Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի № 692-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2023 թ. №  ---------  -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 13-Ի № 692-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.1-ին» ենթակետը և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի մասնակիցների գիշերավարձի ու սննդի ընդունման չափը, Հայաստանի Հանրապետության առաջնությունների մրցանակակիրների և նրանց մարզիչների դրամական պարգևատրման չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնամարզական հավաքի օրական կեցության վճարի չափը, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս ճանապարհորդելիս սննդի ընդունման չափը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուսումնամարզական հավաքի և (կամ) միջազգային միջոցառմանը մասնակցության հետ կապված ծախսերը հաշվարկելու մասին» № 692-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Որոշման 2-րդ կետում «մինչև 9800 դրամ:» բառերը փոխարինել «մինչև 16300 դրամ, այդ թվում՝ 8500 դրամը սննդի համար:» բառերով,
  • Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «2000» թիվը փոխարինել «3300» թվով,
  • Որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «10» թիվը փոխարինել «16,7» թվով,
  • Որոշման հավելված N 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ հավելվածով ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N 692-Ն որոշման հավելված N 1-ի 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.04.2023 - 01.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3039

Տպել