ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
3 - Դեմ
Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքի ընդունմամբ, որով ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Նշված օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի N 172 որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ որոշման դրույթները համապատասխանեցնելով ներկայումս գործող օրենքի 218-րդ հոդվածին։ Միաժամանակ, նախագծով նախատեսվում են նաև՝
1) մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից և մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային գործառնությունների իրականացման համար համապատասխան դիմումների՝ էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորության ստեղծում․
2) սահմանել մաքսային մարմինների կողմից դիմումների քննարկման և որոշումների կատարման ժամկետ․
3) նախագծի դրույթները համապատասխանեցնել «Պետական տուրքի մասին» օրենքի դրույթներին։
-
Քննարկվել է
11.04.2023 - 26.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2426
Տպել