ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14 –Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14 –Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայացված իրավական ակտի ընդունումը պայմանավորված է՝
- Հաստատել Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերը: Համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի չափով բյուջեի եկամտային մասում կատարել լրացում, որից վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը ենթակա է ուղղման համայնքի բյուջեի վարչական մասից նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված` առկա պարտավորությունների կատարմանը, իսկ մնացած գումարը ենթակա է ուղղման համայնքի բյուջեի ֆոնդային մաս:
- 2023 թվականի հունվարի 23-ի Վանաձոր համայնքին սուբվենցիայի (ընթացիկ) հատկացման ԼՄ-23/01 պայմանագրով՝ կնքված ՀՀ Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի միջև, որի համաձայն երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով 2023 թվականին ուսուցման համար համայնքին կհատկացվի 4575,6 հազար դրամի չափով սուբվենցիա (հիմք՝ ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի ,,ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին,, թիվ 2111-Ն որոշման հավելված 5-ի աղյուսակ 9-ով սահմանված համամասնությունները:Ըստ պայմանագրի անհրաժեշտություն է առաջացել բյուջեի եկամտային (տող 1255) և ծախսային (տող 2951) մասերում կատարել 1525,2 հազար դրամի ավելացում:
- «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին 07 դեկտեմբերի 2022 թվականի ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ, որի հետ կապված անհրաժեշտություն է առաջացել փոփոխել բյուջեից ֆինանսավորվող Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների վարձատրության գծով նախատեսված գումարները:
- Կոմունալ տնտեսության, բարեկարգման և բնապահպանության բաժնի պետի կողմից ներկայացված զեկուցագրով, որի համաձայն անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել կենցաղային աղբի համար նախատեսված աղբարկղեր, հաշվի առնելով, որ Վանաձորի համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերելու թվով 4 աղբատար մեքենաներ: Բյուջեի ծախսային մասում (տող 2511) կատարել 50000,0 հազար դրամի ավելացում:
- Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի կողմից ներկայացված զեկուցագրով, որի համաձայն անհրաժեշտություն է առաջացել բյուջեի ծախսային մասում (տող 2951) կատարել 30000,0 հազար դրամի ավելացում, հիմք ընդունելով 2023 թվականի օգոստոսի 5-19-ը Գյումրիում անցկացվելիք համահայկական ամառային 8-րդ խաղերը և նրա հետ կապված համայնքի մասնակիցների և պատվիրակության անդամների մասնակցության ծախսերը (մարզահագուստ, մարզագույք, գործուղում և այլն):
- Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի կողմից ներկայացված զեկուցագրերով, որոնց համաձայն անհրաժեշտություն է առաջացել բյուջեի ծախսային մասում (տող 2651) կատարել 10000,0 հազար դրամի ավելացում, հաշվի առնելով 2024թ. համար սուբվենցիոն ծրագրերի աննախադեպ ծավալը և (տող 2661) կատարել 13000,0 հազար դրամի ավելացում Արցախյան 2-րդ պատերազմում զոհված զինծառայողների պանթեոնի կառուցման լրացուցիչ աշխատանքների համար։
- Առաջարկվող կարգավորման նպատակը.
Կատարելով փոփոխություններ Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասերում, կարգավորման նպատակն է վերացնել և բարելավել համայնքում առկա խնդիրներն ու խոչընդոտները:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ունենալ համայնքի իրատեսական ճշտված բյուջե և իրականացնել վերը նշված այն բոլոր ծախսային ծրագրերը, որոնց արդյունքում կկարգավորվեն համայնքի առջև դրված նպատակներն ու խնդիրները:
-
Քննարկվել է
10.04.2023 - 25.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարան
Դիտումներ` 3019
Տպել