններ կատարելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրից իրավաբանական անձին հանելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի գործունեության կասեցման և վերսկսման հիմքերը և կարգը և որպես ազատ պահեստ օգտագործվելու համար նախատեսված կամ օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները՝ ներառյալ ազատ պահեստի տարածքի ցանկապատման և սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 592-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1530-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
  1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
 «ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՆԵՐԱՌՅԱԼ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»․
  2) Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 281-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին» բառերով․
  3) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ու N 1 հավելվածն ուժը կորցրած ճանաչել․
  4) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
 «2) Որպես ազատ պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող կառույցների, շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները, ներառյալ ազատ պահեստի տարածքի ցանկապատման և սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները, ազատ պահեստների հիմնման, գործունեության, գործունեության կասեցման և վերսկսման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։»․
  5) Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
  «3. Ազատ պահեստի տիրապետողների ռեեստրի (այսուհետ՝ ռեեստր) ձևը, ռեեստրում հաշվառման մասին վկայականի ձևը և դրա լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։»․
  6) Որոշման N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
 «ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՆԵՐԱՌՅԱԼ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՐԳԸ»
  7) Որոշման N 2 հավելվածի՝
  ա․ 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
  բ․ 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
 «3․ Որպես ազատ պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող կառույցների, շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները սահմանված են «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 281-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասով, որի 6-րդ կետով նախատեսված՝ պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության կամ ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայության պայմանը ենթակա է պահպանման այն դեպքում, երբ ազատ պահեստներում նախատեսվում է պահպանել պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող ապրանքներ։»․
  գ․ 3-րդ կետից հետո լրացնել 3․1-ին և 3․2-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ․
  «3․1․ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված պահանջների պահպանումը հավաստվում է հետևյալ մարմինների կողմից՝
  1) սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների համապատասխանության ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունը, իսկ սննդամթերքի անվտանգության ոլորտում` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.
  2) շինությունների պահպանության պահնորդաազդանշանային համակարգի առկայության և գործունեության ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը․
 3) շինությունների հրդեհային անվտանգության պահանջների պահպանման ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
  3․2․ Սույն հավելվածի 3․1-ին կետով սահմանված՝ պահանջների համապատասխանության հաստատումն իրականացվում է նույն կետում նշված մարմինների կողմից անցկացվող հետազոտության կամ ստուգման արդյունքներով՝ նույն մարմինների կողմից տրամադրված եզրակացությունների հիման վրա։»․
  դ․ 7-րդ կետից հետո լրացնել նոր կետեր՝ հետևյալ բովանդակությամբ․
 «8․ Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրներում ընդգրկվում են Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմաններին բավարարող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնադրված իրավաբանական անձինք։
 9․ Ազատ պահեստների տիրապետողներն իրենց գործունեությունն իրականացնում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ գլխով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ գլխով սահմանված պայմանների և պահանջների պահպանմամբ։
  10․ Ազատ պահեստների տիրապետողների գործունեությունը կասեցվում և վերսկսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 251-րդ հոդվածով սահմանված կարգով։»։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    11.04.2023 - 26.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2385

Տպել