ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սևան համայնքում գործում է 11 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որոնցից զգալի մասում իրականացվում են լրացուցիչ կրթական ծառայություններ:
Լրացուցիչ կրթական ծառայությունները համակարգելու և դրանց դիմաց միասնական վճար սահմանելու անհրաժեշտությամբ է պայմանավորված որոշման ընդունումը:
1.1 Ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայումս համայնքում գործող Նախադպրոցական ուսումնական հաստատություններում լրացուցիչ կրթական ծառայությունները կազմվում են՝ հաշվի առնելով երեխայի ու ծնողի կարիքները: Համաձայն դրա` նախադպրոցական ուսումնական հաստատությունների զգալի մասում, հիմք ընդունելով հաստատության կանոնադրությամբ ամրագրված համապատասխան կետը, իրականացվում է լրացուցիչ կրթական ծառայություն, որը ներառում է «ռուսաց լեզու» և «անգլերեն լեզու» առարկաները:
Լրացուցիչ կրթական ծառայությունները վճարովի են և մինչ օրս դրանց դիմաց մեկ երեխայի հաշվով վճարը կազմել է 600-ից 1000 դրամ:
Գումարային նման տատանումները և տարբերակումը առաջացնում է որոշակի խնդիրներ, որը կանոնակարգման անհրաժեշտություն ունի:
1.2Առաջարկվող լուծումները
Սևան համայնքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական լրացուցիչ ծառայությունները համակարգելու, լրացուցիչ ծառայությունների դիմաց հավաքագրվող վճարները սահմանել 600 դրամ, որը թույլ կտա վերացնել տարբերակումները, միաժամանակ հնարավորություն կընձեռվի ավելի մեծ թվով երեխաների ընդգրկել լրացուցիչ ծառայություններից օգտվելու գործընթացում:
2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման դեպքումնախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվող կրթական ծառայությունների ոլորտը կկանոնակարգվի, կգործի միասնական սկզբունք:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժինների
- նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ
-
Քննարկվել է
06.04.2023 - 21.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն, Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
Դիտումներ` 2799
Տպել