Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
4 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ի N 1346-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ««Հայաստանի հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի փետրվարի 9-ի թիվ 144-Ա որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-508-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը և ականկալվող արդյունքը.
2022 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-508-Ն օրենքն, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորվել է հաստատելու Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագիրը և ժամանակացույցը:
Վերոգրյալով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1346-Լ որոշման նախաբանում՝ հղում կատարելով համապատասխան լիազորող նորմին:
Նախագծով առաջարկվում է նաև փոփոխել որոշմամբ հաստատված Հայաստանի հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագիրը և ժամանակացույցը, քանի որ ըստ ծրագրի ժամանակացույցի՝ համակարգի ներդրման աշխատանքները պետք է իրականացվեին 2021 թվականից, սակայն 2021 թվականին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի համար գումարներ նախատեսված չեն եղել և 2021 թվականի մասով ռադիոմոնիթորինգի համակարգի ներդման աշխատանքները մնացել են առանց ֆինանսավորման:
Ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման աշխատանքները իրականացնելու նպատակով, 2021 թվականի դեկտեմբերին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացրել 2022 թվականի բյուջետային ֆինանսավորման վերանայման հայտ՝ համապատասխան հիմնավորումներով, որտեղ ընդգրկված է եղել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման միջոցառման 1-ին տարվա համար նախատեսված գումարը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 23.12.2021թ. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 2121-Ն որոշմամբ:
Նախագծով առաջարկվում է նաև նվազեցնել ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման համար անհրաժեշտ գումարի չափը, ինչը պայմանավորված է բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Rohde & Schwarz» գերմանական ընկերության կողմից ներկայացված գնառաջարկով և արտարժույթային փոխարժեքի տատանումներով:
ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման աշխատանքները կշարունակվեն 2024 թվականի 4-րդ եռամսյակում:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
4.Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» բաժնի Հեռահաղորդակցության մասի դրույթներից: Այն է՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ռադիոեթերի շուրջօրյա վերահսկում և մինչև 100% եթերի մաքրության ապահովում, այդ նպատակով շարժական և բազային ռադիոմոնիթորինգի ժամանակակից համակարգի ներդրում:
Նախագծի մշակումը միտված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավասությանը վերապահված 31-րդ կետի 31.1 ենթակետի՝ «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ռադիոեթերի շուրջօրյա վերահսկում և մինչև 100% եթերի մաքրության ապահովում. այդ նպատակով շարժական և բազային ռադիոմոնիթորինգի ժամանակակից համակարգի ներդրում» բաժնի միջոցառումների անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով:
-
Քննարկվել է
04.04.2023 - 19.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 2392
Տպել