ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ի 2023 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու մասին» N 927-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«28. Մատենադարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը խորհուրդն է: Խորհուրդը բաղկացած է 13 անդամից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացմամբ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը խորհրդի նախագահն է՝ ի պաշտոնե: Մեկական ներկայացուցիչ նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կամ բարեգործական կազմակերպություններից: Ի պաշտոնե խորհրդի անդամ են նշանակվում՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, Հայաստանի Հանրապետության գիտության կոմիտեի նախագահը, Մատենադարանի գլխավոր ավանդապահը, Մատենադարանի տնօրենի խորհրդականը նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
05.04.2023 - 20.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2526
Տպել